ԱԱԲԵ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

VUCA (ԱԱԲԵ), հապավումը առաջին անգամ գործածվել է 1987 թ., նկարագրելու կամ արտացոլելու համար ընդհանուր պայմանների և իրավիճակների անկայունությունը, անորոշությունը, բարդությունը և երկիմաստությունը։ Այն հիմնված է Ուորրեն Բեննեսի և Բերտ Նանուսի ղեկավարության տեսությունների վրա[1]։ ԱՄՆ զինված ուժերի ռազմական քոլեջը ներկայացրեց ԱԱԲԵ-ի հայեցակարգը նկարագրելու համար ավելի անկայուն, անորոշ, բարդ և երկիմաստ բազմակողմ աշխարհը, ընկալվելով որպես Սառը պատերազմի հետևանք[2]։ Այս տերմինի հապավումը սկսել է գործածվել և շրջանառվել ավելի ավելի հաճախ 2002 թ.-ից։ Տերմինի հապավումը ծագում է ռազմական կրթությունից[3]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԱԲԵ-ի յուրաքանչյուր բաղկացուցիչի ավելի խորքային նշանակությունն է ծառայել ԱԱԲԵ-ի, ինչպես նաև կազմակերպությունների խմբային և անհատական վարքաձևերի կանխատեսման և ներըմբռնման ռազմավարական կարևորությունը ընդլայնելուն։ Դրանք քննարկում են կազմակերպչական ձախողման բնութագրիչներ հանդիսացող համակարգային և վարքաձևային ձախողումները։

  • Ա = Անկայունություն։ Փոփոխության բնույթը և շարժը, փոփոխության ուժերի և կատալիզատորների բնույթն ու արագությունը։
  • Ա = Անորոշություն։ Կանխատեսման բացակայությունը, անակնկալի հեռանկարը, հարցերի և իրադարձությունների վերաբերյալ իրազեկության զգացողությունը և դրանց ընկալումը։
  • Բ = Բարդություն։ Ուժերի բազմությունը , հարցերի խառնաշփոթը, պատճառահետևանքային շղթայի բացակայությունը և շփոթմունքը, որը շրփապատում է կազմակերպությանը։
  • Ե = Երկիմաստություն։ Իրականության անպարզությունը, սխալ մեկնաբանելու ներուժը, պայմանների խառնված նշանակությունը. պատճառահետևանքային շփոթմունք։


ԱԱԲԵ-ի հիմական նշանակությունը հաճախ վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ դիտարկում այն պայմանները, որոնց ազդեցության տակ իրենք կայացնում են որոշումներ, պլաններ են կազմում, հսկում են ռիսկերը, նպաստում են փոփոխությանը և խնդիրներ են լուծում։ Ընդհանուր առմամբ ԱԱԲԵ-ի նախադրյալները միտված են ձևավորելու կազմակերպության կարողությունը՝

  1. Կանխատեսելու ձևավորող թեմաները
  2. Հասկանալու գործողությունների և խնդիրների հետևանքները
  3. Գնահատելու փոփոխականների փոխկախվածություն
  4. Պատրաստ լինելու այլընտրանքային իրականության և մարտահրավերների
  5. Մեկնաբանելու և ընտրելու համապատասխան հնարավորությունները

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկայունությունը ԱԱԲԵ-ի «Ա» բաղկացուցիչն է։ Սա վերաբերում է մարդկանց սոցիալական դասակարգմանը այն հիմքով, թե տարբեր իրավիճակներում մարդիկ ինչպիսի առանձնահատուկ հակազդեցություն և բնավորության գծեր են դրսևորում։ երբ մարդիկ հակազդում կամ գործում են հիմնվելով կոնկրետ իրավիճակի վրա, կա հավանականություն, որ հասարակությունը դասակարգում է նրանց մի խմբի մեջ, որը տարբերվում է այն խմբից որում գտնվում եր մարդը նախորդ իրավիճակում։ Կախված սոցիալական և միջավայրային թելադրանքներից՝ մարդիկ կարող են տարբեր կերպ արձագանքել առանձին իրավիճակներին։ Այն գաղափարը, որ իրավիճակային դեպքերը հանգեցնում են սոցիալական որոշակի դասակարգման առաջացմանը, հայտնի է որպես անկայունութուն և ինքնադասակարգման տեսության հիմնական կողմերից մեկն է։

Անորոշություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորոշությունը ԱԱԲԵ-ի կառուցվածքում նշանակում է հենց այն, ինչ հնչում է. երբ իրադարձություններում տեղեկատվության կանխատեսելիությունը և հասանելիությունը անհայտ է։ Անորոշությունը հաճախ հայտնվում է անկայուն միջավայրերում, որոնք իրենց կառույցով բարդ են և ներառում են չկանխատեսված փոխազդեցություններ ինչը շատ կարևոր է անորոշության համար։ Անորոշությունը կարող է ի հայտ գալ «սոցիալական ընկալիչ» և «թիրախ» երևույթների միջև եղած պատճառաբանությունը և հարաբերակցությունը բացահայտելու միտվածության ժամանակ։

Բարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդությունը ԱԱԲԵ-ի «Բ» բաղկացուցիչն է, որը վերաբերում է մեկ համակարգում գոյություն ունեցող բազմաթիվ բաղադրիչների փոխկապակցվածությանը և փոխկախվածությանը։ Հետազոտություն անցկացնելիս բարդությունը այն բաղադրիչն է, որը գիտնականները պետք է միշտ նկատի ունենան։ Որոշակի դիտավորությամբ վերահսկվող միջավայրի արդյունքները անսպասելի են՝ տարբեր խմբերի և ենթաբազմությունների միջև ոչ գծային փոխազդեցությունների և փոխկախվածությունների շնորհիվ։

Երկիմաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիմաստությունը ԱԱԲԵ-ի «Ե» բաղկացուցիչն է։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-որ երևույթի հիմնական նշանակությունը պարզ չէ, նույնիսկ երբ համապատասխան քանակով տեղեկատվության կա։ Շատերը շփոթմունքի մեջ երկիմաստության նշանակության հետ կապված։ Այն նման է անորոշության գաղափարին, բայց դրանք ունեն տարբեր գործոններ։ Անորոշությունը այն է, երբ համապատասխան տեղեկատվությունը անհասանելի և անհայտ է, իսկ երկիմաստությունը՝ երբ համապատասխան տեղեկատվությունը հասանելի է, բայց վերջնական նշանակությունը անհայտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bennis, Warren; Nanus, Burt (1985). Leaders: Strategies for Taking Charge.
  2. U.S. Army Heritage and Education Center (2018 թ․ փետրվարի 16). «Who first originated the term VUCA (Volatility, Uncertainty, Complexity and Ambiguity)?». USAHEC Ask Us a Question. The United States Army War College. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  3. Stiehm, Judith Hicks and Nicholas W. Townsend (2002). The U.S. Army War College: Military Education in a Democracy. Temple University Press. էջ 6. ISBN 1-56639-960-2.