Մասնակից:Volodya Ghahramanyan
Հիվանդների սնուցման ձևերը
Հաճախ հիվանդների մոտ դժվար կամ անհնարին է լինում սննդի ընդունման կենցաղային եղանակը(գանգուղեղային տրավմաներ,ծնոտի կոտրվածք,հետվիրահատական շրջան,կոմա,հոգեկան խնդիրներ`անորեկսիա) և կարիք է առաջանում օգտվել սնման օժանդակ եղանակներից:Դրանք են`
-նազոգաստրալ և էպիգաստրալ զոնտավորում
-երակային սնուցում(կաթիլային)
-սնուցող հոգնա
-ստոմաներ(մասնավորապես`գաստրոստոմ)
Նազոգաստրալ և էպիգաստրալ զոնտավորում
Զոնտը 100-150սմ երկարությամբ խողովակ է որը ունի երկու ծայր:Ծայրերից մեկը ունի մեծ անցք սննդային մասսայի ներմուծման համար(Ժանեյի ներարկչով),մյուս ծայրին կան անցքեր:Նազոգաստրալ զոնտավորումը կատարվում է քթից դեպի ստամոքս եղանակով,իսկ էպիգաստրալը բերան-ստամոքսային:Այս եղանակով իբրև սնունդ հանդիսանում են ջրիկ սննդատեսակները`ագար,հատուկ կերեր:
Երակային սնուցում
Կատարվում է կաթիլայինի միջոցով:Նպատակն է արյունը հագեցնել անհրաժեշտ նյութերով:Այս եղանակի ժամանակ NaCl-ային ֆիզլուծույթը հագեցվում է գլյուկոզայով,վիտամիններով,ածխաջրապեպտիդային նյութերով:
Սնուցող հոգնաներ
Կատարվում է անալ ճանապարհով մաքրող հոգնայից հետո:Աղիներ է ներմուծվում հիմնականում գլյուկոզա:
Ստոմաներ(Գաստրոստոմ)
Ստոման վիրահատական եղանակով արհեստական անցք է որևէ օրգանի վրա:Գաստրոստոմը ստամոքսի վրա բացված անցքն է:Այս մեթոդի ժամանակ անցքից ստամոքս է ներմուծվում ջրիկ սնունդ:Շատ կարևոր է գաստրոստոմի հիգենիկ պատշաճ խնամքը: