Մասնակից:Ovsanna777
=== Գերմանական Էքսպրեսիոնիզմ ===--Ovsanna777 (քննարկում) 14:57, 28 Նոյեմբերի 2012 (UTC) 1920-25թթ-ին Գերմանական կինոմատոգրաֆիայում իշխող ուղղություններից էր էքսպրեսիոնիզմը : Ֆրանսերեն еxpression (արտահայտություն) տերմինը առաջին անգամ գործածեց Բեռլինում լույս տեսնող «Շտուրմ» էքսպրեսիոնիստական ամսագրի հրատարակիչ Վալդենը: Էքսպրեսիոնիզմ տերմինը պետք է բնութագրեր այն արվեստի էությունը,որը իր առջև դրված խնդիրներով ու մեթոդներով հակառակ էր իր հնարավորությունները սպառած նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուղղություններին: Գերմանական էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից են Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուն,Ֆրից Լանգը,Պաուլ Վեգեները և Պաուլ Լենին:Այդ տարիներին գերմանական էքսպրեսիոնիզմը զարգանում էր նաև թատրոնում,գրականության մեջ և առհասարակ արվեստի մյուս ճյուղերում:Արտասահմանյան կինոմատոգրաֆիայում գոյություն ունեին որոշակի արգելքներ ինչն էլ չէր նպաստում կինոյի ստեղծմանը և չնայած փոքր բյուջետին Բեռլինի կինոստուդիաներում տարեկան հարյուրից ավելի ֆիլմեր էին արտադրվում:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին,երբ գերմանիան պարտություն կրեց,այդ պարտության էմոցիաները,վերաբերմունքն ու անհանգստությունը սկսեց արտահայտվել կինոէկրաններին:1920-ական թվականներին գերմանական ֆիլմերի բովանդակությունը հիմանակնում ներկայացնում էր մոլագարության,դավաճանության,քրեական պատմությունների հատվածներ:Առաջին ֆիլմը գերմանական էքսպրեսիոնիզմի մեջ հանդիսացավ <<Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը>>ֆիլմը,որը առաջացրել էր մեծ ռեզոնանս ոչ միայն Գերմանիայում,այլև մյուս երկրներում:Այս ֆիլմի շնորհիվ մեծ առաջընթաց ապրես Գերմանական կինոմատոգրաֆիան ինչու չէ նաև Գերմանական էքսպրեսիոնիզմը,որն էլ առանձնացվեց,որպես արվեստի առանձին մի ճյուղ:Կալիգարիին հաջորդող մյուս բոլոր ֆիլմերը նկարահանվում էին ռեալիզմից շատ հեռու մոտիվներով:Այսինքն առանձնանում էր տարածքի ձևափոխումով,մաքսիմալ լուսավորությամբ,որը արտացոլվում էր պատերի վրա նկարված լույսի շողքերով:1922թ-ին նկարահանված Վիլհելմ Մուռնաուի հաջորդ <<Նոսֆերատու>> ֆիլմը իր տեսակով առանձնանում էր նրանով,որ այստեղ բացասական երևությներն ավելի շատ էին և ֆիլմի կարդրերի արագացված փոփոխումը գերազանցում էր մյուս ֆիլմերին: Զարգացնելով Կալիգարիի գաղափարը Էքսպրեսիոնիստ ռեժիսյորները բացահայտում էին մարդու երկակի լինելը,որի մեջ պատսպարված էր անհատակ չարություն : 1925թ-ին երկրում ձևավորվել էր Վեհմարյան հանրապետությունը,որտեղ էլ հանդիսատեսի պահանջարկը պիսիմիստական կինյի նկատմամբ սկսեց անկում ապրել: Էքսպրեսիոնիզմի կողմնակից Գեորգ Վիլհելմ Փաբստը կոչ էր անում կինոյում բարձրաձայնել սոցիալ արդիական խնդիրների լուծման հարցը:Վեհմարյան հանրապետության անկման շրջանում Ֆրից Լանգը փորձելով գտնել ոսկե միջինը էքսպրեսսիոնիզմի և նոր առարկայականության միջև սկիզբ է դնում գնային-բյուջետային կինոն,որը պետք է ունենար մեծ դիտողականություն:Դրանցից էին <<Մետրոպոլիս>>,<<Քաղաքը փնտրում է մարդասպանին>>,<<Բժիշկ Մաբուզեի կտակը>>:Փաբստի լավագույն ֆիլմերից <<Տխուր խճուղին>>,<<Պանդորայի արկղը>> նույնպես չեն զիջում իրենց տեղը էքսսպրեսիոնիստական ոճում:1933թ-ին իշխանության են գալիս նացիստները,որի ժամանակ էքսպրեսիոնիստական կինոմատոգրաֆիայի ռեժիսյորներից շատերը՝ Լանգը,Կառլ Ֆրոյնդը ստիպված են լինում հրաժարվել Գերմանիայում պրոֆեսիոնալ գործողություններից և հեռանում են երկրից:Նրանք տեղափոխվում են Հոլիվուդ,որտեղ մեծ ներդրում են ունենում ամերիկայն նոր ժանրերի ձևավորմանը,ինչպիսին էր սարսափ և նուար ֆիլմերը:Ժամանակակից ռեժիսյորներից Թիմ Բերտոնի <<Հասնացուի դիակը>>ֆիլմը նույնպես նկարահանված է այս ժանրում: <<Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը>> աշխարհահռչակ համր ֆիլմերից է,որը հիմք է հանդիսացել գերմանական կինոէքսպրեսսիոնիզմին:Պատմության մեջ այս ֆիլմը առաջիններից էր,որը ներկայացնում էր մարդու հոգեվիճակը:Ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինում 1920թ-ին հունվարի 26-ին և արժանացել մեծ գնահատականների ամբողջ աշխարհում:Սյուժեն պատմում է Պարտեզում նստարանի վրա նստած երկու բավականին մռայլ տղամարդկանց մասին,որոնցից մեկը ծեր էր,իսկ մյուսը երիտասարդ :Այն պահին,երբ երիտասարդն ու ծեր տղամարդը սկսում են զրուցել նրանց շրջապատում են հոգիները և թույլ չեն տալիս վերադառնալ տուն:Պարտեզի ճանապարհին հայտնվում է մի երիտասարդ աղջիկ Լիլ Դագովերի անունով,որի հագին ազատ սպիտակ շրջազգեստ էր,և անցնում աննկատ նրանց կողքով:Երիտասարդ տղան,որի անունը Ֆրանց էր նա պատմում է,որ առաջ այդ օրիորդը եղել է նրա հարսնացուն,սակայն նրանց բաժին է հասել ծանր բախտը: Ամեն ինչ տեղի ունեցավ մի փոքրիկ քաղաքի շուկաներից մեկում,որտեղ հայտնվեց առեղծվածային բժիշկ Կալիգարին:Նա գալով այստեղ դիմում է քաղաքային իրավասում մարմիններին,որպեսզի տոնավաճառին ներկայացնի իր նորույթը՝ սոմնաբուլուն:Քաղաքային աշխատողները երկար սպասեցնլեուց հետո համաձայնում են:Հենց այդ երեկո էլ տեղի է ունենում առեղծվածային սպանություն՝ քաղաքային աշխատողներից մեկին,գտնում են մորթված վիճակում իր ննջասենյակում:Մի երիտասարդ Ալան անունով Ֆրանցին և կանչում իր հետ:Նրանք մտնում են մի սենյակ,որն էլ հենց Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակն էր,որտեղ էլ բժիշկը ներկայացնում է հասարակությանը սոմնամբուլու՝ Չեզարեին,որը արդեն 23 տարի է ինչ քնած էր և արդնանում էր միայն բժշկի հրամանով:Բժիշկը հավատացնում էր,որ Չեզարեն գուշակ է և կարողանում է տեսնել ապագան և Ալանը հարցնում է Չեզարեին թե իրեն որքան է մնացել ապրելու:Չեզարեն պատասխանում է,որ մինչև լուսաբաց:Երեկոյան երկու ընկերը վերադառնում էին տոնավաճառից և ճանապարհին հանդիպում գեղեցկուհի Ջեյնին,որի վրա երկուսն էլ սիրահարված էին:Սակայն պայմանավորվել էին,որ ում էլ ընտրեր գեղեցկուհին մեկ է իրենք մնալու էին ընկերներ:Երեկոյան անհայտ մեկը մտնելով Ալանի ննջասենյակ սպանում է նրան և Ֆրանցը իմանալով ընկերոջ սպանության մասին լուրը,միանգամից հիշեց Չեզարեր խոսքերը: Նա ոստիկանությանը հայտնում է իր կասկածներն ու գնում Ջեյնին՝ հայտնելու Ալանի սպանության լուրը: Ջեյնի հայրը,ով բժիշկ Օլսենն էր,խոսք տվեց,որ կօգնի ստանալ Չեզարեին հարցաքննելու իրավունքը:Հաջորդ գիշեր հանցանքի վայրում գտնում են մի հանցագործի և անցյալ գիշերվա սպանությունը համարում նրա ձեռքի գործը:Այդ լուրը խանգարում էր Ֆրանցին և բժշկին սեփական հետաքննության համար:Նրանք արդեն եկել էին բժիշկ Կալիգարիի աշխատասենյակ և փորձում էին արթնացնել Չեզարեին:Ապա թողնելով Կալիգարին և Չեզարեին իրենք գնում են ոստիկանություն,որպեսզի հետևեն հարցաքնմանը:Սակայն ձերբակալված հանցագործը ոչ մի կապ չուներ գիշերվա երկու սպանությունների հետ: Ջեյնը չկարողանալով երկար սպասել հորն ու Ֆրանցին գնում է տոնավաճառ:Կալիգարին հրավիրում է նրան իր սենյակ և վախեցնում նոր արթնացաց Չեզարյայով:Ջեյնը վախեցած դուրս է փախնում սենյակից: Գիշերը Ֆրանցը մոտենում էԿալիգարիի սենյակի պատւժուհանին և տեսնում է քնած Կալիգարիին Չեզարեի կողքին:Ֆրանցը որոշում է այդտեղ գիշերել և հետևել նրանց:Սակայն նույն այդ ժամին Չեզարեն շրջում էր քաղաքով մեկ,դանակը ձեռքին,խառնվելով քաղաքի շողքերի հետ:Նա մտնում է Ջեյնի սենյակ,որ սպանի նրան ,սակայն տեսնելով նրա գեղեցկությունը հիանալով նրա գեղեցկությամբ գողանում է նրան և տանիքներով փախցնում Ջեյնին:Ձայներից արթնանալով բժիշկ Օլսենը փորձում է փրկել Ջեյնին:Հոգնելով հետապնդումից Չեզարեն տողնում է Ջեյնին,ապա ուշաթափվում: Ֆրանցը իմանալով,որ Ջեյնին փախցնողը եղել է Չեզարեն,նա չի կարողանում հավատալ քանի,որ ամբողջ գիշեր եղել էր նրանց պատուհանի կողքին և հետևել Կալիգալիին և Չեզարեին:Ֆրանցը համոզվելով,որ ձերբակալված մարդասպանը բանտում է,ոստիկանների հետ գնում է տոնավաճառ և պահանջում,որ Կալիգարին իրենց հանձնի Չեզարեին:Բացելով տուփը,պարզվում է,որ միջինը ոչ թե Չեզարեն է,այլ մի տիկնիկ:Կալիգարին փախնում է հոգեբուժարան և թաքնվում իրեն հետապնդող Ֆրանցից:Ֆրանցը հետաքրքրվում է հոգեբուժարանի աշխատակիցներից,արդյոք իրենց մոտ է գտնվում հիվանդ Կալիգարին:Իրեն առաջարկում են մոտենալ գլխավոր բժշկին,որը պարզվում է ,որ հենց Կալիգարին էր:Ֆրանցը պատմելով ամենի մասին բժիշկներին,նրանք միասին մտանում են Կալիգարիի սենյակը և երկար փնտրտուքից հետո գտնում են նրա թղթերը,որի մեջ էլ գրված էր Չեզարեի մասին:Այնտեղ գրված էր,որ 1703 թվականին հյուսիսային Իտալիայում կազմակերպել էր մասսայական սպանություններ հենց Չեզարեի ձեռքով:Գտնվում է նաև բժշկի օրագիրը,որտեղ նշվում էր իր փորձերը Չեզարեի նկատմամբ,որ կարելի է քնածին կառավարել և ստիպել նրան անել այն ինչ նա ուզում է,հիվանդի կամքին հակառակ:Բժիշկը նշում էր նաև,որ իմանալով Չեզարեի գաղտնիքի մասին,կարդացողը նույնպես կդառնար նոր Կալիգարի: Ադ պահին սենյակ է մտնում բուժեղբայն ու ասում,որ Չեզարեին գտել են մահացած անտառում:Չեզարեին ներկայացնում են բժշկին և ստիպում,որ նա ընդունի թե հենց ինքն է Կալիգարին:Բժիշկը խելագարվում է և նրան տեղափոխում են հիվանդի սենյակ:Ֆրնացը և իր ընկերը մտնում են հոգեբուժարանի մեծ սենյակը,որտեղ էլ գտնում էր Ջեյնը,Չեզարեն և այլ հիվանդներ:Ֆրանցը Ջեյնին հարցնում է,թե երբ է նա պատրաստ իր հետ ամուսնանալ,Ջեյնը պատասխանում է,որ թագուհին չի կարող ամուսնանալ,նա պետք է հետևի իր սրտի թելադրանքին,նա խելագարվել է:Սենյակ մտնելով գլխավոր բժիշկը,որին Ֆրանցը մեղադրում էր,որ նա Կալիրգարին է,Ֆրանցին հագցնում է հիվանդի շապիկը և ասում թե նա նույնպես խելագար է:Հիվանդանոցի բժիշկն էլ,թե նա հասկանում է Ֆրանցի պահվածքը,այդ պահին հագնում է ակնոցները և դառնում է ճիշտ և ճիշտ Կալիգարին: Սցենարի հեղինակը Կառլ Մայերն ու Հանս Յանովիչն են:Մետաֆորան հետևյալն էր՝ իշխանության խելագարություն քնած մարդկանց տանում է դեպի սարսափելի երևությների:Հետևաբար նկատի ունենալով Գերմանիայի կողմից Առաջին Համաշխարհային Պատերազմը:Սցենարի վրա ազդեցություն են ունեցել նաև Գոֆմանի և Ստիվենսոնի ստեղծագործությունները:<<Կալիգարի>>անունը վերցրած էր Ստենդալի գրառումներից: Սկզբնական շրջանում ֆիլմի ռեժիսյորը պետք է լիներ Ֆրից Լանգը,սակայն նա ֆիլմի նկարահանման սկզբում զբաղված էր մեկ այլ ֆիլմով:Սակայն հենց Լանգն է առաջարկում ֆիլմի ավարտը ամփոփել հոգեբուժարանում: