Jump to content

Մասնակից:Movses Safaryan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թել

Թելեր սովորաբար պատրաստում են տարբեր կենդանիների բրդերից (ոչխար, այծ, ուղտ և այլն) և բամբակից: Ենթադրվում է, որ հնում թել պատրաստում էին ծառերի դալար ճյուղերի կեղևներից մազմզուկներ բզկտելով և դրանք միահյուսելով: Հետագայում թել սկսում են պատրաստել նաև կենդանու մազի միահյուսումից, բամբակից, այժմ նաև ստեղծում են սինթետիկ, քիմիական նյութերից: Թելը անկախ իր օգտագործման ժամանակաշրջանից մեծ կարևորություն է ունեցել մարդկանց կենցաղում (հագուստ, կոշիկ, պարան, կար և այլն): Թելերից տարբեր գործվածքներով կանայք գործել են հագուստ` գուլպա, վերնազգեստ և այլն: Այնպես որ կարելի է բացառել, որ ապագայում զարգացած տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ թելի կարիք չեն ունենա: