Մասնակից:Mkitar
.... Այս իրավիճակը հաշվի առնելով, որոշակիություն և հստակություն ենք մտցրել հայերեն կենդանաբանական լեզվի մեջ, կարգաբանական միավորների վերջածանցները համակարգելով, ինչպես դա ընդունված է լատիներենում, ռուսերենում և այլ լեզուներում։...
Եւ այսպես՝
1. Կարգ —կերպեր (-formes, -образные)
2. Ենթակարգ —նմաններ (-oidei, -видные)
3. Ընտանիք —այիններ (-idae, -овые, -евые)
* Եթե կարգի անունը կապված է կենդանու որևէ օրգանի հետ (կնճիթ, կճղակ, սմբակ), -կերպի փոխարեն պետք է ավելացվի -ավոր վերջածանցը, օրինակ` կնճիթավոր, կճղակավոր և այլն
** Եթե կարգի կամ ընտանիքի անվանումն արտահայտում է կենդանու որևէ հատկանիշ, օրինակ` գիշատիչ, կռռան, կրծող, ապա այս դեպքում անունը տրվում է հոգնակի թվով, գիշատիչներ, կոռաններ, կրծողներ։
*** Եթե րնտանիքի անունը բաղկացած է երկու արմատից, և դրանցից երկրորդը ցույց է տալիս որևէ հատկանիշ, ապա ոչ մի վերջածանց չի ավելանում, միայն դրվում է հոգնակի թվով: Այսպես, ընտանիք անձրուկներ լուսատու։
**** Ցեղերը նշել հոգնակի թվով։
***** Կենդանիների մյուս կարգաբանական միավորները թողնված են հոգնակի թվով։
А.Дж. Григорян «Необходимость систематизирования таксономических наименований животных в армянском языке»։