Մասնակից:Lilit.Norikovnaa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբամելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայազգի Աբամելիքները Վրաստանի և Ռուսաստանի XVII–XX դարերի նշանավոր իշխանական տոհմերից են: Նրանցից սերել են գիտության, ռազմական գործի, մշակույթի և այլ ոլորտների բազմաթիվ հանրահայտ դեմքեր:
Աբամելիքները, Լազարյանների հետ ազգակցական կապեր հաստատելով (Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթն ամուսնացել է Սիմեոն Դավթի Աբամելիքի հետ), 1873 թ-ից կրել են Աբամելիք-Լազարյաններ (Աբամելիք-Լազարևներ) ազգանունը: Տոհմի առավել հայտնի ներկայացուցիչներից Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարևը (1857–1916 թթ.) նշանավոր հնագետ էր, երկրաբան, կալվածատեր և արդյունաբերող (ունեցել է երկաթի ձուլման գործարաններ Ուրալում): Եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու: Հռոմում նրա «Վիլլա Աբամելիք» դղյակն այժմ Ռուսաստանի Դաշնության

Ռուսաստանի Եկատերինա II կայսրուհին Աբամելիք-Լազարյաններին 1850 թ-ին շնորհել է ազնվականի կոչում և զինանշան: սեփականությունն է: Աննա Դավթի Աբամելիք-Լազարևան (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա) թարգմանչուհի էր: Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն է թարգմանել և Եվրոպայում հրատարակել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ֆեոդոր Տյուտչևի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործություններից: Ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի և ուրիշների գործերից: Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ և ծանոթ` նրա շրջապատին: Դավիթ (1774–1833 թթ.) և Իվան (1768–1829 թթ.) Սիմեոնի, Սողոմոն Հովսեփի (1853–1911 թթ.) Աբամելիքները, Արտեմ (1823–1885 թթ.) և Սիմեոն (1815–1888 թթ.) Դավթի Աբամելիք-Լազարևները եղել են ռուսական բանակի գեներալներ: