Մասնակից:Karine Gasparyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920 թթ․)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմակերպումը․ Բանակի կառուցվածքը և թվակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ազգային զորամասերի կազմավորումը մինչ հանրապետության հռչակումը

1918թ․հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով Թուրքիան ճանաչում է Հայաստանը որպես անկախ պետություն, սակայն միևնույն ժամանակ, օգտվելով նրա թուլությունից, Հայաստանի վրա է գցում մի շարք ծանր և նվաստացուցիչ պարտավորություններ, որոնցից մեկն էլ կապված էր բանակի հետ։ Այդ պայմանագրով հայկական բանակը ունենալու էր սահմանափակ թվով զորք, և ամեն ինչ որոշվելու էր Թուրքական կառավարության կողմից։

              Սակայն բանակի ստեղծումն առաջնահերթ հարց էր։ Ի դեմս Թիֆլիսում ՀՀ կառավարության կողմից ստեղծված զինվորական նախարարության, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ հայկական ազգային զինված ուժերի կազմավորման գործին։

              Հայաստանի զինվորական կորպուսի հրամանատար Թ․ Նազարբեկյանի և Գլխավոր շտաբի պետ Եվգենի Վիշիսկու հրամանով  1918թ․ կորպուսը բաժանվեց չորս ջոկատների՝ Դիլիջանի, Ներքին Ախտայի, Երևանի և Նոր Բայազետի։

              Դիլիջանի զորաջոկատը, գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հրամանատարությամբ, պետք է հետևեր թուրքական զորքերի տեղաշարժերը Ղարաքիլիսայի, Քոլագերանի և Ղազախի ուղղություններում։

              Ներքին Ախտայի զորաջոկատը, գնդապետ Բեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, պետք է սերտ կապ պահեր Ղարաքիլիսայի ուղղությամբ գործող Դիլիջանի զորաջոկատի և Երևանյան ջոկատի բաշ Ապարանի առաջապահ ուժերի հետ։

              Երևանյան ջոկատը, գեներալ Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ, կոչված էր պաշտպանելու հանրապետության կարևոր կենտրոնները՝ Երևանի, Աշտարակի և Էջմիածնի շրջանները։

              Նոր Բայազետի զորաջոկատը, փոխգնդապետ Ապրեսյանի հրամանատարությամբ, բաղկացած էր պահեստայի առաջին հետևակային գնդից։ Նրա խնդիրն էր պահպանել կարգուկանոնը Նոր Բայազետում և այդ գավառի տարածքում։

              Սկզբնական ռուսական գերագույն հրամանատարության թույլտվությամբ ստեղծվեցին ևս չորս հայկական խմբեր՝ դրուժինաներ՝ յուրաքանչյուրը մեկ գումարտակի կազմում։ Անդրանիկի հրամանատարությամբ առաջին խումբը կազմավորվեց Պարսկաստանում, երկրորդը՝ Իգդիրում, Դրոյի գլխավորությամբ, երրորդը՝ Երևանում, հրամանատարն էր Համազասպը, և չորրորդը՝ Կարսում, Քեռու հրամանատարությամբ։

              Անդրկովկասում պետք է կազմավորվեին հինգ ազգային կորպուսներ՝ հայկական, վրացական, ադրբեջանական, ռուսական և լեհական: Հայկական բանակային կորպուս կազմավորելու մասին պաշտոնական թույլտվությունը Անդրկովկասում ստացվեց 1917թ, նոյեմբերի 19-ին։ Կորպուսի հրամանատար նշանակվեց Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանը( Ֆոմա Իվանի Նազարբեկով), շտաբի պետ՝ Եվգենի Եվգենևիչ Վիշինսկին, կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը(Դրո)։

              1918թ․հունվարի վերջերին թուրքերը խախտեցին 1917թ․դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը,ներխուժեցին Արևելյան Հայաստան։ Հունվար-Մայիսյան ամիսների ողջ պատասխանատվությունն ընկած էր հայկական բանակային կորպուսի վրա, բայց նրանք պատվով հետ մղեցին թշնամուն թե՛ Բաշ Ապարանից, թե՛ Ղարաքիլիսայից և թե՛ Սարդարապատից։ Այսպիսով, հայկական բանակի վերակազմավորումն արդեն սկսված էր։

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Բաթումի պայմանագրով ՀՀ-ն պետք է ունենար զինված ուժեր, որոնք չպետք է գերազանցեին մեկ հետևակային դիվիզիան, ուստի հայկական բանակային կորպուսը, որը բաղկացած էր երկու հրաձգային դիվիզիաներից, հետևակային, հեծելազորային, պահեստային բրիգադներից ևն, պետք է վերածվեր մեկ հետևակային դիվիզիայի։ Աշխատանքները սկսվում են 1918թ․ հուլիսի 20-ին։ Կազմավորվող հայկական Առանձին դիվիզիայի հրամանատար է նշանակվում Մովսես Սիլիկյանը[2], որի հրամանից տեղեկանում ենք, որ աշխատանքներն ավարտվելու էին նույն թվականի օգոստոսի 15-ին։

           1918թ․ աշնան դրությամբ դիվիզիան բաղկացած էր վեց հետևակային գնդերից՝ երեքական գումարտակով։ Սակայն այս կառուցվածքը պահպանվեց մինչև 1918թ․ վերջը։ 1919թ․ հունվարին զինվորական նախարար գեներալ Հ․ Հախվերդյանի հրամանով հայկական Առանձին դիվիզիան վերակազմավորվեց։ Մեկ առանձին հետևակային դիվիզիայի փոխարեն կազմավորվեցին երեք առանձին հետևակային բրիգադներ՝ յուրաքանչյուրը բաղկացած հետևակային երկուական գնդերից։ Առաջին բրիգադի հրամանատար նշանակվեց Դանիել Բեկ-Փիրումովը, երկրորդինը՝ Արտեմ Հովսեփյանցը, երրորդինը՝ Բոգդան Բաղդասարովը: Առաջին բրիգադի շտաբը տեղավորվեց Երևանում, երկրորդ բրիգադինը՝ Վաղարշապատում, երրորդինը՝ Ղարաքիլիսայում։

1919թ․ հունիսի դրությամբ ՀՀ զինված ուժերը բաղկացած էին մշտական, միլիցիոներական և կամավորական զորքերից։

           «Հայաստանի Հանրապետության զորամասերի տեղաբաշխվածությունը 1920թ․ օգոստոսի 1-ի դրությամբ» վերնագիրը կրող փաստաթղթի համաձայն՝ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանի զինվորական ապարատը բաղկացած էր գլխավոր և զորքերի հրամանատարների շտաբներից, հրետանային, ռազմատեխնիկական և այլ վարչություններից։

           1920թ․ հոկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ բանակը բաղկացած էր հետևակային, հեծելազորային և հրետանային կանոնավոր և կամավորական զորամասերից։

Այսպիսով, 1918-1920թթ․ ընթացքում հայկական պետականության ստեղծմանը զուգընթաց սստեղծվեց նաև նրա զինված ուժերը։ 1919թ․ հունվարից ՀՀ կառավարությունը կտրուկ ավելացրեց իր բանակի թվակազմը։ Առանձին հայկական դիվիզիայի փոխարեն ստեղծվեց երեք առանձին բրիգադներից կազմված մի բանակ, որի թվակազմը 1919-1920թթ․ մշտապես աճում էր։ Եթե 1918թ․ վերջին հայկական դիվիզիայի շարքերում ծառայում էին մոտ 16.000, 1919թ․ աշնան վերջին 30.000 մարդ, ապա 1920թ․ նոյեմբերի սկզբին ՀՀ բանակի թվաքանակը, ներառյալ կամավորական-պարտիզանական, միլիցիոներական ու թիկունքային ծառայողները, հասնում էր 40.000-ի։

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ. ԲԱՆԱԿԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Մ. Կարապետյանի «Հանրապետության բանակը (1918-1920) հոդվածի` 1918 թ. մինչև 1920 թ. մայիսը, Հայաստանի Հանրապետության բանակի սպառազինումը ապահովվում էր հիմնականում ռուսական նախկին Կովկասյան բանակի կողմից Հայաստանի տարածքում թողնված զենքի և զինամթերքի հաշվին: Հետևակի հիմնական զենքը ռուսական «Մոսին» համակարգի եռագիծ հրացաններն էին: Հրետանին բաղկացած էր հիմնականում մարտում հետևակազորին աջակցելու համար նախատեսված 3 դյույմանոց թեթև և լեռնային թնդանոթներից, ինչպես նաև ռուսական մակնիշի 48 մմ-ոց հաուբիցներից: Բանակի սպառազինության մեջ էին գտնվում նաև սառը զինատեսակները, ինչպիսիք էին՝ սվինները, սրերը և խանչալները: Բանակի հանդերձանքը ևս ռուսական արտադրության էր:

Ռուսական բանակից մնացած ինքնաթիռներով ձևավորված ավիաջոկատը կազմավորվել էր 1918 թ.-ի օգոստոսի վերջին` հայկական կորպուսի 3-րդ կովկասյան ավիաջոկատի հիման վրա։Առաջին հրամանատարը օդաչու պորուչիկ Վոիպովն էր։ 1919 թ. Փետրվարի 28-ի դրությամբ հայկական ավիաջոկատի անձնակազմում, հրամանատարից բացի, կար 5 զինվորական օդաչու, մեկ դիտորդ, մեկ ավիամեխանիկ-հրահանգիչ, երեք շարժիչագործ (մոտորիստ), վեց շարժիչագործի օգնական, երկու ավտովարորդ, 10 ավտովարորդի օգնական և 10 վարպետ։

               1920 թ-ի մայիսից Հայաստանի Հանրապետության բանակի սպառազինության և հանդերձավորման կարիքները բավարարում էին դաշնակից տերությունների, մասնավորապես, Անգլիայի կառավարության առաքումների հաշվին: Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի` զենքով և հանդերձանքով հայկական բանակին Անգլիայի ցուցաբերած օգնության ընդհանուր գումարը 1920 թ. Կազմել է 1.200000 անգլիական ֆունտ ստեռլինգ։ Հայաստանի բանակին զինամթերքով և հանդերձանքով ապահովելու գործը զգալի չափով կատարվում էր նաև զինվորական նախարարության համբարակային վարչության ենթակայության տակ գտնվող ռազմական արհեստանոցների և գործարանների միջոցով, ներմուծված և տեղական հումքի հաշվին: Եվ, ինչպես ցույց են տալիս արխիվային տվյալները, այդ ուղղությամբ կային բազմաթիվ ձեռքբերումներ: Հայկական բանակը օգնություն էր ստանում նաև Հունաստանից:

1920 թ. Օգոստոսին Բաթում է ժամանում հունական «Էլեֆթերիա» (Ազատություն) շոգենավը, որը հայկական բանակի համար բերել էր 10.000 հրացան, 4 միլիոն փամփուշտ և 47 հայ կամավորներ։Հայաստանի Հանրապետության բանակին նյութական օգնություն ցուցաբերելու գործին ակտիվ մասնակցություն ունեցան նաև սփյուռքահայերը: Նրանք իրենց համայնքներում հայկական բանակի օգտին կազմակերպում էին դրամական հանգանակություններ, հավաքում և Հայաստան էին ուղարկում զենք և պարենամթերք։Հանրապետության բանակը պարենամթերքով ապահովելու ուղղությամբ զգալի աշխատանք էր կատարում զինվորական նախարարության համբարակային վարչությունը:

           Համաձայն կառավարության 1919 թ. Հուլիսի 1-ին ընդունված «Ազգաբնակչության վիճակագրության, զինապարտների հաշվառման ու զորակոչի մասին» օրենքի՝ հանրապետության բանակում Հայաստանի քաղաքացիների զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը սահմանվում էր 18 տարի, որից 3,3 տարին՝ որպես իսկական զինվորական ծառայություն, իսկ 15 տարին՝ որպես պահեստազորային: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իսկական զինվորական ծառայության էին զորակոչվում 18 տարեկանում։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները բանակ էին զորակոչվում 20 տարեկանում, իսկ միջնակարգ դպրոցի աշակերտները զորակոչի էին ենթակա միայն դպրոցն ավարտելուց հետո։ Թե՛ առաջինների և թե՛ վերջինների համար բանակում ծառայության ընդհանուր ժամկետը նույնպես սահմանված էր 18 տարի, որից 3 ամիսը՝ որպես իսկական ծառայություն, իսկ 17 տարի և 3 ամիսը՝ որպես պահեստազորայիններ:Նույն օրենքով սահմանվում էր նաև Հայաստանի արական սեռի 16-ից 43 տարեկան բոլոր քաղաքացիների պարտադիր ծառայության զինվորական հաշվառում: Արտոնություններ տրվում էին անաշխատունակ ծնողներ ունեցող ընտանիքի միակ կերակրողին։ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից հայկական բանակի շարքերը զորակոչվում էին միայն եզդիները և ասորիները, որոնց թույլատրված էր ծառայելու կամավորական սկզբունքներով գործող իրենց ազգային զորամասերում:

Զորամասերի անձնակազմի չհամալրվածության պատճառներից հիմնականը դասալքությունն էր, որը բանակի շարքերում երբեմն հասնում էր մեծ չափերի: Քանի որ կարգապահությունը բանակի կազմակերպվածության ու մարտունակության կարևոր նախապայմանն էր, ուստի կառավարությունն ամենկերպ փորձում էր պայքարել դասալքության դեմ: 1919 թ. Հուլիսի 24-ին ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության կառավարության («Մահապատժի մասին») օրենքը, որի համաձայն, երկրում որպես պատժի առավելագույն չափ սահմանվում էր մահապատիժը՝ գնդակահարությունը։

Հայաստանի Հանրապետության սպայական կազմը հիմնականում բաղկացած էր ռուսական բանակում ծառայած, առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում կռված զինվորականներից։ Առաջին Հանրապետության սպայական կազմում էին հայկական զինված ուժերի Գլխավոր հրամանատար Թովմաս (Ռոմա) Հովհաննեսի (Իվանի) Նազարբեկյանը, գնդապետ Պողոս (Պավել) Ղահրամանի Բեկ-Փիրումյանը, Հայաստանի Հանրապետության զինվորական առաջին նախարարի տեղակալ Իվան Սերգեյի Բաղրամովը, Հայկական Առանձին դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Մովսես Բարսեղի (Վասիլի) Սիլիկյանը,Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Դոլուխանյանը, գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանը։Բացի վերոհիշյալ բարձրաստիճան սպաներից Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրատիճան պաշտոնյաներ էին նաև գեներալներ Հակոբ Բագրատունին, Յուլիան Ֆրանցևիչ Արժեզինսկին, Ալեքսանդր Բել-Մամիկոնյանը, Միքայել Գևորգի Մելիք-Մուրադյանը,Սերգեյ Իվանի Հաջիևը, Իվան Իվանովիչ Վասիլևը, գնդապետներ՝  Սերգել Թումանյանը, Ստեփանյանը, Պրիտոմանովը, Ղորղանյանը (Կորգանով), Կազիրովը, Մազ մանյանը, Գևորգ Բարսեղի Բաբաջանյանը, Պյոտր Աթանը, Ապրեսյանը, Զատիկյանը, Կոստանդին Մելիք-Փարաջանյանը, Ալեքսանդր Տեր-Ներսիսյանը և շատ ուրիշներ։ Նրանք բոլորն էլ անկուսակցական էին և չէին պատկանում որևէ քաղաքական հոսանքի։

Քանի որ Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմի զգալի մասը չէր տիրապետում մայրենի լեզվին: Այդ էր պատճառը, որ հայկական բանակում՝ զորամասերում, շտաբներում, հիմնական լեզուն ռուսերենն էր: Միայն 20թ․-ի ապրիլին, երբ զինվորական նախարար է նշանակվում Ռ. Տեր-Մինասյանը, պարտադրում է բանակի հիմնական լեզուն դարձնել հայերենը։

Զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի՝ բանակի ազգայնացմանը ուղղված վերը նշված հրամանը իրագործելու նպատակով գլխավոր զինվորական շտաբում ստեղծվում է թարգմանչական հանձնախումբ։

Հայկական բանակի ազգայնացման գործը ավելի հստակ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապե- տության զինվորական նախարարությունը ձեռնամուխ եղավ Երևանում «Ռազմիկ» անունով զինվորական շաբաթաթերթի հրատարակմանը։

Բանակը Հանրապետության կայացման և պաշտպանության գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարվա ընթացքում հանրապետության բանակի զորամասերը և ստորաբաժանումները սաիպված եղան մշտապես պատերազմական գործողություններ վարել ինչպես հարևանների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, այնպես էլ ներքին ճակատների՝ ադրբեջանական խռովարար շրջաննեների դեմ: Վեճերի, ընդհարումների, պատերազմի պատճառները տարածքային հարցերն էին։

Հայ-վրացական պատերազմը սկսվեց 1918 թ. դեկտեմբերի 11-ին, իսկ ռազմական բուռն գործողությունները սկսվեցին դեկտեմբերի 12-ից: Հայկական զորքերի ընդհանուր հրամանատարությունը հանձնված էր հայկական առանձին դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին:

Վեճի խաղաղ լուծմանը իր ծառայությունն առաջարկեց անգլիական հրամանատարությունը։ Հայաստանի և Վրաստանի կառավարություններին՝ կապիտան Գրինը ներկայացրեց նախագիծ, որտեղ առաջարկվում էր 1.զինադադար 14 օրով, 2. պատերազմող երկու ու կողմերն էլ թողնում են բոլոր վիճելի մարզերը և Ախալքալաքը, 3. բոլոր գյուղացիները պետք է մնան հանգիստ և ոչ մեկը չպետք է խառնվի նրանց գործերին, 4. երկաթուղին պետք է վերականգնվի, բոլոր գնացքները պետք է բաց թողնվեն և ճանապարհը պետք է անհապաղ բաց լինի ինչպես վրացիների, այնպես էլ հայերի համար, 5.երկու կողմերն էլ պետք է ուղարկեն պատվիրակություններ՝ հարցի համատեղ լուծման համար, 6. զրահագնացքը պետք է գտնվի բրիտանական հրամանատարության տրամադրության տակ, 7. փախստականների գծով հայկական հանձնաժողովին պետք է թույլատրել մնալ Ախալքալաքում և շարունակել աշխատանքը անխափան. սննդամթերքը պետք է անցնի անարգել:

Դեկտեմբերի 15-ին վարչապետ Քաջազնունին Ղարաքիլիսայում գտնվող Սիլիկյանի միջոցով Դրոյին հեռագրով հայտնում էր, որ կապիտան Գրինի առաջարկությունը սկզբունքորեն ընդունելի է, սակայն պառլամենտին զեկուցելու համար անհրաժեշտ է պարզաբանում.

1-ին կետի կապակցությամբ: Կերաշխավորվի՞ արդյոք, որ զինադադարը չի օգտագործվի վրացիների կողմից զորքերի ուժեղացման և կենտրոնացման համար:

2-րդ կետի կապակցությամբ: Ազգային և ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա ամբողջ Ախալքալաքի գավառը և Բորչալուի հայկական մասը անվերապահորեն պետք է համարել Հայաստանի մասը և պետք է պատկանի Հայաստանին. վիճաբանական է համարվում Խրամ գետի հյուսիսային մասը։

5-րդ կետի կապակցությամբ. Ինչպիսի՞ հարցեր են նախատեսվում դնել և լուծել Սանահինում՝ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հավաքում։

6-րդ կետի կապակցությամբ. Չի՞ կարելի արդյոք զրահագնացքը դնել Հայաստանի կառավարության տրամադրության տակ. դա ծայրահեղ անհրաժեշտ է Երևան-Ջուլֆա երկաթուղին պարսկական քրդերից պաշտպանելու համար:

Քաջազնուն հետաքրքրում էր նաև, թե արվա՞ծ են արդյոք նույն առաջարկությունները վրաց կառավարությանը։

Պարզելով իրեն հետաքրքրող հարցերը՝ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ գտավ Սանահին ուղարկել լիազորներ` Վրաստանի կառավարության լիազորների և կապիտան Գրինի հետ ռազմական գործողությունների դադարեցման պայմանները սահմանելու համար: Հայաստանի պառլամենտը գտնում էր, որ որպես անհրաժեշտ պայման պետք է ընդունել այն, որ Հայաստանը կարող է Բորչալուի գավառից հանել իր զորքերը միայն այն դեպքում, թե կլինի երաշխիք, որ այդ գավառը, ինչպես նաև Ախալքալաքը կապահովեն վրացական զորքերի նոր ներխուժումից: Պառլամենտի այս որոշման մասին դեկտեմբերի 17-ին վարչապետ Քաջազնունին հայտնեց կապիտան Գրինին։

Արտաքին գործերի նախարար Տիգրանյանը այդ որոշման մասին իր հերթին հայտնեց Վրաստանի արտաքին գործերի նախարարին և Վրաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչին։ Տիգրանյանը հույս էր հայտնում, որ Վրաստանի կառավարությունը ընդառաջ կգնա Հայաստանի կառավարության պատրաստակամությանը՝ հաստատել  ամուր և խաղաղ հարաբերություններ։

Բանակցությունների սկսվելը ձգձգվում էր, մարտերը՝ շարունակվում։

Սակայն 1918 թ. դեկտեմբերի 31-ի գիշերը ժամը 24-ից,Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ կնքվեց զինադադար և դադարեցվեց հայ-վրացական պատերազմը:

1918 թ. դեկտեմբերի 11-ից` մինչև 31-ը՝ 20 օր տևած կարճատև հայ-վրացական պատերազմի արդյունքում  Հայաստանը  կարողացավ իր տիրապետության տակ վերցնել Վրաստանի կողմից զավթված հայկական տարածքների մեծ մասը և ստիպեց վրացիներին այսուհետև ավելի զգույշ և հարգալից վերաբերվել հայերին։

1920 թ. հունվարից կտրուկ սրվեցին հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև։

Պանթուրքիզմի և պանթուրանիզմի քաղաքականությունից բխող առաջին խնդիրը Թուրքիայի և Կովկասի մահմեդականների միջև եղած հայկական սեպի վերացումն էր, Ադրբեջանի հետ տարածքային անմիջական կապի հաստատումը: Այդ նպատակով Անդրկովկասից թուրքական զորքերի հեռանալուց հետո Նուրի փաշայի բանակը մնաց Ելիզավետպոլում, Շևքի փաշայինը՝ Կարսում, Հալիլինը՝ Նախիջևանում:

Էնվեր փաշան պլանավորում էր կովկասյան կամավորներով թուրքական դիվիզիաները ուժեղացնելուց հետո ջախջախել Հայաստանը և Կարսում ստեղծել ժա- մանակավոր կառավարություն:

Քեմալական ղեկավարին և Ադրբեջանի Հեղկոմին ոտքի էր հանել Մոսկվայում Զանգեզուրի և Ղարաբաղի՝ Հայաստանին անցնելու հարցի քննարկումը::

1920 թ. հունիսի սկզբին քեմալական Թուրքիայի զորքերը, խախտելով սահմանը, մտան Կարսի մարզի Օլթիի շրջան, ռազմական գործողություններ սկսեցին այնտեղ գտնվող հայկական զորքերի դեմ:

Օլթիի ուղղությամբ սեպտեմբերի 13-ի և 14-ի կռիվների հետևանքով մեր զորամասերը հետ քաշվեցին և բռնեցին Ագուրսիր և Քեղիր գյուղերի մոտակա դիրքերը:Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ուժեղացման նպատակով Մուստաֆա Քեմալը մշակեց ուժերի համախմբման և նրանց հայկական ռազմաճակատ նետելու նոր պլան: Այդ պլանի մասին 1920 թ. սեպտեմբերի 25-ի հրամանով տեղեկացվեց Արևմուտքի,Հարավի, Արևելքի և պահեստային զորքերի հրամանատարներին:

1920 թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա, նպատակ ունենալով գրավել Արևելյան Հայաստանը, վերջ դնել Հայաստանի գոյությանը: Հարձակումը սկսվեց երեք ուղղությամբ՝ Սարիղամիշի, Բարդուսի կիրճի և Օլթիի: Հայկական բանակի դեմ կռվում էին Կարաբեքիրի գլխավորած 15-րդ բանակի 3, 9, 12, 34-րդ դիվիզիաները, Բայազետում պահեստում էր 11-րդ դիվիզիան:

Հարձակման հանկարծակիության և թուրքական զորքերի թվական մեծ գերակշռության (60 հազարանոց թուրքական բանակի դեմ հայերը ունեին հազիվ 30 հազարանոց բանակ) թուրքական բանակը կարճ ժամանակամիջոցում հասավ լուրջ հաջողությունների:

Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը, 30-ին Մերդենեկը: Նույն օրը մենշևիկյան Վրաստանի զորամասերը հյուսիսում անցան Հայաստանի սահմանը գրավեցին Արդահանի շրջանի Չայգի և Գյոլ կոչվող հայ- կական տեղամասերը:

Լույս սեպտեմբերի 29-ի գիշերը հակառակորդի գերազանց ուժերի ճնշման տակ մենք թողեցինք Սարիղամիշ քաղաքը։

Սեպտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 12-ին հակառակորդը թնդանոթային կրակի օգնությամբ առաջացավ Օլիսլու գյուղի մոտ, բայց մեր զորամասերը հետ մղեցին:

Հոկտեմբերի 24-ից կռիվներ սկսեցին Քյուլլուկ, Կարակալա, Վերին Չարուխչի, Դաշբուռունի շրջաններում:Հոկտեմբերի 26-ին մեր զորամասերը անցան հակահարձակման: Թշնամին բոլոր կետերում, կատաղի դիմադրությունից հետո բազմաթիվ դիակներ թողնելով, դիմեց խուճապային փախուստի:Թուրքական զորքերը հոկտեմբերի 28-ին դիմեցին նոր և ընդհանուր հարձակման Կարսի ուղղությամբ և 3 օր տևած կռիվներից հետո, նույն ամսի 30-ին, կոտրելով հայկական զորքերի դիմադրությունը, գրավեցին այն:Կարսի գրավումից հինգ օր հետո թուրքերը գերի ընկած բոլոր հայ գերիներին ուղարկեցին Էրզրում, այնուհետև ձերբակալեցին քաղաքում մնացած բոլոր երիտասարդներին, մոտ 2000 հոգի, և 18 վագոններով ուղարկեցին Թուրքիա։ Դրանից հետո սկսվեցին թալանն ու բռնությունները: Ստեղծելով զորքերի թվական գերազանցություն, թուրքերը նորից դիմեցին հարձակման և արդեն նոյեմբերի 5-ին մոտեցան Ալեքսանդրապոլին: Նոյեմբերի 13-ին կրկին ներխուժեցին Հայաստան և գրավե ցին «Լոռու չեզոք գոտին» և շրջակա անվիճելի հայկական տարածքները:

1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչ Բ. Լեգրանի և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ Դրոյի ու Համբարձում Տերտերյանի միջև կնքվում է համաձայնագիր, որը բաղկացած էր 8 կետից։ Համաձայնագրի առաջին կետով Հայաստանը հայտարարվում էր սոցիալիստական խորհրդային հանրապետություն, որից հետո, Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե կազմացրվեց, այլ վերակազմավորվեց ՀԽՍՀ-ի կարմիր բանակի: Կազմացրման ենթարկվեց միայն հայկական բանակի արևմտահայերից կազմավորված 4-րդ բրիգադը, որի հրամանատարը Սեպուհն էր:

Ալեքսանդրապոլում Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորած թուրքական պատվիրակության հետ կնքեց մի պայմանագիր, որի համաձայն Հայաստանի տարածքը հավասարվում էր Բաթումի պայմանագրով նախատեսված տարածքին:

Այդ խայտառակ պայմանագրով, որը բաղկացած էր 18 կետից, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը անցնում էր Արփաչայ և Արաքս գետերով, Թուրքիային էին անցնում` Կարսի մարզը, Արդահանի օկրուգը և Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ:Սակայն Խորհրդային Հայաստանում կառավարությունը չճանաչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը:Ներքին կռիվներից թուլացած Հայկական բանակը, չստանալով ոչ մի օգնություն մեծ տերություններից, դժբախտաբար, պարտություն կրեց 1920 թ. հայ-թուրքական պատերազմում, ինչի մեջ փոքր չէր նաև Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի համագործակցության դերը։ Հայկական բանակի շատ սպաներ, կոփվելով Խորհրդային բանակի կազմում որպես զորահրամանատարներ, հմտորեն գործեցին Հայրենական մեծ պատերազմի տարբեր թատերաբեմերում՝ ղեկավարելով դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, ռազմաճակատ, նշենք մի քանիսին՝ Հով. Բաղրամյան, Ի. Վեքիլյան, Բ. Առուշանյան, Գ. Չայլախյան,Հ. Հախնազարյան և ուրիշներ: