Մասնակից:HarutArmeni

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարութ Արշակունի(Հարություն Հովհաննիսյան),ծնվել է 1985թ-ի դեկտեմբերի 25-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Հասարակ աշխատողի ընտանիքում: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-1992-2002թթ սովորել է Երևանի Սահակ Մեսրոպյանի անվան թիվ 185 միջնակարգ դպրոցում: 2001թ ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան(Ե.Պ.Բ.Հ.), բայց վարձավճարի շատ լինելու պատճառով ընդհատել է ուսումը: 2002թ ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ: 2003-2005թթ ծառայել է հայկական բանակում: 2006թ ավարտել է Ե.Պ.Հ.Բ.Ք-ը գերազանցության դիպլոմով: Նույն թվականին երկրորդ անգամ ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան, վարձավճարի պատճառով 2007թ-ին տեղափոխվել է Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, ստոմատոլոգիական ֆակուլտետ, որը ավարտել է 2011թ-ին: 2011թ-ին ընդունվել է Ե.Պ.Բ.Հ-ի կլինիկական օրդինատուրա: