Jump to content

Մասնակից:Ghazar Hovhannisyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մելդոնիում

Մելդոնիումը մետաբոլիկ դեղամիջոց է, որը կարգավորում է հիպօքսիայի և իշեմիայի ենթարկված բջիջների էներգետիկ փոխանակությունը:

Դեղաբանական ազդեցությունը: • Մելդոնիումը γ-բութիռբետաինի կառուցվածքային անալոգն է, և կարող է հանդիսանալ ինհիբիտոր γ-բութիռբետաինհիդրօքսիլազ ֆերմենտի համար, որը ապահովում է կարնիտինի սինթեզը: • Մելդոնիումը նաև քչացնում է կարնիտինի աբսորբցիան բարակ աղիներում (մրցակցային մեխանիզմով ազդում է սպեցիֆիկ սպինակուց-փոխադրիչ OCTN2 (organic carnitine cation transporter 2)-ի վրա): Որպես արդյունք, օրգանիզմում քչանում է կարնիտինի քանակը և սրտի բջիջներում դանդաղում է ճարպաթթուների թոխադրումը միտոքոնդրիալ թաղանթով ( կարնիտինը հանդիսանում է ճարպաթթու թոխադրիչ): Թթվածնաքաղցի ժամանակ այս դանդաղումը շատ կարևոր է օրգանիզմի համար, որովհետև ճարպաթթուների նորմալ տեղափոխման և թթվածնաքաղցի պայմաններում դիտվում է ճարպաթթուների ոչ լրիվ օքսիդացում: Այս ժամանակ բջիջներում կուտակվում են օքսիդացման միջանկյալ նյութեր, օրինակ՝ ացիլկարնիտին, որը արգելակում է ԱԵՖ-ի փոխադրումը դեպի օրգանոիդներ: • Միառժամանակ ակտիվանում է ածխաջրերի մետաբոլիզմը: • Մելդոնիումը նաև ակտիվացնում է հեքսոկինազի էկսպրեսսիան: • Մկների վրա կատարված փորձերում, ապացուցված է, որ մելդոնիումը արյան մեջ իջեցնում է գլյուկոզայի կոնցենտրացիան, առանց ինսուլինի կոնցենտրացիայի բարձրացման: Նաև կանխում է էնդոթլիալ դիսֆունկցիայի զարգացումը և ցավի նկատմամբ զգայունության կորուստը դիաբետի ժամանակ: • Մելդոնիում օգտագործելու հետևանքով օրգանիզմում բարձրանում է γ-բութիռբետաինի կոնցենտրացիան, որը ունի վազոդիլատացիոն էֆֆեկտ:

Սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ պրեպարատը՝

1)Դանդաղեցնում է նեկրոտիկ զոնայի առաջացման պրոցեսսը 2)Կրճատում է ռեաբիլիտացիոն ժամանակահատվածը 3)Իշեմիկ օջախում լավացնում է արյան շրջանառությունը

Սրտային անբավարարության ժամանակ՝ 1)Մեծացնում է միոկարդի կրճատումը 2)Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ բարձրացնում է տոլերանտությունը 3)Քչացնում է ստենոկարդիայի նոպաների հաճախականությունը

• Մելդոնիումը՝ 1) Բարձրացնում է աշխատունակությունը 2)Քչացնում է ֆիզիկական և հոգեկան գերլարվածությունը 3)Բարձրացնում է տոկունությունը 4)Վերացնում է ալկոհոլային զրկանքի համախտանիշը