Մասնակից:Davidbalasan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴԱՎԻԹ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ծնվել է 1983 թ. Երևանում: 2005 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆեսոր՝ Աշոտ Զոհրաբյան), իսկ 2008 թ.՝ ասպիրանտուրան: 2009-13 թթ. աշխատել է կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2006 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Հեղինակել է կամերային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային և նվագախմբային ստեղծագործություններ: Նրա ստեղծագործությունները հնչել են Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, իսկ դրանցից մի քանիսը` հրատարակվել շվեյցարական “Sordino” երաժշտական հրատարակչության կողմից: 2014 թ. Հանովերում հնչել է նրա “The Pillow Tagh” (“The Pillow Song”) ստեղծագործությունը, որը գրվել է “Օքտոպլուս” անսամբլի պատվերով (NDR Radiophilharmonie): Նրա մրցանակների շարքում են. Բենջամեն Բրիտենի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթի 2-րդ մրցանակը՝ “Կոմպոզիցիա” փայտյա-փողային կվինտետի համար (2003, Երևան): Երիտասարդ կոմպոզիտորների “Նարեկացի” մրցանակաբաշխության “Ժամանակակից դասական երաժշտություն” նոմինացիայի գլխավոր մրցանակը՝ ջութակի և դաշնամուրի համար գրված “Postlude In Memoriam...” ստեղծագործության համար: Սիչուանի կոնսերվատորիայի 6-րդ ստեղծագործական մրցույթի 3-րդ մրցանակը՝ “Ծաղկե պարտեզը խավարում” ստեղծագործության համար (2010, Սիչուան, Չինաստան): 2006 թվականին Վիեննայում մասնակցել է Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին՝ ներկայացնելով Հայաստանը: Զբաղվելով նաև ջազային ներկայացումներով՝ Դավիթ Բալասանյանը հատկապես նախընտրում է կատարել իր սեփական ջազային իմպրովիզացիաները: Նա նաև անդամակցել է տարբեր երգչախմբերի՝ “Վարդանանք”, “Հայաստանի կամերային ձայներ” և “Հովեր”: Դավիթ Բալասանյանը մի շարք երաժշտագիտական հոդվածների հեղինակ է: Նրա մյուս հետաքրքրությունների շարքում է նաև պոեզիան: Նա բանաստեղծություններ է գրում, որոնցից շատերը կարելի է գտնել նրա “Արահետներ” ժողովածուի մեջ (“Միտք” հրատարակչություն), որը հրատարակվել է 2001 թ. Երևանում: Իր ստեղծագործությունները կարելի է լսել հետևյալ հղումով https://www.youtube.com/results?search_query=David+Balasanyan

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարիացիաներ ժողովրդական թեմայով, 2000 թ.; Վոկալ շար սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Դավիթ Բալասանյանի), 2000 թ.; Սոնատին ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2001 թ.; Վոկալ շար «Բնապատկերներ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Վահագն Դավթյանի, Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի), 2001 թ.; «Սիրո Քարոզիչ» երկսեռ երգչախմբի համար, (խոսք` Վահան Տերյանի) 2001 թ.; Դուո ֆլեյտայի և ալտի համար, 2002 թ., նվիրվում է ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանին; Լարային տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար, 2002-2003 թթ.; «Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար 2002-2003 թթ.; «Postlude in memoriam…» («Հիշատակի պոստլյուդ») ջութակի և դաշնամուրի համար, 2003-2004 թթ.; «Metamorphoses of a Ritual» («Րիտուալի մետամորֆոզները») սիմֆոնիկ նվագախմբի համար, 2005 թ.; «Flower Garden in the Dark» («Ծաղկե պարտեզը խավարում») ֆլեյտայի, կլարնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 2006 թ.; Մոնոլոգ-ֆանտազիա սոլո կլարնետի համար, 2006 թ.,Նվիրվում է կլարնետահար Մարտին Ուլիխանյանին:; Դաշնամուրային տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար 2007-2008 թթ., Նվիրվում է Արկադիա Դի Րոմա տրիոյին (Իտալիա); Արաբեսկ դաշնամուրի համար 2012 թ.,Նվիրվում է դաշնակահար Արթուր Ավանեսովին:; “The Pillow Tagh” («Բարձի տաղ») կլարնետի, ջութակի, ալտի և կոնտրաբասի համար: Սստեղծագործությունը գրվել է “Օքտոպլուս” անսամբլի պատվերով (NDR Radiophilharmonie), 2013 թ.; Միկրոլյուդներ դաշնամուրի համար, Տետր 1, 2015 թ․; «Մոնումենտ» դաշնամուրի և ձայնագրության համար, նվիրվում է Կոմիտասին, 2015 թ․; Երգեր Կոմիտասի խոսքերով սոպրանոյի և դաշնամուրի համար, 2015 թ․; Tweet սոլո ֆլեյտայի համար, նվիրվում է ֆլեյտահար Տաթևիկ Բաղդասարյանի հիշատակին, 2016 թ․; Միկրոլյուդներ դաշնամուրի համար, Տետր 2, 2016-18 թ․;

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://composers.am/?p=812 https://soundcloud.com/david-balasanyan http://www.composers21.com/compdocs/balasand.htm http://avproduction.am/?ln=am&page=person&id=1854 http://www.cultural.am/hy/gradaran/erajshtutyun/compozitorner/david-balasanyan