Jump to content

Մասնակից:Angy1446

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-Գաբրիել Սունդուկյան-

Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորող Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825թ.-ի հունիսի 29-ին: Մանկուց զրկվել է հորից: 1832–1838թթ. սովորել է հայտնի հայագետ Հակոբ Շահան-Ջրպետյանի դպրոցում, 1838–1840թթ.՝ Արզանյանների, ապա Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոններում, 1840-1846թթ.՝ Թբիլիսիի ռուսական գիմնազիայում:

1852թ. Սունդուկյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը թեկնածուի գիտական աստիճանով: Վերադարձել է Թբիլիսի, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրոցում:

Սունդուկյանի առաջին գործը «Գիշերվան սաբրը խեր է» (1863թ.) վոդևիլն է: Հետագա տարիներին գրել է «Պեպո» (1876թ.), «Խաթաբալա» (1881թ.), «Քանդած օջախ» (1882թ.), «Էլի մեկ զոհ» (1884թ.) և այլ կատակերգություններ:

«Խաթաբալա» կատակերգության մեջ վաճառական-վաշխառուի՝ Զամբախովի ռեալիստական կերպարով հեղինակը ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, փողի թագավորությունը: Արժեքավոր են նաև Սունդուկյանի արձակ գործերը:

Սունդուկյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը, որի բակում տեղադրված են դրամատուրգի կիսանդրին (1972թ.):