Jump to content

Մասնակից:ՌուզիկՀովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանաստեղծություններ


Արցունքի ծով հայոց բանակ

Գիշեր է,մութ գիշեր
Նայեցի հանկարծ, պատուհանից դուրս,
Աստղազարդ երկինք տեսա աշխարհում,
Բայց լույսեր չկային իմ մութ երկրում ։
Տանը նստած եմ հիմա,
Խաղա~ղ անհո~գ ու հանգի~ստ,
Մինչդեռ եղբայրքս,սոված ու ծարավ,
Մրսած ու սառած ,բայց քաջ ու անվախ ,
Կանգնած դիրքերում` մեզ են պաշտպանում,
Մեր մասին հոգում,մեր ցավը լացում,
Իրենք չեն քնում, մեր քնի համար,
Իրենք մրսում են ,որ մենք` տաք մնանք,
Եվ այն ,որ ամենախոցելին է `
Իրենք մեռնում են,մեր կյանքի համար։
Եվ հիմա նստած ,արցունքն` աչքերիս ,
Լոկ մտածում եմ ,փորձում հասկանալ ,
Քանի ծնող է իր որդուն սպասում,
Քանի քույր եղբայր է կարոտից լալիս,
Քանի աղջիկ է լացում իր սիրուց,
Եվ հենց այն սիրուց ,որ ամեն պահ`
Ամեն վայրկյան,կարող է զոհվել,
Ու արյուն թափել ,կարոտով մնալ,
Կարոտից ` մեռնել,կարոտով` ապրել,
Հանուն իր երկրին,իր հայրենիքին,
Իր ընտանիքին,իր սիրած յարին,
Պահելու համար …
 «Միշտ կանգուն եղի՛ր ,հայոց բանակ,
 Զոհ մի ունեցիր ,որ մենք միշտ առույգ,
 Ցնծուն ծիծաղով,ապրենք մեր կյանքում ,
 Հասնելով մեր քաջ ,լավ զինվորներին»...
 Թշնամու զարկից,դու մի՛ վախենա,
 Դու ամելին ես, քան մեր դուշմանը,
Միշտ քաջ մնա ու անկոտրում 
Արցունքի ծով, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ…


Մեղավոր եմ

Որքան եղա ես բարի՝
Այդքան եղան իմ հետ չար,
Որքան եղա ես անկեղծ՝
Այդքան եղան իմ հետ կեղծ։

Գուցե ես եմ մեղավոր,
Որ իմ դեմ է ողջ աշխարհը,
Գուցե ես եմ մեղավոր,
Որ մարդիկ ինձ ընդունում են՝ դեպի վատը։

Գուցե ես եմ մեղավոր,
Որ դեռ սպասում եմ՝ բարությանը,
Գուցե ես եմ մեղավոր,
Որ հավատում եմ՝ անկեղծությանը։
Եվ ինչու՞ գուցե, ես մեղավոր եմ,
Մեղավոր եմ ինքս իմ առջև,
Մեղավոր եմ իմ <<ես>>-ի դեմ,
Մեղավոր հավատիս դեմ։
Մեղավոր եմ,որ ներել գիտեմ,
Որ հոգուս խորքում արտասվել գիտեմ,
Որ գիտեմ տխրել բոլորի ցավով,
Որ գիտեմ լացել մարդկանց փոխարեն։
Մեղավոր եմ,որ դեռ <<Մարդ>> եմ,
Որ գիտեմ, թե արժեք ունեմ,
Որ թվում է, թե ճիշտն այս է,
Բայց այս դարում՝ բարի,անկեղծ,
Վստահելի մարդիկ չկան։
Մեղավոր եմ, որ զղջում եմ,
Մարդկանց հանդեպ միշտ լավ եղած,
Ու նրանց մեջ լավը տեսած,
Նրանց համար միշտ աղոթած՝
Հոգուս անտենչ քայլերի մեջ։
Շատ եմ ուզել,
Լինել սառն ու անտարբեր,
Բայց ինչ արած,
Դեռ չի ստացվել դա ինձ մոտ,
Մեղավոր եմ բայց ինչ արած,
Մեղքս քավել չեմ կարող,
Մեղքս մեծ է,
Բայց սրտիցս ՝ մեծ չի լինի...

Զուտ երազանքներ

Թե ես սավառնեմ այս մեծ աշխարհում,
Կուզեմ տեսնել միայն բարին,
Կուզեմ լսել անկեղծ խոսքեր,
Կուզեմ տեսնել անմեղ աչքեր։
Կուզեմ խորհել ինքս ինձ հետ,
Ու մտածել կյանքի մասին,
Կուզեմ վախով ես աղաչել,
Խաղաղ դարձած կյանքի մասին։
Կուզեմ պատմել ողջ աշխարհին,
Սրտիս խորքի գաղտնիքները,
Կուզեմ գոռա'լ ի լուր մարդկանց՝
<<Ինչ էլ լինի մարդ մնացեք>>։
Կուզեմ աշխարհն այս անմահ դառնա,
Կուզեմ մարդիկ հավերժ ապրեն,
Կուզեմ երկինք գնացածը՝
Երկնքից շուտ վերադառնա։
Կուզեմ բոլորը դառնան ազնիվ,
Կուզեմ բոլորը դառնան բարի,
Կուզեմ մարդիկ մոռանան չարը,
Եվ ապրեն միայն բարու էությամբ։
Բայց այս ամենը զուտ երազանք է,
Չի լինի սրանցից և ո'չ մեկը,
Իսկ թե կատարվեն իմ ցնորքները,
Տեր ի'մ, քեզ կասեմ՝ <<Շնորհակալ եմ ես>>...

Կանգ առ ժամամակ

Ժամանակը չի շտապում,
Այդ մենք ենք ճանապարհին,
Ժամանակի հարատև ճիչն է,
Որ մեզ է սպանում։
Ժամանակը սպասել չի կարող ,
Թեև կարող է այն կառավարել,
Ժամանակի լռությունն է,որ՝
Կործանում է կյանքի վերելքը։
Կանգ առ ժամանակ,
Կանգ առ մեկ վայրկյան,
Կանգ առ ու ժպտա,
Կյանքի նոր խաղին։
Կանգ առ կտեսնես,
Բոլորն են դեռ քեզ սպասում,
Կանգ առ ու կզգաս,
Բոլորն են դեռ քեզ կանչում։
Բոլորի սրտում նույն երգի երանգներն են,
Բոլորի հոգում ժամամակի սուլոցն է,
Բոլորի հոգում ժամանակը բույն է դրել,
Բոլորի սրտում բույնն իր երգն է երգում։
Ա~խ, ժամանակ ,որ չես սպասում մեր գալուստին,
Որ կանգ չես առնում,
Որ թողել ես մեզ կյանքի մայրաղում,
Որ խաղաղ երթով քայլում ես առաջ,
Ու չես մտածում, անգամ չես հիշում,
Մեր կիսատ թողած քայլերի մասին։
Կանգ առ ժամանակ, կանգ առ մեկ վայրկյան։

Անիրավ մարդիկ անաչառ աշխարհ

Ինչո՞ւ են մարդիկ այսքան եսամոլ,
Ինչո՞ւ են մարդիկ այսքան շահամոլ,
Ինչո՞ւ կան մարդիկ որոնք սիրտ չունեն,
Եվ ինչո՞ւ են մարդկանց հոգիները քար դարձել։
Մարդիկ կորցրել են վախի զգացումը,
Մարդիկ կորցրել են խղճի ցասումը,
Մարդիկ կորցրել են լո'կ բարությունը,
Ազնվությունն ու անկեղծությունը։
Աստված ստեղծեց մարդ արարած՝
       Հենց իրենով,
Աստված տվեց մարդուն շնորհք՝
        Հենց իրենը,
Աստված ուզեց չարը հանել՝
       Դնել բարին,
Աստված արգելեց ուտել պտուղը,
      Ինչպես՝ ինքը։
Բայց չէ որ չեղավ մեր տիրոջ կամքը,
Կերան պտուղը և դարձան չարը,
Աստված անմեղ է մեր մեղքի դիմաց,
Աստված մեղք չունի,որ մենք սխալ ենք։
Աստված իմ ների'ր, ների'ր բոլորին,
Բոլորին դարձրու բարի անաչառ,
Բոլորին դարձրու անկեղծ ու ազնիվ,
Եվ աշխարհիս տուր բարի հեքիաթներ։


Ներիր ինձ Աստված

Հոգուս խորքում ես մեղք եմ զգում,
Սրտիս խորքում՝ կսկիծ ու ցավ,
Տե'ր, ինձ ասա, ինչ եմ արել,
Ինչ սխալներ եմ ես գործել։
Կարծես թե, ես մարդ եմ սպանել,
Կարծես մեկին՝ հացից զրկել,
Տխրությամբ  եմ ես պարուրել։
Կարծես մեկին վշտացրել եմ,
Արցունք տվել,ուրախ սրտին։
Տեր թե սխալ եմ, խնդրում եմ ներիր,
Միայն թե քեզնից կխնդրեմ մեկ բան՝
Ցույց տուր մեղքերս ,որ ինքս դա զգամ,
Ցույց տուր մեղքերիս ծովի չափերը,
Միայն խնդրում եմ, հույս ունեմ կանես,
Ինքս գործած մեղքերի մեջ ,
Մեղավորներ չփնտրես,ուրշներին չպատժես։
Արդեն հոգնել եմ,ամեն երեկո,
Ինքս ինձ լացել,տխրել ու վշտով լցվել,
Իսկ առավոտյան կեղծ ժպիտներով,
Բոլորին փարվել բարի լույս ասել։
Խնդրում եմ ներիր ,մեղքերիս համար...


Մայրս

Մայրս աշխարհիս վեհապանծ լույսն է
Մայրս իմ հոգու անմար կրակն է
Մայրս արևի մի շողն է կարծես
Մայրս օջախիս հրաշք զարդն է։
Մորս սրտի պես ջերմ ու գուրգուրող
     Ուրիշ սիրտ չկա
Մորս ձայնի պես նուրբ ու հուզական 
     Ուրիշ ձայն չկա
Մորս պես բարի ու քնքշենի 
     Ուրիշը չկա
Մայրս գանձերի գանձն է
     Աշխարհիս վրա։
Մայրս սիրո մեծ տիեզերք է
Մայրս աստղերից նշմարված լույսն է
Մայրս լուսնից պայծառ է արևից՝ փայլուն
Մայրս կյանքիս սիրասուն շողն է։
Սիրում եմ քեզ մամ ջան
Եվ համոզված եմ քեզ միշտ կսիրեմ,
Սրտիս թրթիռով անունդ կասեմ,
Ամուր քեզ գրկեմ և բաց չեմ թողնի։

Մայրս գանձերից էլ վեր է

Եթե հանեմ աշխարհի գանձերն այլազուր
Եվ դնեմ մորս սրտի խորքերում
Մեկ է դա քիչ է։
Մայրս է սրտիս ջահը սրբազան
Մայրս հոգուս մեջ մի սուրբ աստված է 
Մայրս մտքիս հուրն է հրացող
Մորս ժպիտը չեմ փոխի 
Աշխարհի բոլոր գանձերի հետ
Մորս հայացքը չեմ փոխի 
Երկինք հառնող վեհ լեռների հետ
Մայրն այն մարդն է
Ով տառապում է մեր տանջանքի հետ
Մոր սիրտն է միայն ջերմ ու սիրալիր
Մոր մի բառն անգամ լույս է ու ճրագ
Կորած աշխարհը մայրս է գտնում
Ախ մայր իմ մայր իմ 
Քեզ դեռ պարտք եմ ես բյուրավոր գանձեր։


Գարնան ներշնչանք

Հւն օրերի կեղևի տակ
Հանգչում է ձմեռն անցած
Եվ զարթոնքի նոր բուրմունքով
Կամ քնքշությամբ մելամաղձոտ
Մոտենում է գարունն ամպոտ
Եվ նոր շունչ է նա հաղորդում
Նոր հուզմունք է նա տարածում
Նոր կյանքի սկիզբ է ավետում
Բերելով մեզ կարոտ դարձած 
Ամառվա զանգ ու զրնգուն
Գարնան ծիծաղ՝ պարզ ու անբիծ
Թռչունների ներդաշնակ երգ
Գահավիժող ջրվեժ հեռվում
Ու սարերից շենշող քամի։
Արարատի վեհ հայացքով
Հալչած ձյունի փոքրիկ առվակ
Գարնանային զմրուխտավառ՝
Ծառ ու ծաղկի նոր կարկաչում։

Բնության հրաշքը

Բնությունը կյանքի զարթոնքն է
Բնությունը սրտի թրթիռն է 
Բնությունը հոգու հեքիաթն է
Բնությունը մեր էությունն է։
Այն սահմանում վիշտ ու տխրություն
Կամ էսպես ասած անձրև ու քամի
Այն է սահմանում ժպիտ խարդավանք
Բնության լեզվով աստղեր ու արև։
Բնության հեքիաթն անսահման է
Բնության պոեզիան՝ ռոմանտիկ
Բնության երգերը գույնզգույն են
Բնության տեսակները բազմաթիվ։
Բնությունն ունի չորս եղանակներ
Գարուն ամառ աշուն ձմեռ
Բնությունն ունի անթիվ տեսակներ
Արև անձրև քամի կայծակ։
Գարնանը հալչում ենձյան փաթիլները
Գարնանը հետ են գալիս թռչունները
Գարնանը լսվում են մարդկանց ձայները
Հավերժանում են ծաղկած ծառերը։
Ամռանը ճչում են երեխաները
Զվարթ դայլայլում են թռչունները
Շարունակ երգում են սոխակները
Ծիծաղում հաղթական զինվորները։
Աշնանը պարում են տերևները
Ժպտում մեկմեկու սիրահար զույգերը
Վրձնահարում են նկարիչները
Եվ երամ-երամ թռչում են թռչունները։
Եվ ահա մոտենում է ցրտաշունչ ձմեռը
Սպիտակով ծածկում դաշտ անտառները
Դառնությամբ ծածկում մարդկանց սրտերը
Ու ջերմացնում սառած հոգիները։
Իսկ անձրևի արցունքներից
Տխրում է և բնությունը
Արցունքներով արտահայտում
Աստծո զայրույթն ու բարությունը։
Փոթորկում է քամին հանկարծ
Եվ ավերում բնությունը
Փչացնում գեղեցկությունը
Ավելացնում նենգությունը։
Չխաղաղված բնությանը
Զարկ է տալիս կայծկլտոցը
Իր լույսն է շուտ տարածում
Սարսափեցնում բնությանը։
Եվ մի խոսքով բնությունը մի հրաշք է
Ուր տիրում են թե բարին և թե չարը
Բնությունը ունի խորհուրդ և ավետում
Բնությունը մի երազ է անհագ տենչ է։

Ծնունդդ շնորհավոր

Այսօր օր է օրը տոն է
Իսկ տոն օրը քո ծնունդն է
Հավաքվել են շուրջդ մարդիկ
Ու ջերմություն տվել սրտիդ։

Մեծացել ես դու կրկին
Դարձել ես ավելի լավ
Բարետես ու գեղեցիկ։
Շուրջդ լույսեր են 
Խինդ է ու ծիծաղ
Նորից անհաս երգեր ուրախ։
       Շուրթերդ կարծես՝
Լոթոնի ծաղկի թերթիկներ լինեն
       Աչքերդ կարծես՝
Ադամանդի բյուրեղներ լինեն
       Իսկ սիրտդ կարծես՝
Անկեղծության բարի մասունք լինի։
Թող ծնունդդ շնորհավոր լինի
Ու տարեդարձդ միշտ բարով լինի
Միշտ մնաս այնպես՝ ինչպես որ դու կաս՝
Բարի գթառատ հաշվեկշռված
Հարգես ինքդ քեզ սիրես ուրիշին
Բայց գաղտնիքներդ չտաս ոչ մեկին
Դեմքիդ ժպիտը չթողնես կորչի
Աչքերիդ փայլը երբեք չմարի
Հոգուդ թախիծը թող շուտ վերանա
Ու քո աչքերից արցունքներ չգա
Թող սիրտդ երբեք կարոտը չզգա
Թող կյանքդ անցնի հավերժ գարունքով
Ու հոգիդ փայլի երջանկությունով։
Ծնունդդ շնորհավոր իմ սիրունիկ
Միշտ եղիր ուրախ եղիր երջանիկ
Ու խոսքերն այս որ հղեցի քեզ
Անկեղծ սրտիցս բխած խոսքեր են
Հետևիր դրանց հետևիր Աստծուն 
Ու միշտ կլինես դու սիրասուն։

Ղարաբաղ

Դու աշխարհի մեծ ծովում 
Խորտակվեցիր՝ Ղարաբաղ
Սակայն հառնեցիր բոլորից վերև
Եվ նոր ուժ տվիր աշխարհին անվեր։
Դու զգացիր հայի անթիվ կորուստներ
Արյունով լցված անվերջ կռիվներ
Զինվորի ձեռքով դու միշտ հաղթեցիր
Սակայն այս կռվում անպարտ մնացիր։
Ունեցար բազում կյանքի կորուստներ
Մնացիր հավերժ աշխարհի սրտում
Եվ թուրքի ձեռքով միշտ կործանվեցիր
Սակայն այս մեկում անհաղթ մնացիր։
Թախիծ տվեցիր բոլորի կյանքին
Եվ զինվորի դեմ նոր ճամփա բացիր
Կապույտ երկնքի երկար արահետ
Հայության սրտին անվերջ ցավ ու լաց։
Բայց քո վեհ ուժով հաղթական դարձար
Թուրքին սպանեցիր քաջությամբդ մեծ
Ազգիդ զինվորին վերև դասեցիր
Եվ դարձար երկրի մեծ թատերաբեմ։

Պապիկիս հիշատակին

Հիշում եմ օրերը մեր ջերմ ու բարի
Հիշում եմ այմ օրերը երբ դու կայիր
Հիշում եմ մեր մշտական լավ խաղերը
Հիշում եմ մեր հաճելի լավ զրույցները։
Հիշում եմ քո հետ կապված ամեն բան
Հիշում եմ քո մշտական կարգախոսը
Հիշում եմ քո զայրացկոտ դիմախաղը
Բայց և անգամ բարի անկեղծ ժպիտներդ։
Կարոտել եմ քո հայացքին
Կարոտել եմ քո զայրույթին
Կարոտել եմ վերադարձիդ
Կարոտել եմ լոկ քո ձայնին։
Կարոտել եմ քո տեսիլքին
Այն տեսիլքին որ հույս դարձած՝
Դեռ սպասում է քո հետ գալուն
Պինդ փարվելուն ու գրկելուն։
Արցունքն աչքերչիս կարոտը սրտիս
Ես սպասում եմ վերադարձիդ
Հույսով լցված որ դու մի օր
Հետ ես գալու ինձ գրկելու։
Սիրում եմ քեզ 
Ու միշտ կսիրեմ...