Jump to content

Մասնակից:Մարիա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                       Մարդու և քաղաքացու իրավունքների երաշխիքները ՀՀ

]Իրավական երաշխիքների հիմնախնդիրն անձի իրավունքների մասին ուսմունքի կարևոր և շատ անհրաժեշտ մասն է: ՈԻշագրավ է, որ անձի իրավունքների տեսության մեջ այն միշտ առաջատար տեղ է գրավել իր բարդության պատճառով:Նախ և առաջ մեզ համար պարզենք մի շատ կարևոր հարց՝ որևէ տարբերեւթյուն կա անձի իրավունքների և մարդու իրավունքների միջև:Հայտնի է, որ առօրյա կյանքում մենք շարումակ խոսում ենք անձի իրավունքների մասին՝ անձ հասկացության տակ նկատի ունենալով մարդուն՝ այս հասկացության սոցիալական նշանակությամբ, մարդուն՝ հասարակական հարաբերությունների որոշակի համակարգում, մարդուն՝ որպես ժողովրդական հասարակության անդամի,պետության քաղաքացու: Այլ կերպ ասած՝ մարդը հենց անձն է: Ուստի անձի իրավունքները ու մարդու իրավունքները նույնական հասկացություններ են: Ըստ մարդու մասին փիլիսոփայական ուսմունքի և իրավագիտության մեջ անձի իրավունքների հիմնախնդիրների ուսումնասիրման անբավարար կապի հետևանքով է երբեմն արտահայտվում այն կարծիքը, որ մարդը և անձը տարբեր, չհամընկնող հասկացություններն են, որ ոչ ամեն ոք է անձ, որ մարդը անձ է դառնում լոկ այն ժամանակ, երբ ձեռք է բերում որոշակի գծեր, հատկություններ: Եթե ընդունենք այս դրույթը, ապա կստացվի, որ հասարակության մեջ ոմանք անձիք են,, ոմանք ՝ ոչ: Վերջիններս կամ դեռ անձ չեն դարձել, կամ արդեն դադարել են այդպիսին լինելուց, կամ նրանց անձ լինելու հարցը վիճելի է: հարկ է նշել, որ փիլիսոփայության մեջ այս հայեցակարգը հիմնովին ենթարկվել է քննադատության, արդարացիորեն նշվել է դրա ոչ ժողովրդավարական, ոչ մարդասիրական բնույթը: Իրավագիտության համար այստեղից բխում է, որ անձի իրավունքներն ու մարդու իրավունքներն նույնական են՝ չկան մարդու այնպիսի իրավունքներ , որոնք միաժամանակ անձի իրավունքներ չլինեն: Շոշափելով անձի իրավունքների երաշխիքների հետ կապված բարդ հարցերը՝ չի կարելի չնկատել , որ դրանք անխզելիորեն կապված են օրինականության հիմնախնդրի հետ: Այս դրույթը պարզ ու հստակ արտահայտված է հետևյալ բանաձևում. Օրինականության ամրապնդումը ենթադրում է նախ՝ մարդու իրավունքների խստագույն պահպանում, կամայականության ամեն կարգի դրսևորման անթույլատրելիություն, այդ թվում և պաշտոնատար անձաՆց կողմից, ապաօրենքների, հասարակական կարգի խստագույն պահպանում բոլորի կողմից: