Jump to content

Մասնակից:Մարիամ Կանանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրտ-անոթային համակարգ Սիրտ-անոթային համակարգ Սիրտը մեր օրգանիզմի ամենակարևոր օռգաններից մեկն է, որի կծկումների և թուլացումների ժամանակ արյունը սրտից մղվում է անոթներ: Սիրտը գտնվում է կրծքավանդակում կրծքավանդակի միջին գծից ձախ շեղված,այն տեղակայված է սրտապարկում որը կազմված է շարակցական հյուսվածքից:Սրտապարկի պատերի վրա տեղակայված հատուկ գեղձերը արտադրում են հյութ, որը փոքրացնում է շփման ուժը սրտի կծկումների ժամանակ: Սիրտը սնամեջ մկանային օրգան է:Չափահաս մարդու սիրտը կշռում է մոտ 250-300 գրամ: Ինչպես միուս կաթնասունների այնպես էլ մարդու սիրտը քառախորշ է,այն բաղկացած է երկու նախասրտից և երկու փորոքից:Սրտի կառուցվածքը համապատասխանում է նրա կատարած աշխատանքին:Նախասրտերը ունեն ավելի բարակ պատեր քան փորոքները, ինչը կապված է նրանց կատարած ավելի փոքր աշխատանքի հետ: Իսկ փորոքներից ավելի հաստ կառուցվածք ունի ձախ փորոքը,որը արյունը մղում է դեպի աորտա, դեպի մայր զարկերակ: Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում են եռափեխկ փականները, իսկ ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվում են երկփեղկ փականները: Նախասրտերի կծկման ժամանակ ջականները կախվում են ջորոքների մեջ և արյունը կարողանւմ է հանգիստ անցնել նախասրտից փորոք, այնուհետև փականները փակվում են և արյունը այլևս չի կարողանում վերադառնալ նախասիրտ: Իսկ աորտայում գտնվում են կիսալուսնաձև փականները, որոնք խոչնդոտում են արյան ետ վերադարձին դեպի ձախ փորոք:

Արյունատար անոթներ               

Արյունատար անոթները լինում են երեք տեսակի. զարկերակները անոթներ են որոնցով արյունը հեռանում է սրտից: Զարկերակները ունեն բազմաշերտ կառուցվածք, որը պայմանաորված է զարկերակներում մեծ ճնշման առկայությամբ:Մեծ ճնշման առկայությամբ նրանք լայնանում են: Զարկերակները հեռանալով սրտից աստիճանաբար ճյուղաորվում են առաջացնելով մազանոթներ: Ամենափոքր զարկերակը մազանոթն է: Մազանոթները ունեն միաշերտ կառուցվածք, նրանք բաղկացած են միաշերտ էպիթելային հյուսվածքից:Մազանոթների բարակ պատերը արյան շարժման ընթացքում թույլ են տալիս, որպեսզի թթվածինը և սննդանյութերը անցնեն բջիջներին, իսկ այնտեղից նյութափոխանակության արգասիքները անցնում են մազանոթներին: Մազանոթները միանալով իրար աստիճանաբար առաջացնում են երակներ, որոնք բացվում են մեծ և փոքր սիներակների մեջ ու ածխաթթու գազով հարուստ արյունը հասցնում են աջ նախասիրտ:

Արյան շրջանառություն

Արյան շարժումը անոթներով կոչվում է արյան շրջանառություն: Մարդու արյունատար համակարգը փակ է և բաղկացած է մեծ ու փոքր շրջաններից: Արյան շրջանառության մեծ շրջանը սկիզբ է առնում ձախ փորոքից: Անցնում է մայր զարկերակով, վերածվում մազանոթների, մատակարարում օրգաններին և հյուսվածքներին թթվածին ու սննդանյութեր, այնուհետև վերածվելով երակների թափվում ստորին սիներակի մեջ և ավարտվում աջ նախասրտում: Աջ նախասիրտը կծկվելով արյունը մղում է աջ փորոք, իսկ այնտեղից արյունը անցնում է թոքային ցողուն:Թոքային ցողուը բաժանվում է երկու հատվածի ուղղելով արյունը դեպի աջ և ձախ թոքեր: Թոքերում կատարվում է գազափոխանակություն և արյունը հարստանում է թթվածնով: Այնուհետև արյունը հավաքվում է երակներում առաջացնելով չորս թոքյին երակներ, որոնք բացվում են ձախ նախասիրտ: