Jump to content

Մասնակից:ՄարՍար88

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրտի ռիթմի տատանասահման Սրտի ռիթմի տատանողականության վերլուծության մեթոդը թույլ է տալիս տալ սրտի գործունեության նյարդահումորալ կարգավորման և վեգետատիվ հավասարակշռության ցուցանիշների որոշման հիման վրա նրա գործառական վիճակի փոփոխությունների գնահատականը։ Որոշում է օրգանիզմի հարմարողական ռեակցիան ֆիզիական լարվածության պայմաններում, տալիս է դրան համապատասխան գնահատական։ Մեթոդի շնորհիվ հնարավորութուն ենք ստանում պարզել վեգետատիվ կարգավորման տիպերը, սիմպաթիկ և պարասիմպաթիկ օղակների փոխհարաբերությունը, ինչպես նաև նշված օղակների գործառույթային լարվածության աստիճանը։

Սիմպաթիկ նախահանգուցային նյարդաթելերը սկիզբ են առնում ողնուղեղի կրծքային բաժնի I-V հատվածների կողմնային եղջյւրներից և ընդհատվում պարանոցային վերին , միջին ու մասնավորապես ստորին սիմպաթիկն հանգույցներում։ Սրտի գործունեության վրա սիմպաթիկ նյարդերի ազդեցությունն առաջին անգամ ուսումնասիրվել է Ցիոն եղբայրների կողմից (1867): Նրանք հայտնաբերեցին, որ սիմպաթիկ նյարդի գրգռումը մեծացնում է սրտի կծկումների հաճախականությունը՝ դրական խրոնոտրոպ ազդեցություն։ Այնուհետև Ի․ Պ․ Պավլովը հայտնաբերեց սիմպաթիկ նյարդաթելեր, որոնք մեծացնում են սրտի կծկման ուժը ՝ դրական իոնոտրոպ ազդեցություն, և սնուցող ազդեցություն սրտի ռիթմի վրա առանց ռիթմի հաճախացման։

Պարասիմպաթիկ թափառող նյարի կորիզի նեյրոնների մարմինները տեղադրված են երկարավուն ուղեղի պոչային մասում։ Սրտի վրա թափառող նյարդերի ազդեցությունն առաջին անգամ ուսումնասիրել են Վեբեր եղբայրները (1845): Նրանք բացահայտեցին, որ թափառող նյարդի գրգռումը սրտի վրա թողնում է արգելակող ազդեցություն, ընդհուպ կանգ՝ դիաստոլայի փուլում։[1]

  1. «Սիրտ». 2020-09-25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)