Jump to content

Մասնակից:Հարությունյան Լուսյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

  Ռափայել Պատկանյանը նույնպիսի հմտությամբ է օգտվում Նոր Նախիջևանի բարբառից, ինչպես Պարոնյանը` արևմտահայ լեզվից, իսկ Սունդուկյանը` թիֆլիսահայ բարբառից: Ռափայել Պատկանյանի սատիրայի կարևոր արտահայտություններից է «Նոր Նախիջևանի քնար» բարբառային բանաստեղծությունների շարքը, որ առաջին անգամ առանձին գրքով լույս է տեսել 1879 թվականին`Ռոտովում: Հետագայում, սկսած 1879 թվականից մինչև 1888 թվականը, բանստեղծը ոտանավորների այդ շարքը լրացրել է նոր գործերով, որոնք ամբողջապես, առաջաբանով հանդերձ, մտել են նրա երկերի 1893 թվականի հետմահու հրատարակության առաջին հատորը` իբրև առանձին բաժին: Ամենագլխավորն այստեղ Պատկանյանի երգիծական տաղանդի զարմանալի մեծ ուժն է, որը նրան հնարավորություն է ընձեռում գտնելու չափազանց բազմազան, յուրօրինակ, մեկը մյուսից տարբեր երգիծական դրույթներ, վերնախավերի կյանքը բացահայտելու այնքան տարբեր դիտակետեր: «Նոր Նախիջևանի քնարում»  հաճախ են հարկադրվում  լույսն ու խավարը, գեղեցիկն ու այլանդակը, «աղեկն ու գեշը»: Մարդը հանրության օգտակար գործունեությամբ է միայն արդարացնում իր մարդկային կոչումը:  Այդ գաղափարի վրա են կառուցված «Աղեկ մարդ», «Տպանագիր», «Հարյուրամյանկը» բանաստեղծությունները:   

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Http://kantegh.asj-oa.am/2262/