Մասնակից:Լիպարիտ կարապետյան
Ածխածնի ենթախմբի տարրեր
C-ածխածին Si-սիլիցիում Ge-գերմանիում Sn-անագ Pb-կապար
Սրանք գտնվելով IV խմբի գլխավոր ենթախմբում, ատոմների արտաքին էլեկտրոնային շերտում ունեն 4 վալենտային էլեկտրոն` ns2np2 վիճակում: Գրգռված վիճակին անցնելիս ատոմներն ունենում են 4 չզուլգված էլեկտրոն, այդ պատճառով դրանց բնորոշ է առավելագույն 4 վալենտականություն: Ատոմային համարի մեծացմանը զուգահեռ նշված տարրերի իոնացման էներգիան փոքրանում է, ոչմետաղական հատկությունները` թուլանում, իսկ մետաղական հատկությունները ուժեղանում են: Ածխածինն ու սիլիցիումը ոչմետաղներ են սրանց բնորորշ են -4, +2 և +4 ՕԱ-ներ:Մյաուս տարրերը` Ge Sn Pb մետաղներ են որոնք սակայն դրսեորում են երկդիմություն: Սրանց օքսիդներն ու հիդրօքսիդները ցուցաբերում են երկդիմի հատկություններ: ատոմային համարի մեծացման հետ բնորոշ է դառնում +2 ՕԱ-ն: Ածխածինը բնության մեջ հանդիպում է հիմնականում միացությունների` կարբոնատների, ածխաթթու գազի ձևով, մտնում է նավթի, քարածխի, բնական գազի բաղադրության մեջ: Ածխածինը կազմում է բուսական և կենդանական բոլոր օրգանիզմների հյուսվածքների հիմքը: Ածխածնի տարաձևություններն են` Ալմաստ, գրաֆիտ, ֆուլերեն,կարբիդ Գրաֆիտում առկա է sp2 հիբրիդացում, ատոմներն առաջացնում են շերտային կառուցվածկք, այդ պատճառով սա փխրուն նյութ է: լավ էլեկտրահաղորդականության շնորհիվ գրաֆիտից պատրաստում են էլեկտրոդներ:Գրաֆիտի տարատեսակներն են`փայտածուխ, մուր, կոքս: