Jump to content

Մասնակից:Գրիշ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Բանաստեղծ Գրիշ Դավթյանը ծնվել է 1935 սեպտեմբերի15ինՆոր Ջուղայում, Իրան։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ Պաշտոնավարել է Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում. միաժամանակ վարել է Իրանահնդկաստանի Հայոց Թեմի Դիվանապետի պաշտոնը 1957-59 թթ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանյաում. սովորել է Վուլիչ Պոլիտեխնիկում, Լոնդոն. վկայվել է տնտեսագիտության դիպլոմով: Ապա ընդունվել և սովորել է Լոնդոնի Համալսարանի Արեվելյան և Աֆրիկական Ուսումնքների Դպրոցում, միջարեվելյան պատմություն, ավարտելով վկայվել է Արվեստից Մագիստրոսի վկայականով, 1969 թ։ Սովորել և ավարտել է Թեհրանի Համալսարանի Ճարտարարվեստական և Գործարարական Վարչարարության դասընթացը 1972-4 թթ։

1964-5 թթ եղել է Արեգակ Ամսագրի հիմնադիր խմբագիրը Լոնդոնում։ 1968 թ ամուսնացել և բախտավորվել է երկու զավակներով։ Զբաղումով աշխատել է միջազգային առևտրի ասպարեզում։ 1969-1986 թթ Իրանում աշխատել է Մարուբենի Իրան Ընկերությունում, Թեհրանում, տեքստիլային հում նյութի,մանրաթելերի, թելերի, հյուսվածքեղենի ներածությամբ, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Թայվանից, Իտալիայից, Իսպանիայից: Ապա 1988-1999 թթ աշխատել է Մարուբենի Ամերիկա Կորպորեյշոնում, Լոս Անջելես, Կալիֆորնիա, տեկստիլային հյուսվածքեղենի առեվտուրի ասպարեզում, հիմնականում ներածելով Ճապոնիայից և Հարավային Կորեայից:

1978 թ ընտրվել է Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի անդամ, առաջին քարտուղար։ Տարիներ անդամակցել է պատգամավորական ժողովին։ 1980-5թթ վարել է Թեհրանի Ալիք Օրաթերթի շաբաթական գրական էջը։ Անդամակցել է Իրանահայ Գրողների Միությանը 1970-1986 թթ.1970-1980 փոխնախագահ, 1980-1986 նախագահ: Անդամակցում է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությանը. եղել է միության փոխնախագահ 2003-2005, ապա նախագահ մինչև 2012 թ։ Անձամբ հրաժարվել է նախագահությունից և վարչության անդամակցությունից, որպեսզի մնացյալ անդամները առիթ ունենան նման պաշտոնավարության։

2002 թ անձնական նախաձեռնությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Գլխավոր Հյուպատոս Պր Վալերի Մկրտումյանին, հյուպատոսության անվան տակ սկզբնավորելու Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության կազմակերպումը, ապա ղեկավարել է այդ նպատակով նշանակված հանձնախումբը, որը մշակել է միության ծրագիր-կանոնադրությունը, հրավիրել հիմնադիր ժողովը 2003թ։


1987 թ հաստատվել է Գլենդել քաղաքում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ 1997-2001 թթ վարել է Ասպարեզ Օրաթերթի գրական էջը։ 1998-2003 թթ նախաձեռնել և վարել է Գրական Ասպարեզ ամսական հանդիպումները Գլենդելի Հանրային Գրադարանում, որ միացվել է նոր հիմնադրված Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությանը։ 1999-2005 թթ ընդհատումներով վարել է Գրական Եթեր Հեռուստաժամը՝ Հորիզոն Հայկական Հեռուստածրագրով։ 2001-2008 թթ նախաձեռնել ու վարել է համացանցային Կռունկ Հակական Լրատվացանցի անգլերեն բանաստեղծության կայքէջը http://www.groong.org/tlg/index.html; http://www.groong.org. Հիմնադրել և խմբագրել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության օրգան Բառուբան Եռամսագիրը, մեկենասությամբ բանաստեղծ Նատելլա Լալաբեկյանը:

Հրատարակել է․ «ԾԼՎԼՈՑ» մանկական բանաստեղծություններ, Թեհրան 1964 թ Ալիք տպարան։ «ԿԱԹԻԼ ԾՈՎ» բանաստեղծությունների հատորը, Թեհրան 1982 թ Ալիք տպարան։ «ԾԼՎԼՈՑ» մանկական բանաստեղծություններ, բ տպագրություն, Թեհրան 1982 թ Ալիք տպարան։ «ԱՓՈՒՆՔԻՑ ԱՓՈՒՆՔ» բանաստեղծություններ, Երեվան 2003 թ։ "THE AMERICAN PULSE" անգլերեն բանաստեղծություններ, 2004 թ, Publish America LLLP, Baltimor, USA․ «ԱՇԽԱՐՀՔՈՎ ՄԵԿ ԵՄ ԵՂԵԼ» բանաստեղծություններ, 2012 թ, Երեվան, Անտարես։ «ԾԼՎԼՈՑ» մանկական բանաստեղծություններ, «Կարդա և գույնիր» ձեվավորմամբ, գ տպ, 2014 թ Երեվան, Անտարես։ «ՕՐԱՎՈՒՐ» բանաստեղծություններ, 2015 թ Երեվան, Ասողիկ։ «ՆՈՐՋՈՒՂԱՅԱԿԱՆ» բանաստեղծություններ, 2017 թ Երեվան, Անտարես։

Գրում է բանաստեղծություններ, գրախոսություններ և գրական ակնարկներ։

Արժանացել է.

1. Նրա «Աստվածապաշտություն» խորագրով բանաստեղծության հեղինակային անգլերեն տարբերակի մասնակցությամբ, Իտալիայի Միլանո քաղաքի ամենամյա միջազգային գրական-գեղարվեստական մրցույթին, առաջնություն է շահել, որի թեմայով, նույն մրցույթում գեղանկարչության առաջնություն շահած գեղանկարչի կերտած գեղանկարով, և հիշյալ բանաստեղծության մի քառյակով, հիշյալ քաղաքապետարանը հրատարակել է բացիկներ. Միլանո, Իտալիա, 2002: 2. Հայաստանի Մշակութային Զարգացման Բարեգործական Հիմնադրամի՝ հայ գրականության զարգացման և տարածման ասպարեզում ունեցած զգալի ծառայությունների և Հայաստանի Գրողների Միության 70ամյակի կապակցությամբ պարգեվատրվել է Մշակույթի Զարգացման Բարեգործական Հիմնադրամի Ոսկե Մեդալով. Ծաղկաձոր, 2004թ: 3. Հայերեն այբուբենի ստեղծման 1600ամյակի առիթով, ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցվո Արեվմտյան Թեմի Գնահատության Վկայագիրը. Բուրբանկ, Կալիֆորնիա, 2005թ: 4. Հայաստանի Գրողների Միության Շքանշան. Ստեփանակերտ, 2007: 5. Հայաստանի Հայոց Փիլիսոփայական Ակադեմիայի Դավիթ Անհաղթի Ոսկե Շքանշան. Գլենդել, Կալիֆորնիա, 2007թ: 6. Ամենայն Հայոց կաթողիկոսության Սբ Սահակ Սբ Մեսրոպ Շքանշան, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արեվմտյան Թեմի Առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերերյանի, Գլենդել, Կալիֆորնիա, 20140727թ։