Jump to content

Մասնակից:Աստղազարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիսկ ասելով հասկանում ենք ռեսուրսների մի մասի կորստի,եկամուտ չստանալու կամ լրացուցիչ այլ ծախսերի իրականացման վտանգը:Ռիսկերն առաջանում են ոչ ճիշտ կանխանեսումներ կատարելու արդյունքում:
Բանկային ռիսկերը կարելի է առանձնացնել հետևյալ խմբերի՝

  • Ընդհանուր ռիսկեր-որոնք սպառնում են բոլորին:Նրանցից պաշտպանվելու միակ միջոցը դա ապահովագրությունն է:
  • Շուկայական ռիսկեր-որոնք սպառնում են շուկայի բոլոր սուբյեկտներին:
  • Բանկային ռիսկեր,որոնք կապված են վարկավորման ֆունկցիաների հետ:

Ռիսկերի կառավարման տեսանկունից լինում են բաց և փակ:
Հնարավոր է ռիսկերը դասակարգել հետևյալ կերպ՝

  1. Ֆինանսական ռիսկեր-վարկային ռիսկ,տոկոսադրույքի ռիսկ,իրացվելիության ռիսկ,ներդրման ռիսկ,անվճարունակության ռիսկ
  2. Ֆունկցիոնալ ռիսկեր-ստրատեգիական ռիսկ,տեխնոլոգիական ռիսկ,ոչ էֆֆեկտիվության ռիսկ,
  3. Այլ արտաքին ռիսկեր-անհամապատասխանության ռիսկ,համբավի կորստի ռիսկ

Ֆինանսական ռիսկեր:

Վարկային ռիսկ: Վարկային ռիսկ ասելով հասկանում ենք վարկառուի պայմանագրով նախատեսված պայմանների չկատարումը ,այսինքն հիմնական մայր գումարի և տեկոսադրույքի լրիվ կամ մասամբ չվերադարձնելը:

Տոկոսային ռիսկ: Դա բանկի եկամտի կորուստ ունենալու հավանականությունն է,երբ շուկայում տոկոսադրույքի մակարդակի փոփոխություն տեղի ունենա:

Ներդրումային ռիսկ: Դա այն ռիսկն է ,որը կապված է արժեթղթերի արժեզրկման հետ:Այն կախված է տնտեսության վիճակից:

Արտարժույթի ռիսկ: Դա արտարժույթի կորստի վտանգն է ,որը կապված է արտարժույթի կուրսերի տատանման հետ: