«Sex hat keine Macht» (գերմ.՝ Սեքսը ուժ չունի), գերմանական Oomph! խմբի սինգլն է Wahrheit oder Pflicht ալբոմից։ Թողարկվել է 2004 թ. սեպտեմբերի 20-ին Gun Records լեյբլի կողմից։ Գերմանական սինգլների հիթ-շքերթում զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը[1]։ Տեսահոլովակը նկարահանվել է «Սատանա քշողը» կինոնկարի սյուժեյի հիման վրա։