Minix

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Minix
MINIX screenshot.png
Տեսակ օպերացիոն համակարգ և ազատ ծրագրային ապահովում
Ստեղծող Q92621?
Ընտանիք UNIX-անման օպերացիոն համակարգ
Ծրագրային կոդ Ազատ
Առաջին թողարկում 1987[1]
Վերջին տարբերակ 3.3.0[2]
Միջուկի տեսակ Միկրոմիջուկ
Արտոնագիր BSD արտոնագիր[3]
Զարգացման կարգավիճակ արդիական
Կայք http://www.minix3.org
Աղբյուր կոդ Ազատ
MINIX Վիքիպահեստում

Minix (Մինիքս, Mini-Unix), ազատ Unix-անման միկրոմիջուկային օպերացիոն համակարգ, որն տարածվում է BSD արտոնագրի ներքո։ Էնդրյու Տանենբաումը Minix-ի առաջին տարբերակն ստեղծել է 1987 թ․-ին՝ որպես «Օպերացիոն համակարգեր։ Մշակումն ու իրականացումը» գրքում տեղ գտած օրինակ։ Սկզբնական շրջանում Minix-ի նպատակն էր սովորեցնել ուսանողներին համակարգիչների և օպերացիոն համակարգերի կառուցվածքը։ Minix-ի ելատեքստային կոդերով օպերացիոն համակարգերն ուսումնասիրող ուսանողներից է Լինուս Տորվալդսը՝ Linux օպերացիոն համակարգի ստեղծողը։ Չնայած այդ փաստին, Minix-ի ելատեքստային կոդերն տարբերվում են Linux-ի կոդերից, բայց երկուսն էլ Unix-անման օպերացիոն համակարգեր են, նույն հրամանների հավաքածույով։

2008 թ. նոյեմբերի 1-ին Էնդրյու Տանենբաումը Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից 2,5 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում է ստանում «Իրոք ապահով ու անվտանգ ծրագրային ապահովումների հետազոտությունների» համար։ Այդ ֆինանսավորումը օգնեց Minix 3 օպերացիոն համակարգն աջակցելուն ու զարգացնելուն[4]։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]