Heart of Steel (երգ)
«Heart of Steel (երգ)» | |
---|---|
Tvorchiի երգը | |
Հրատարակված | 2022 թվական դեկտեմբերի 1 |
Ժանր | սինթիփոփ և էլեկտրոփոփ |
Լեզու | անգլերեն, ուկրաիներեն |
Տևողություն | 142 s |
Լեյբլ | Best Music |
Հեղինակ | Յիմոհ Օգոստուս Կեգինդե Անդրիի Հուցուլյակ |
«Heart of Steel» ուկրաինական Tvorchi էլեկտրոնային դուետի երգը։ Երգը ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում՝ Ուկրաինայի ազգային ընտրանի Vidbir 2023-ում հաղթելուց հետո[1][2]։
Նախապատմություն և կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուետի խոսքով՝ երգը զգուշացնում է միջուկային պատերազմի վտանգների մասին։ Հարցազրույցում դուետն ակնարկել է Եվրատեսիլ երգի մրցույթի ստեղծման նպատակը և որպես երգի ոգեշնչումներից մեկը՝ ասելով, որ «մենք նայեցինք այս մրցույթի անցյալին, Եվրատեսիլ երգի մրցույթը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ միավորել Եվրոպան։ Այսօր, մինչ ոմանք խաղում են միջուկային սպառնալիքների հետ, պողպատե սրտով մեր ժողովուրդը պաշտպանում է ողջ Եվրոպան»[3]։ Երգը դժբախտության դիմաց չհանձնվելու ուղերձ ունի՝ ուղերձը խորհրդանշելու հզոր սկիզբով։ Երգի պաշտոնական երաժշտական տեսահոլովակում ընդգծված կերպով ներկայացված է իրականության և հետմահու կյանքի պորտալը, որտեղ խումբն ասում է, որ մարդկությունն ընտրում է այն, ինչ իրեն սպասում է ապագայում[4]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Tvorchi-ի անդամ Անդրեյ Հուցուլյակը երգը սկսել է գրել 2022 թվականին՝ Մարիուպոլի պաշարման ժամանակ։ Դիտելով ուկրաինական բանակի կողմից Ազովստալի երկաթի և պողպատի գործարանը պաշտպանող տեսահոլովակները, որոշել է երգ գրել՝ հիմնված տարածքը չհրաժարվելու վճռականության վրա[5]։
Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդբիր 2023
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդբիր 2023-ը Վիդբիր մրցույթի յոթերորդ թողարկումն էր, մրցույթ, որտեղ որոշում է Ուկրաինայի մասնակցությունը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մրցույթը տեղի է ունեցել Կիևի մետրոյի «Մայդան Նեզալեժնոստի» կայարանում՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին[6][7]։ Մրցել են տասը երգ, և հաղթողը ընտրվել է հանրային հեռուստաքվեարկության և ժյուրիի ձայների համակցությամբ։ Ոչ-ոքիները հաշվվել են հօգուտ այն երգերի, որոնք ավելի բարձր միավորներ են ստացել հանրային հեռուստաքվեարկությունից։
Վիդբիրում դուետը հանդես է եկել 10-րդ համարի ներքո։ Երկու անդամներն էլ հագել են հազմատ կոստյումների նման զգեստներ, որոնցից Հուցուլյակը կրել է սև կոստյում իսկ Քեհինդեն՝ դեղին։ Նրանց հետևում տեսաէկրանը ցույց է տվել միջուկային պատերազմի վտանգները, եղել են նաև երկու ֆոնային պարողներ՝ երկուսն էլ հակագազով[3]։
Եվրատեսիլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլի կանոնների համաձայն, բոլոր երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն) պետք է որակավորվեն միանգամմից եզրափակիչ։ Որպես 2022 թվականի մրցույթի հաղթող երկիր՝ Ուկրաինան ավտոմատ կերպով հանդես է եկել եզրափակչում[8]։ Տվորչին հանդես է եկել 19-րդը և 243 միավորով զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2023) | Ամենաբարձր դիրքը |
---|---|
CIS (TopHit)[9] | 171 |
Suomen virallinen lista[10] | 37 |
Greece International (IFPI)[11] | 84 |
Իսլանդիա (Plötutíðindi)[12] | 10 |
Լիտվա (AGATA)[13] | 12 |
Լեհաստան (Polish Streaming Top 100)[14] | 97 |
Շվեդիա (Sverigetopplistan)[15] | 65 |
UK Singles Chart[16] | 95 |
UK Indie Chart[17] | 32 |
Ամսական չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2023) | Ամենաբարձր
դիրքը |
---|---|
Ukraine Airplay (TopHit)[18] | 7 |
Տարեվերջյան չաթրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2023) | Դիրք |
---|---|
Ukraine Airplay (TopHit)[19] | 39 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ukraine: TVORCHI wins Vidbir with Heart Of Steel». Eurovision Song Contest (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Переможцем нацвідбору на «Євробачення-2023» став гурт Tvorchi з піснею «Heart of Steel»». STV (ուկրաիներեն). 2022 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 3,0 3,1 Sulima, Valery (2022 թ․ դեկտեմբերի 17). «"Євробачення-2023": TVORCHI здивували своїм номером у фіналі нацвідбору». ТСН (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «TVORCHI – Heart of Steel: прем'єра потужного треку до Нацвідбору на «Євробачення 2023»». Novy. 2022 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Zuyeva, Karina (2022 թ․ դեկտեմբերի 17). «Tvorchi: Хочемо показати на Євробаченні прогресивну електронну українську музику». Fakty TVN. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Kotubei, Olesia (2022 թ․ դեկտեմբերի 16). «Нацвідбір на Євробачення-2023: де дивитися і слухати». suspilne.media (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Gannon, Rory (2022 թ․ հոկտեմբերի 5). «🇺🇦 Vidbir 2023 to take place on December 17th». That Eurovision Site (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «EBU, UA:PBC and BBC agree to host 2023 Eurovision Song Contest in the United Kingdom». Eurovision.tv (Press release) (անգլերեն). EBU. 2022 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Heart of Steel – Tvorchi». TopHit. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Finnishcharts.com — Tvorchi — Heart of Steel. Finland’s Official List
- ↑ «IFPI Charts». ifpi.gr. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «2023 20-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2023 թ․ մայիսի 19. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «OLiS – oficjalna lista sprzedaży – single w streamie» (Select week 12.05.2023–18.05.2023.) (լեհերեն). OLiS. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Veckolista Singlar, vecka 20». Sverigetopplistan. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Archive Chart UK Indie Chart. The Official Charts Company.
- ↑ «Top Radio Hits Ukraine Monthly Chart March 2023». TopHit. 2023 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Top Radio Hits Ukraine Chart 2023». TopHit. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.