Jump to content

3Р41

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

3Р41 «Ալիք» (պայմանական անվանումն ըստ ՆԱՏՕ-յի` անգլ.՝ Top Dome), խորհրդային և ռուսական ռադիոտեղորոշիչ ուղեկցորդ և Ս-300Ֆ «Ֆորտ» ռազմածովային զենիթահթիռային համալիրի թիրախի լուսավորման կայան։

Իրենից ներկայացնում է ֆազավորված ալեհավաքի վանդակ` մոտավորապես 4 մ տրամագծով բարձրացման ֆիքսված անկյունով և ըստ ազիմուտի դուրս հանված գմբեթի տակ։ Պատվանդանի դիմային մասում են գտնվում նաև երեք կիսագլանաձև ռադիոթափանցիկ թասակներ և մեկ ոչ մեծ կիսագնդաձև թասակ[1]։

Յուրաքանչյուր ռադար սպասարկում է հրթիռների ուղղահայաց արձակման 6 կամ 8 թմբկագլան և կարող է հրթիռով միաժամանակ նշանառել միանգամից երեք թիրախ` ի տարբերություն ավելի վաղ ստեղծված խորհրադային ռազմածովային զենիթահթիռային համալիրների, որտեղ յուրաքանչյուր թիրախ ուղեկցվում էր առանձին ռադարով։ Տեղանքի անկյունային սկանավորումն ապահովվում է էլեկտրոնային տարբերակով[1]։ Յուրաքանչյուր թիրախի ուղղությամբ հնարավոր է միաժամանակ երկու հրթիռ արձակել[2]։

Ֆազավորված ալեհավաքի վանդակը տարբերվում է սարքավորման ինքնատիպությամբ։ Անհատական ճառագայթող տարրերի փոխարեն այն օժտված է կենտրոնական ճառագայթահարիչով և հարթ անդրադարձնող հայելիով[2]։

Տեղադրում նավերի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստանի դրոշը 1134-Б նախագծի մեծ հակասուզանավային նավեր
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստանի դրոշը 1144 նախագծի հածանավեր
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստանի դրոշը 1164 նախագծի հածանավեր

3Р41 «Ալիք» ռադիոտեղորոշիչ կայանը «Վարյագ» հրթիռային հածանավի վրա, Վլադիվոստոկ, 2015 թվական, մայիսի 22

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Norman Friedman The Naval Institute guide to world naval weapons systems, 1997-1998. — Naval Institute Press, 1997. — 808 p. — ISBN 1557502684, 9781557502681.
  2. 2,0 2,1 3R41 Volna ("Top Dome") FC radar(չաշխատող հղում)