2А21
2А21 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | հարթափող զենք |
Երկիր | ԽՍՀՄ |
Ստեղծող | Գործարան №9 |
Արտադրող | Գործարան №9 |
Д-68 (ԳՀՎ ինդեքս՝ 2А21), խորհրդային հարթափող տանկային թնդանոթ։ Նախագծվել է Եկատերինբուրգի ՀԿԲ № 9-ում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Д-68 թնդանոթը նախագծվել է ՀԿԲ № 9-ում՝ Եկատերինբուրգի հրետանային № 9 գործարանում, նախատեսված է Т-64 միջին տանկի համար։ Սպառազինության մեջ է մտել 1961 թվականին[1][2]։
Կառուցվածքի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2А21 թնդանոթի հիմնական տարբերությունը 2А20-ից եղել է պարկուճային առանձին լիցքավորիչի ներմուծումը։ 2А21-ի հիմնական բաղկացուցիչներն են հանդիսանում՝ 52,6 տրամաչափ երկարությամբ խողովակից կազմված փողը, որը պատյանով ամրանում է խցային մասին, հետնամասին և փամփշտահանին։ Թնդանոթում օգտագործվում է հորիզոնական սեպային փակաղակ և շարժակազմային կիսաավտոմատ։ Հարվածա-մեկնարկային մեխանիզմը կազմված է մեխանիկական մեկնարկից և էլեկտրաայրման սարքավորումից։ Հարվածային մեխանիզմները տեղակայված են պատվարի ձախ կողմում։ Էլեկտրաայրման գործողությունը իրականացվել է կայունացուցչի կողմից կոճակի սեղման կամ բարձրացնող մեխանիզմի բռնակի կողմից կրկնօրինակ կոճակի սեղման միջոցով։ Փողային խումբը ամրացվում էր պահունակային տեսակի հրետասայլին, որի կոնստրուկցիան իրենից ներկայացնում է իրար եռակցված ձուլված մասնիկներ։ Ներքևում՝ հրետասայլի ելունդին ամրացվում էր հակահարվածային հիդրավլիկ սարքավորման մխոցակոթին և հիդրոպնևմատիկ քսագլանին։ Կրակոցի ժամանակ թնդանոթի ետագլորի առավելագույն երկարությունը կազմում է 320 մմ[3]։
Կիրառվող զինամթերքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2А21 հրանոթից կրակելու համար կիրառվող կրակոցների ТТХ աղյուսակ[1][4][5][6] | ||||||
Կրակոցի ինդեքս | Արկի ինդեքս | Սկզբնական արագություն, մ/վ | Կրակոցի քաշ, կգ | Արկի քաշ, կգ | Լիցքավորիչի քաշ, կգ | |
Զրահախոց տրամաչափային արկեր | ||||||
3ВБМ1 | 3БМ5 | 1615 | 18,0 | 5,36 | 7,4 | |
3ВБМ5 | 3БМ5 | 1615 | 18,0 | 5,36 | 6,6 | |
Զրահախոց կուտակային արկեր | ||||||
3ВБК4 | 3БК8М | 950 | 22,53 | 12,94 | 4,8 | |
3ВБК8 | 3БК8/3БК8М | 950 | 22,5 | 12,94 | 4,42 | |
Բեկորա-ֆուգասային արկեր | ||||||
3ВОФ18 | 3ОФ17 | 800 | 18,0 | |||
3ВОФ19 | 800 | |||||
3ВОФ23 | 3ОФ17 | 800 | 27,4 | 18,0 | 4,3 | |
3ВОФ24 | 3ОФ17 | 800 | 27,0 | 18,0 | 4,32 | |
3ВОФ38 | 3ОФ28 | 27,03 | 18,1 | 4,32 |
Որտեղ է տեղադրվել
[խմբագրել | խմբագրել կոդը]- 167Ж Օբյեկտ՝ խորհրդային փորձառու միջին տանկ
- 432 Օբյեկտ՝ Т-64 խորհրդային միջին տանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Пушки советских танков 1945-70 Արխիվացված 2014-05-05 Wayback Machine
- ↑ «О заводе — Особое конструкторское бюро №9» (ռուսերեն). Артиллерийский завод №9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг. // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 47.
- ↑ М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг. // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 49, 56.
- ↑ Каталог современного российского вооружения, стр 86, 102
- ↑ 3УБК10.00.00.000ТО. Выстрел 3УБК10 с управляемым снарядом 9М117. Техническое описание и инструкция по эксплуатации, стр. 5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. Широкорад Пушки советских танков (1945-1970 гг.) // Техника и вооружение.(չաշխատող հղում)
- М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг. // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 47, 54, 55.
- Техническое описание танка Т-64. — Москва: Военное издательство Министерства обороны СССР, 1969. — 624 с.
- Создание танка Т-64 (фрагменты истории) // Поликарпов В. В. Бастион : Военно-технический сборник / Карпенко А. В.. —Санкт-Петербург — № 5. — С. 19—24.