Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
Քաջ սիրտը - Храброе Сердце, իսկ Քաջասիրտ բառ գոյություն չունի։– Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) 12:36, 26 Ապրիլի 2011 մասնակիցը։
Քաջ սիրտը - 100%--David1992 08։46, 26 Ապրիլի 2011 (UTC)
Նախ, և ամենակարևորը՝ եթե որևէ պատճառ նշելով, որևէ փոփոխություն է արվում, խնդրում եմ զերծ մնալ առանց հակապատճառը նշելու և քննարկման էջում այն քննարկելու և համաձայնության գալու ուղղակի հետ շրջել - խմբագրական պատերազմներ սկսել ու դրանցում ներգրավվելը Վիքիփեդիայի նպատակը չէ:
Երկրորդը՝ ֆիլմը նկարահանվել է անգլերենով, և եթե իր անվանումն սխալ թարգմանություն է ստացել ռուսերենում, որը և չի արտահայտում ֆիլմի անվանման իմաստը, պետք չէ կառչել ռուսերենից թարգմանելուն: Braveheart նշանակում է քաջասիրտ՝ անձ, որ քաջ սիրտ ունի, այստեղ խոսքը անձի արիության մասին է, ոչ թե նրա սրտի մասին: Ինչպես eagleheart հայերեն արծվասիրտ է նշանակում՝ արծվի սիրտ ունեցող, և բնավ արծվի սրտի մասին չէ խոսքը: Chaojoker08:55, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]
Բացի այդ, անգլերենում ոչ թե «Brave heart» (քաջ սիրտ) է, այլ «Braveheart» (քաջասիրտ) է և այդ երկուսի միջև իմաստային տարբերություն կա։ Թեև ես այդքան վստահ չեմ՝ անհրաժե՞շտ է օտարալեզու ֆիլմի վերնագիրը անպայման թարգմանել հայերեն (եղե՞լ է նման քննարկում), բայց եթե այնուամենայիվ դա արվում է, ապա տվյալ դեպքում ճիշտ է «Քաջասիրտը» տարբերակը (որոշիչ հոդն էլ գոյակաանաբար գործածվող ածական լինելու պատճառով)։ --Vacio08:59, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]
Կողմ -- «Քաջ սիրտը», քանի որ հայերեն բոլոր ֆիլմերը թարգմանվում են ռուսերենից։ «Մել Գիբսոն» հոդվածում նույնպես նշված է Քաջ սիրտը ձևը- David1992 09։11, 26 Ապրիլի 2011 (UTC)
Այստեղ քվեարկություն տեղի չի ունենաում, և անիմաստ է կողմ, դեմ և նման արտահայտությունները: Այստեղ տեղի է ունենում քննարկում, և կարևորը պատճառների ուժն է, և ոչ քանի հոգի է առանց պատճառների նույն ձև մտածում: Ցավում եմ, որ հայերեն բոլոր ֆիլմերը թարգմանվում են ռուսերենից, այն էլ մեծ մասը չեն թարգմանվում, այլ հենց ռուսերենով մատուցվում հայախոսներին, առանց նույնիսկ նեղություն կրելու՝ հայերեն ենթագրերը տեղադրելու, և հասկանում եմ, որ նման անտեսելն է մեզ հանգեցրել այնտեղ, որ քննարկում ենք ֆիլմի վերնագիրը գրել հայերեն թե բնագիր լեզվով: Դրանք այլ հարցեր են: Կարծում եմ շատ լավ, և գերադասելի է ռուսերենով ստեղծված ֆիլմերի անունները թարգմանել հենց ռուսերենից, և բավականին անիմաստ և երբեմն սխալ կլիներ նրանք թարգմանել, ասենք՝ անգլերենից: Նույն կերպ, եթե ֆիլմը ստեղծվել է ֆիններենով, և մենք հնարավորություն ունենք առանց միջանկյալ լեզվի օգտագործման, դրան ֆիններենից ուղիղ թարգմանել հայերեն, դա գերադասելի կլինի: Նույնը և վերաբերում է անգլերենով ստեղծված ֆիլմերին: Եթե անգլերեն և ռուսերեն անվանումները չեն համապատասխանում, իսկ ֆիլմի բնագիրը ռուսերենով է, թարգմանենք ռուսերենից, իսկ եթե բնագիրը անգլերենով է՝ թարգմանենք անգլերենից: Ոչ մի իմաստ չունի հայերենում բոլոր նախապատվությունները տրվեն ռուսերենին: Սա հայերեն Վիքիփեդիան է, և իմաստը հայերենով նյութերի մատուցելն է: Դրա համար կարող ենք թարգմանել որևէ լեզվից, որ հայերենում առարկայի էությունն ամենալավ կերպ կարտահայտի, այսինքն՝ հայերենին ձեռնտու կլինի, ոչ թե ռուսերենին: Երկրորդի համար վստահ եմ արդեն բավականին հոգ տանում են ռուսերեն Վիքիփեդիայում: Chaojoker09:27, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]
Իսկապես, այստեղ փաստարկներ է պետք բերել, ոչ թե քվեարկել։ Իսկ ոմանց կողմից երրորդ լեզվից թարգմանելու նախընտությունը հիմնավոր փաստարկ չէ, ինչպես նշում է Chaojoker-ը։ Ցանցում էլ, կարծես, «Քաջասիրտը» տարբերակը ավելի տարածված է, քան «Քաջ սիրտը» (առավել ևս, երկրորդ տարբերակի դեպքում, հիմանական արդյունքները Վիքիփեդիայից են)։--Vacio09:45, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]
Պարտադիր չէ, որ ֆիլմի օրիգինալ վերնագիրը բառացի թարգմանվի հայերեն: Իմ կարծիքով «Քաջ սիրտը» ձևը ավելի լավ է հնչում և արտահայտում է օրիգինալ վերնագրի իմաստը:--David199214:11, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]
Հարցն էլ հենց կայանում է նրանում որ «Քաջ սիրտը» տարբերակը ավելի տարածված է քան ձեր նշած տարբերակը և դուք որևէ լուրջ պատճառ չունեք այս հոդվածը վերանվանելու համար:--David1992 (քննարկում) 08:56, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Դավիթ ջան, ես այս ֆիլմի անունը հայակական թերթերում միշտ "Քաջարի սիրռ" անվան տակ եմ տեսել: Երևի սա է ավելի ճիշտ անվանումը, իսկ "քաջասիրտ" տարբերակով երբևէ չեմ հանդիպել: Մեկ-մեկ էլ տեսել եմ "Խիզախ սիրտ" անվան տակ: Հարգանքներով` Arman musikyan (քննարկում) 09:14, 14 Օգոստոսի 2012 (UTC):[reply]
Ճիշտ եք, ձեր նշած անվանումներն էլ են որոշ չափով տարածված, փաստորեն կոնկրետ մեկ տարածված անվանում հայերեն աղբյուրներում չկա: Բայց մենք այստեղ չպետք է զբաղվենք դիստրիբյուտորների գործով և ֆիլմերի համար անուններ որոշելով:--David1992 (քննարկում) 09:29, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Այս դեպքի համար, երբ հայերեն թարգմանությունը չկա կամ տարածված չէ, առաջարկում են թողնել ֆիլմի օրիգինալ անվանումը: Կոնկրետ այս դեպքում` «Braveheart»: --David1992 (քննարկում) 09:43, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ոչ Դավիդ, խնդիրը հենց նրանում էր, որ վերևի գրածներից (Վաչագանի) երևում էր, որ ավելի տարածված էր հենց «Քաջասիրտը» և շատ ավելի մոտ էր բնագրին, և ավելի հայերեն էր։ Այսպիսով, դո՛ւք ոչ մի պատճառ չունեիք անտեսել այդ ամենը և տեղափոխել էջը։ Ինչևէ 1.5 տարի է կար «Քաջ սիրտը» տարբերակը, և ՎՊ–ի հայլի կայքերը այն տարածել են, այսպսիսով այժմ կրկնենք որոնումը հանելով վիքիպեդիան (մեկա ինքներս մեր տաբրերակը, որոշում կայացնելիս չենք հաշվում) ու որոնենք ավնանումը չակերտներում, գումարած ֆիլմ բառը, որպեսզի նվազանցնեք այլ իմաստով այդ բառերի գործածումը։ Եվ ապագայում թյուրիմացություններից խուսափելու համար ամրագրենք այս պահին ստացված թվերը։ Բնականաբար նաև որոնենք Արմանի հիշատակած տարբերակները։
Այսպիսով, անգամ եթե ձեր հորդորով, որպես հիմնական մեթոդ ընտրում ենք «տարածվածությունը», ապա անգամ ՎՊ–ում 1.5 տարի ձեր նախընտրած տարբերակը գործածելուց (ինչը ազդեցություն ունենում է), այն գրեթե 2 անգամ ավելի քիչ է տարածված, քան այն տարբերակը, որի ճշտությունը ժամանակին փաստել էին Քեոջոկերը և Վաչագանը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgenքննարկում10:05, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]