Քննարկում:Դրդապատճառ (հոգեբանություն)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ստեղծվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Դրդապատճառ ընդդեմ․ Մոտիվացիա[խմբագրել կոդը]

Մասնակիցներ, փորձում էի ուղղել միջլեզվային հղումները բայց նման խնդիր տեսա՝ այս հոդվածը կարծես թե ուզում է հղված լինել en:Motivation (d:Q644302#sitelinks-wikipedia հոդվածներին) սակայն դրանց արդեն հղվում է մեր մոտ առկա Մոտիվացիա հոդվածը։ Արդյոք այս երկու հոդվածներում սկզբունքային տարբեր բանի մասի՞ն է խոսքը։ Եթե ոչ, ապա Մոտիվացիա և Դրդապատճառ (հոգեբանություն) հոդվածները նույնպես պետք է ձուլել։ Իմ մոտ տպավորություն է, որ մեկն ավելի հիմնարար իսկ մյուսը ավելի կիրառական է լոսաբանում նույն հարցը։ Մասնակից:333անի, Մասնակից:Suzanna(AYB), Մասնակից:Lilitik22, ի՞նչ կասեք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16:23, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ալեքսեյ ջան, այս հարցը երկար քննարկվել է մի քանի օր առաջ ՎՍԳ երկօրյակին, հիմա կխնդրեմ, որ Անին այստեղ էլ պատասխանի։ --Լիլիթ (քննարկում) 16:30, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ մոտիվացիա և դրդապատճառ հասկացությունները սկզբունքորեն սերտ փոխկապակցված են միմյանց հետ, բայց նույնական չեն: Մոտիվացիան իր մեջ ներառում է դրդապատճառ, բայց ավելին է, քան միայն դրդապատճառների համագումար, այն առհասարակ մարդուն գործունեության դրդող բոլոր գործոնների համագումարն է:(Ստացվում է որ, որպես դրդապատճառ հանդես է գալիս մեկ դրդող գործոն, իսկ մոտիվացիան այդպիսի գործոնների ամբողջական համագումար է) Իհարկե, առավել նպատակահարմար կլիներ Մոտիվացի. դրդապատճառ մեկ հոդվածի տակ առնել, բովանդակային մասն ավելի ընդլայնելու համար, բայց այստեղ ներառված մոտիվացիա հոդվածում ներկայացված են տեսություններ, ու ավելի շատ կառավարման ոլորտում ու տարբերվում է դրդապատճառ հոդվածի բովանդակությունից,որում զուտ հոգեբանական ասպեկտով է ներկայացված: և մի փոքր կխճճվի ամբողջ բովանդակությունը երկուսի միացման դեպքում: Կներեք, սա զուտ իմ կարծիքն է: