Քննարկում:Արմավիր (գյուղ, Արմավիրի մարզ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչ կարծիքի եք այս հոդվածի մասին։ Առաջարկում եմ սա ամբողոըթյամբ ջնջել և 5 տողանոց իրական հոդվածը ստեղծել, որը կպարունակի նաև տեղեկաքարտ։ Ըստ իս, շատ վատ է նման կարգի հոդված մեզ մոտ ունենալը։--Արման Մուսիկյան (քննարկում) 07։45, 24 Հուլիսի 2013 (UTC)

իհարկե նման կարգի հոդվածը դեռ հոդված էլ չի, բայց կան կարծես թե մեկ-երկու օգտակար բան կա, փոխիր Արման ջան ու դիր տեղեկաքարտով, բայց էլի եմ ասում կարելի է որոշ բաներ եղածից պահպանել: Դու գրի ինչքան կարող ես Արման ջան, ես հին նյութերից կփորձեմ վերականգնել մեկ-երկու բան: --ERJANIK քննարկում: 07:54, 24 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Քաոս է ուղղակի այստեղ։ Որտեղից են վերցրել և գյուղին է արդյոք ինֆորմացիան վերաբերվում, թե Արմավիր պատմական մայրաքաղաքին, հայտնի չէ։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:57, 24 Հուլիսի 2013 (UTC<br

Պարոնայք խմբագիրներ և մասնակիցներ:
Երևանից դուրս էլ աշխարհ կա՝ հարուստ պատմություն ունեցող համայնք, օրինակ, Արմավիր գյուղը Հայաստանի ամենահին գյուղական համայնքներից մեկն է:
Եթե Հայկական Վիքին պետք չէ նման համայնքի նման հոդված՝ ինձ տեղեկացրեք իմ էլ. հասցեով՝ ես այն կհեռացնեմ:
Առայժմ՝ ես այն ամրագրել եմ այս էջում՝ շուտով կխմբագրեմ՝ ըստ ձեր պահանջների: Ս. Ասմարյան: ։ Ողջույն, հարգելի Ս. Ասմարյան։ Մենք ոչինչ չունենք Արմավիր գյուղի դեմ։ Ուղղակի հոդվածը հոդվածի նման չէ։

  • Ոչ մի պարբերություն հղում չունի։ Այսինքը ըստ Վիքիպեդիայի ինֆորմացիան կասկածելի է և ենթակա է ջնջման։
  • Վերնագիրը վերնագրի նման չէ։ Ինչ է նշանակում` "Արմավիր (Ալիսո, Բլուր)-Ղուրդուղուլի: Շրջկենտրոն:" Վիքիպեդիայում ընդունված չէ վերջակետեով ու փակագծերով վերնագրեր։
  • Հոդվածը ամբողջովին ենթակա է վիքիֆիկացման` արտաքին և ներքին հղումների տեղադրում։
  • Հոդվածում ոչ հայերեն բառեր կան` Արմավիրում օդի ջերմաստիճանը ամռանը հասնում է պլյուս 38 - 41- ի։ Լավ կլիներ միանգամից գրել + 38-41 ° C։
Խնդրում եմ բացեք մեր հոդվածները և տեսեք թե ինչպես են նրանք գրված և հետևեք նրանց ոճին։ Հայ բնակավայրերի մասին առանց հղումների հոդված չպետք է լինի։ Օրինակ որտեղից կարելի է ճշտել` "Առաջացել է նոր բնակավայր՝ Ղուրդուղուլի՝ Երևանի պարսկական խանության Սարդարապատի մահալի կազմում:" Հղում չկա, նյութը կասկածելի է և ենթակա է ջնջման։
Կան լիքը իմաստ չարտահայտող նախադասություններ, օրինակ "Հիմնադրումը:" վերնագրում` "Մ.թ.ա. 4-րդ դար: Հայոց Արմավիր մայրաքաղաքի արևեյլան թաղամասեր: Ք. հ. 8-13-րդ դարերը՝ Բագրատունիների (Վանանդի) թագավորության Արմավիր քաղաքի արևելյան և հյուսիս արելյան մասը: " Այս 3 նախադասություններից կարելի է ինչ-որ բան ջոկել։
Հարգելի մասնակից, ոչ-ոք ոչ մի բան չունի գյուղի կամ ձեր դեմ։ Ուղղակի ամեն ինչ պետք է համապատասխանի վիքիչափանիշներին։ Հարցերի դեպքում կարող եք ինձ դիմել։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 21:14, 11 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Հարգելի իմ ադմին Արման Մուսիկյան: Այն ինչ վերաբերվում է հոդվածի կառուցվածի Ձեր նախկին և ներկա դիտողություններին, ես համաձայն եմ, համաձայն եմ, որ պլյուս պետք է լիներ +, բայց "Հիմնադրումը:" բառակապակցությունը, եղբայր, մեր մայրաքաղաքների դժբախտությունն էր. երբ թշնամին ավերում էր մայրաքաղաքը, կենդանի մնացած քաղաքացինը հավաքվում և անվնաս թաղամասում /ներում/ հիմնում էին նոր անունով, կամ թաղամասի անունով գյուղ, ագարակ, ավան, երբեմն էլ ժամանակավոր բնակավայր: Դուք այս նախադասությունը՝ "Առաջացել է նոր բնակավայր՝ Ղուրդուղուլի՝ Երևանի պարսկական խանության Սարդարապատի մահալի կազմում> կտրել եք նախորդ մտքից, ինձ ինչու՞ եք մեղադրում....:
  • Արման Մուսիկյան, հարգելիս, 15-17-րդ դարերում, երբ պարբերաբար տեղահանում էին Արարատյան դաշտի բնակավայրերը, և այն ինչ ես եմ ներկայացրել՝ զուտ հայկական / գյուղական-ավանային-ագարակների/ բնակավայրերի հիմնադրման առանձնահատկություններից ամենատարածվածն է, և դրա համար հատուկ ուսումնասիրություն և աղբյուրներ չի ստեղծվել, որ ես դրա վրա հղում անեի...
  • Վանանդի մասով...Որպես հոդվածի հեղինակ և պատմաբան, ես պարտավոր է ցույց տալ, թե 8-րդ դարից Արմավիրը ո՛ր թագավորության, և այդ թագավորության ո՛ր մասում էր գտնվում: եթե բնակավայրի աշխարհագրական ի՛մ ճշգրտում-տեղադրությունը անընդունելի է, որևէ խնդիր չեմ տեսնում՝ կարող եմ այդ տողը հանել...
  • Հիմա ըստ էության: Դուք հանել եք հոդվածի սկիզբը մ.թ.ա. 3-1 հազարամյակների և Ք. հ. 1-16-րդ դդ Արմավիրի պատմություն, երբ իմ նպատակը Արմավիրի տեղանունի, բնակավայրի և համայնքի պատմության պատճառա-հետևանքային կապի ստեղծումն էր /այնտեղ էլ, հ՞ո նշված էին աղբյուր առ աղբյուր, պարոն Արման Մուսիկյան /ես իմ մոտ պահել եմ հոդվածի բնօրիակը, կարող եմ ապացույցել....իսկ դուէ հանել եք հոդվածի մի մեծ բաժին/:
  • Ես դեռ անցյալ դարի 60-ական թթ եմ լրագրություն սովորել /հիմա չգիտեմ ոնց է, օրինակ, սիրտս խառնեց Սարդարապատ հոդվածից/, և պարտավոր էի ներկայիս Արմավիրը /համայնքը/,ցույց տալն որպես պատմական Արմավիր մայրաքաղաքի և Արմավիր քաղաքի ժառանգորդ, քանի որ դա այդպես է, ահավասիկ, բացեք < Հայաստանի և հարակից տարածաշրջանների Տեղանունների բառարանը>, և կհամոզվեք, որ ես ԱՐՀԵՍՏԱԿԱՆ բաներ չեմ <շինել...>:
  • Այսինքն, երբ հոդվածից <քաշվում է մի թելը>, մնացածը բաները պետք չեն /իսկ իմ հոդվածի սկզբի, իզ ու թոզը, չի երևում /դա Վիքիի իրավունքն է/միթե՞ բողոքել եմ Ձեր գործողությունների դեմ/, հիմա էլ առաջարկում եք, թե համբերելու ժամանակ չունեք՝ պետք է ջնջել: Ջնջե՛ք, ո՛վ է բռնել որևէ մեկի ձեռքը:

Առանց այս սպառնալիքի էլ, Վիքի այլ ադմիններ ջնջել են հենց Արմավիր մայրաքաղաքի և Արմավիր քաղաքին առնչվող 7 թե 8 հոդվածներ, լուսանկարները, և ես ձեր բոլորին անչափ <շնորհակալ եմ> իմ աշխատանքը նման ձևով գնահատելու համար:

  • Ի դեպ, Սա արդեն <հիանալի է>...Հանելով իմ Արամ Արի հոդվածը, Վիքում 2 օր անց հանդես է գալիս Արամ Մեծ: Հանելով իմ Արմավիրին վերաբերվող հոդվածները՝ հանես է գալիս Արգիշտիխինիլի հոդվածը /դրա մասին գրեմ եմ քննարկման էջում/:

Կամաակամա, գալիս եմ այն համոզմանը, որ իմ հոդվածների դեմ <բանեցնում եք> ինչ-որ մեկի ցուցումը, շարունակվում է առանձնապես Արմավիր պատմագրությունը Հայկական Վիքիպեդիայի էջերում <երևալու> դեմ խաչակրած արշավանքը, մասնավորորապես իմ հոդվածների դեմ <ջնջման-ոչնչացման քաղաքականությունը>, իբրև <թույլիկ փաստարկ> բերելով, իբրև-թե Ասմարյանը այլ կայքերում և բլոգներում՝ հոդվածներ ունի: Դուք կարող ես ասել, իսկ Վիքիի <փայլուն> ո՞ր մի հոդվածների մասին այլ բլոգներում, Հանրագիտարանում և կայքերում հոդվածներ չկան:

  • Որպես Վիքում հոդված տեղադրած տարիքով պապիկ, Վիքիի ջահելներին մի խորհուրդ ունեմ. չի կարելի անվճար հոդվածագրերի հետ նման կերպ վարվել: Ինչ մնում է <ջնջելուն>, արե՛ք ինչ ուզում եք, Արման Մուսիկյան: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սուրեն Ասմարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Ասմարյան, նմանատիպ խոսքերի և պահվածքի համար դուք արժանի եք արգելափակման: Խնդրում եմ ձեր մասնակցային էջում ընթերցեք իմ գրառումները:--Արման Մուսիկյան (քննարկում) 10:40, 11 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի մասնակից:Սուրեն Ասմարյան, իսկ ովքեր են վճարովի հոդվածներ գրում, բացի այդ չեմ կարծում, որ խաչակրաց արշավանք կա, ես ինքնս էլ ադմին եմ, ուղղակի Վիքիպեդիան առաջնորդվում է որոշակի սկզբունքներով, որ կարևոր փաստերը պաշտոնական կամ մասնագիտական շրջանակների կողմից ընդունված աղբյուրներ պետք է ունենան, անկախ նրանից պաշտոնական տվյալները ճիշտ են թե սուտ, կրկնում եմ հարցեր լինելու դեպքում գրեք, կփորձենք օգնել հնարավորության սահմաններում...--6AND5 (քննարկում) 11:00, 11 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Նոր խմբագրումն սկսվել է իմ կողմից, խմբագրվել կամ ուղղվել է առաջին /2 մասից/ և Աղբյուրները: Հետագայում կխմբագրվեն նաև մյուս բաժինները: --Ս.Ասմարյան (քննարկում) 20:14, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
--Ս.Ասմարյան (քննարկում) 09:49, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)Հետևելով Ձեր ցուցումումներին, խնդրում թմ թույատրել ամբողջապես /իհարկե՝ բաժին առ բաժին/ վերախմբագրել հոդվածը, անփոփոխ թողնելով միայն աջ կողմի <Սյունը>:[reply]
--Ս.Ասմարյան (քննարկում) 13:12, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)Ամբղջական խմբագրումը, ճշտումները, լրացումները , հեռացումները կատարված են իմ հողմից՝ հիմնականում սևագրության էջեց: Պահպանվել են մի քանի բաժիններ, որոնք պահպանվել են իմ կողմից:[reply]
--Ս.Ասմարյան (քննարկում) 08:36, 2 Հունվարի 2015 (UTC)փոփոխություններն արվել են իմ կողմից:
--Ս.Ասմարյան (քննարկում) 08:31, 6 Հունվարի 2015 (UTC)Խմբագրումներն արվել են իմ կողմից:
--Ս.Ասմարյան (քննարկում) 12:00, 6 Հունվարի 2015 (UTC)Ավարտեցի Արմավիր (Արմավիրի մարզ) հոդվածը խմբագրումները, ներքին և արտաքին հղումները: Մնացել է գյուղի լուսանկարները: Ոչ մի կերպ չեմ կարողանում լուսանկար տեղադրել, օգնեք, թե ինչպես կարող եմ դրանք տեղադրել....
--Ս.Ասմարյան (քննարկում) 19:06, 14 Հունվարի 2015 (UTC)ոչ մի կերպ չի հաջողվում լուսանկարներ տեղադրել՝ ավտոմատը ջնջում է հղում անելով նախկինում տեղադրած լուսանկարները, բայց դրանք թե որտեղ է պահված՝ տեղեկություններ չի տալիս:
--Ս.Ասմարյան (քննարկում) 15:16, 4 Փետրվարի 2015 (UTC)Ավելացումն արվել է իմ կողմից:--
Մնաց լուսանկարների խնդիրը՝ ես չգիտեմ դրանք ինչպես տեղադրել Ս.Ասմարյան (քննարկում) 19:06, 2 Մայիսի 2015 (UTC)[reply]
Լուսանկարները տեղադրվում են առանձին բաժնով:
Յուրաքանչյուր բաժնից հետո նշված է գրականությունը՝ աղբյուրները ցույց տալու համար: --Ս.Ասմարյան (քննարկում) 09:37, 4 Մայիսի 2015 (UTC)[reply]
Ներքին հղումները գտնելու համար ստիպված եմ փորձարկել բոլոր կաղապարները՝ ճիշտ կաղապարը գտնելու համար, քանի որ <խմբագրման ուղեցույցները> և էջերում եղած կաղապաները իրար հետ համաձանեցված չեն--Ս.Ասմարյան (քննարկում) 10:40, 11 Մայիսի 2015 (UTC)[reply]
Վերախմբագրումները և աղբյուրների ճշտումները արված եմ իմ կողմից --Ս.Ասմարյան (քննարկում) 08:08, 21 Հունիսի 2015 (UTC)[reply]