Քննարկում:Իսքենդերուն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մի քանի ճշտումներ. Ալեքսանդրետտան ներկայացվում է Արևմտյան Հայաստան, իսկ Վանը և մյուս շրջաններն ու բնակավայրերը՝ Թուրքիա (խոսքս կաղապարի գույնին է վերաբերում): Բացի այդ, Ալեքսանդրետտան չի եղել Արևմյան Հայաստան. Արևմտյան Հայաստանը 6 վիլայեթների ամբողջությունն է, միշտ ասվում է՝ Արևմտյան Հայաստան և Կիլիկիա: Ալեքսանդրետտան չի եղել նաև Կիլիկիա. այն չի պատկանել Կիլիկիայի հայկական թագավորությանը, այլ մտել Անտիոքի խաչակրաց դքսության սահմաններում: Ժամանակ առ ժամանակ, մի քանի տարով, Անտիոքի դքսությունը ընդունել է Կիլիկիայի հայոց թագավորության գերիշխանությունը: Ալեքսանդրետտոն չի մտել նաև Ադանայի վիլայեթի մեջ, այլ, որպես Ալեքսանդրետի սանջակ՝ Հալեպի վիլայեթեի սահմաններում է եղել: --Hayk.arabaget (քննարկում) 07:06, 28 Մարտի 2014 (UTC)[reply]

Հարգելի Հայկ, խնդրում եմ ծանոթացեք "«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 75"։ Ինձանից բաներ չեմ հնարել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:57, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Արման ջան, ես չասեցի որ բաներ եք հնարում, ուղղակի գրում եմ այն, ինչ գրված է եղել ԵՊՀ ու ԳԱԱ պատմության գրքերում: Կաղապարի տրամաբանությունը նույնպես չեմ հասկանում--Hayk.arabaget (քննարկում) 09:09, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Ինչն է կաղապարում անտրամաբանակա՞ն, մի հատ կարող եք ասել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:39, 28 Մարտի 2014 (UTC)[reply]
Ասեմ, Ալեքսանդրետտան ներկայացվում է Արևմտյան Հայաստան, իսկ Վանը և մյուս շրջաններն ու բնակավայրերը՝ Թուրքիա (խոսքս կաղապարի գույնին է վերաբերում): Կաղապարն արդեն փոխել եմ --Hayk.arabaget (քննարկում) 09:43, 28 Մարտի 2014 (UTC)[reply]

։Դուք տեղեկաքարտի մասին էիք խոսում, այլ ոչ թե կաղապարի։ Կաղապարը ներքևինն էր։ Դրա համար էլ թյուրիմացության մեջ էիք ինձ գցել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:49, 28 Մարտի 2014 (UTC) ։Ես տեղեկաքարտերի գույների հետևից չեմ ընկել, հարգելի Հայկ։ Եթե ճշտել ես, լավ ես արել։ Փաստը մնում է փաստ, որ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Կարսի և Սուրմալուի բնակավայրերը Հայաստանինը չեն արդեն։ Իսկ քանի որ կրկնօրինակ հոդվածներից մենք խուսափում ենք, հոդվածի տեղակաքարտը մտածելու տեղիք է տալիս։ Համաձայն եմ, տեղեկաքարտի գույնը պետք է լինի այն երկրինը, որտեղ այն գտնվում է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:49, 28 Մարտի 2014 (UTC)[reply]

վերանվանում դեպի "Իսկենդերուն"[խմբագրել կոդը]

Իսկենդերուն ֊ Ալեքսանդրետտա'ն 1939-ից արդեն կոչվում է Իսկենդերուն, արժի առայժմս փոխել էջի անվանումը դեպի իրականություն Minas-A (քննարկում) 19:53, 20 փետրվարի 2023 (UTC)[reply]