Տնտեսական խթանման ֆոնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական խթանման ֆոնդեր, դրամական միջոցներ, որոնք հիմնականում շահույթի հաշվին գոյանում են արտադրական միավորումներում (ձեռնարկություններում), տնտհաշվարկային կազմակերպություններում, մինիստրություններում (գերատեսչություններում)՝ արտադրանքի թողարկումն ավելացնելու, աշխատանքի արտադրողականությունը և արտադրության արդյունավետությունը բարձրացնելու գործում աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությունը և կոլեկտիվ ու անձնական շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով, կազմում են նյութական ն բարոյական խթանման միասնական համակարգի բաղկացուցիչ մասը։ Տնտեսական խթանման ֆոնդերի գոյացումը և օգտագործումը պետական և կոոպերատիվ ձեռնարկություններում ու կազմակերպություններում, չնայած ընդհանուր օրինաչափություններին, տարբեր են․ առաջիններում դրանք պետական սեփականություն են, գոյանում են պետական միջոցների (հիմնականում շահույթի) հաշվին, դրանց գոյացման և ծախսման կարգն ու չափերը սահմանում են պետական մարմինները, իսկ երկրորդներում՝ խմբային սեփականություն են, գոյացման և օգտագործման կարգը, հատկացումների և վճարումների չափերը հաստատում են կոոպերատիվները՝ հաշվի առնելով վերադաս մարմինների հանձնարարականները։ Տնտեսական խթանման ֆոնդերն ընդգրկում են՝ նյութական խրախուսման ֆոնդը, սոցիալ-կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության ֆոնդը, արտադրության զարգացման ֆոնդը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png