Տավրոս (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Տավրոս». քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1898 թվականին, Վառնայում (19 համար)։ Խմբագիր-տնօրեն՝ Հ․ Չագրյան։ «Տավրոս»-ը չպատկանելով որեէ քաղաքական ուղղության, պրոպագանդել է հայկական կուսակցությունների միավորումով հայոց դատի լուծմանը նպաստող միություն ստեղծելու գաղափարը, վերապահ վերաբերմունք ցուցաբերել եվրոպական դիվանագիտության մոտեցմանը հայկական հարցին ե, որպես Հայաստանի ազատագրման ճանապարհ, մատնանշել բալկանյան երկրների օրինակը։ Պարբերականը ներկայացրել է բուլղարահայ գաղութի հասարակական-մշակութային կյանքը, ծաղրել այնտեղ գոյություն ունեցող մերժելի բարքերը։ 1897 թվականին հրատարակվել է «Կատակ» անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 599 CC-BY-SA-icon-80x15.png