Վիքիպեդիայի քննարկում:Նախագիծ:Ուղեգիծ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիփեդիա:Ոճական ուղեցույց[խմբագրել կոդը]

Ո՞րն է հայերենում ճիշտ թվականների գրելու ձևը: Մեր հոդվածներում կան տարբեր տեսակներ, որոնցից են

  • հունվարի 1, 2000
  • 1 հունվարի, 2000
  • Հունվար 1, 2000
  • 2000, հունվար 1

և այլ տեսակներ: Արդյո՞ք հայերենում որևէ ստանդարտ թվականի նշման ձև գոյություն ունի: Շնորհակալություն, Chaojoker 15:34, 19 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Ինձ դուր է գալիս կա՛մ «1 հունվարի 2000» կա՛մ «2000 հունվարի 1»: Թվերը պետք է առանձնացվեն ամսի անունով որ հեշտ լինի ըմբռնել արագ կարդալիս։ Դա ես կարդացել եմ "Elements of Style, by William Strunk"-ի մեջ։ -Սահակ 21:19, 21 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Հայերեն շարահյուսական կանոների համաձայն` ճիշտ է «Հունվարի 1» ձևը: Ռուսերենի ազդեցությամբ է պայմանավորված թիվը (օրը) ամսանունից առաջ դնելը, ինչը հայերենում սխալ է:195.250.78.29 22:33, 21 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Հետաքրքիր է, ցերեկը մանրամասն գրել էի, և նոր հարց էի տվել, բայց փաստորեն չեր հիշվել։ Կարծում եմ որ պետք է լինի կամ նվազման/կամ աճման կարգով, այսինքն՝ «1 հունվարի, 2000», կամ «2000, հունվարի 1»։ Երկրորդ տարբերակի կողմնակից եմ, քանի որ կարդալուց, այդպես ճիշտ է հնչում «երկու հազարի հունվարի մեկ», և ոչ «մեկ հունվարի 2000»։ Արդյոք ինչ որ ընդունված ստանդարտ կա, չգիտեմ։ Վինդոուզում հայերեն ստանդարտներ ընտրելիս օգտագործվում է «1 հունվարի, 2000», բայց հաշվի առնելով Վինդոուզում բազմաթիվ խնդիրներ հայերենի հետ, չեմ կարծում որ դա ինչ–որ բանի մասին է խոսում։ Նաև կասկածում եմ, որ դա ռուսերենից առանց մտածելու վերցված տարբերակ է, քանի որ ռուսերենում է տրամաբանական գրել «первое января 2000 года»--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 23:04, 21 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Հոդվածներում տարեթվեր գրելու ձևը[խմբագրել կոդը]

Մեկ այլ կապված հարց, ինչպե՞ս է նախընտրելի ըստ ձեզ տարեթվերը հոդվածի տեքստում գրելը։

  1. 2000, 2000-ից …
  2. 2000 թ․ ,2000 թ․-ից …
  3. 2000 թվական, 2000 թվականից …

Իմ համար նախընտրելի է առաջին տարբերակը, հղում լինելու հաշվին արդեն պարզ է, որ թվականը տարեթիվ է։ Տպագիր նյութերում/ձեռքից գրելուց ընդունված է գրել 2-րդ տարբերակով՝ «2000 թ․», բայց քանի որ «վիքիփեդիան թղթից չէ» ես կուզենայ հնարավորինց քիչ կրճատումներ գործածել այստեղ։ Դե 3-րդ տարբերակն էլ, կարծում եմ ավելնորդ երկար կլինի, հաշվի առնելով թե ինչքան շատ են օգտագործվում տարեթվերը հոդվածներում, հատկապես կենսագրական/պատմական։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 23:04, 21 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Հանրագիտարաններում, հանրագիտակներում և տեղեկատուներում օգտագործվում է «2000», «2000»-ի, «2000»-ին ձևը, որը ավելի նպատակահարմար է և դյուրին: Համաձայն եմ «2000, հունվարի 1» ձևին, որը հայերենի համար ավելի տրամաբանական է:Ashot Gabrielyan 23:23, 21 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]