Վիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024
Ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթը կազմակերպել է «Վիքիմեդիա Հայաստանը» ABCFinance.am / Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ։
Մրցույթի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։
Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում կստեղծեն ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ։ Հոդվածները մասնագիտական տեսանկյունից կստուգեն Կենտրոնական բանկի հանձնաժողովի, իսկ վիքիֆիկացման մասով՝ «Վիքիմեդիա Հայաստանի» մրցատյանի անդամները։ Մրցույթի ավարտին կամփոփվեն արդյունքները, և մասնակիցները կգնահատվեն։ Առավել բարձր գնահատականի կարժանանան այն մասնակիցները, որոնց ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում կլինի ծավալուն և որակյալ։
- Մրցույթի պայմաններ
- Մասնակիցը համապատասխան էջում պետք է գրանցի իր մասնակցային անունը և նրա տակ տեղադրի ստեղծած հոդվածների անվանումները։
- Մրցույթին մասնակցող հոդվածները պարտադիր պետք է լինեն մրցույթի առաջադրված հոդվածների ցանկից։ Ցանկերից դուրս գրված հոդվածները մրցույթին չեն մասնակցի և չեն գնահատվի։
- Մասնակիցը, հոդվածն ընտրելուց հետո, պետք է ստորագրի ցանկերի համապատասխան վանդակում։ Նախապես կարելի է ստորագրել միայն երկու հոդվածի անվան դիմաց։ Հոդված ստեղծելուց հետո կարող եք ստորագրել նոր հոդվածի անվան դիմաց։
- Հոդվածը ստեղծելուց հետո նրա քննարկման էջում հարկավոր է տեղադրել նախագծի հոդվածի կաղապարը։
- Մրցութային հոդվածները պետք է ստեղծվեն ապրիլի 28-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 28-ի ժամը 12:00-ը (կեսօր)։
- Գնահատում
Ֆինանսական ոլորտի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության մասնագետներից բաղկացած մրցատյանը և ԿԲ հանձնաժողովը հաղթողներին կընտրեն հետևյալ չափանիշներով՝
- հոդվածները պետք է համապատասխանեն մրցույթի պայմաններին և դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններին,
- պետք է գրված լինեն հանրագիտարանային գիտահանրամատչելի ոճով,
- փաստերը պետք է ուղեկցվեն համապատասխան վստահելի երկրորդական աղբյուրներով,
- հոդվածի տեքստը չպետք է պարունակի պատճենված հատվածներ, պետք է բացակայեն անձնական հետազոտությունները,
- կառուցվածքը, պատկերազարդումները պետք է համապատասխանեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր կառուցվածքային սկզբունքներին,
- տեքստը պետք է հրապարակվի Վիքիպեդիայի ազատ օգտագործման, տարածման և ձևափոխման արտոնագրով (Քրիեյթիվ Քոմոնս հղում-համանման տարածում),
Մրցութային կհամարվեն միայն Վիքիպեդիայում գրանցված մասնակիցների խմբագրումները։
Ֆինանսատնտեսական վիքիամիս մրցույթի լավագույն 3 մասնակիցները կստանան դրամական մրցանակներ ՀՀ Կենտրոնական բանկի և հավաստագրեր Վիքիմեդիա Հայաստանի կողմից։ Լավագույն նորեկ մասնակիցը նույնպես կպարգևատրվի։
- 1-ին տեղ՝ 100․000 ֏
- 2-րդ տեղ՝ 75․000 ֏
- 3-րդ տեղ՝ 50․000 ֏
- Լավագույն նորեկ՝ 35․000 ֏
- Վիքիհավաք
Մրցույթի ընթացքում առավել ակտիվ 20 խմբագիրները հնարավորություն կստանան մայիսի 24-28-ը մասնակցելու Ֆինանսատնտեսական վիքիհավաք 2024-ին, որտեղ մինչև մայիսի 28-ը կշարունակվի մրցույթը։ Մայիսի 17-ին առավել ակտիվ մասնակիցները կստանան նամակ-հրավեր։