«Սևաստոպոլ» (ռուս.՝ «Севастополь»), խորհրդային սև-սպիտակ կինոֆիլմ որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Իսակովը 1970 թվականին[1][2]։ Ֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Մալիշկինի համանուն վեպի հիման վրա։
Իրադարձությունները ծավալվում են 1917 թվականին Սևաստոպոլում։ Քաղաք է ժամանում յունկեր Սերգեյ Շելեխովը, որը հենց նոր է ավարտել ուսումը և ուղարկվել Սևաստոպոլ։ Բոլշևիկ Զինչենկոյի հետ հանդիպումից հետո Սերգեյի քաղաքական հայացքներն ակնհայտ են դառնում, այժմ նա հարում է բոլշևիկներին, պաշտպանում Սևաստոպոլը և պայքարում ժամանակավոր կառավարության գործողությունների դեմ։