Jump to content

Ուշացած ծաղիկներ (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:26, 3 Մայիսի 2024 տարբերակ, Ռուզաննա8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ուշացած ծաղիկներ
Ժանրվիպակ
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1882
Հրատարակվել է1882

«Ուշացած ծաղիկներ» (ռուս.՝ «Цветы запоздалые»), Անտոն Պավլովիչ Չեխովի վիպակը: Գրվել է 1882 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականին «Мирской толк» № 37 ժողովածուում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Վիպակը նվիրված է Նիկոլայ Իվանովիչ Կորոբովին՝ գրողի ընկերոջը։ Վիպակի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, բեմադրվել է ներկայացում։

Հրատարակություններ

Անտոն Չեխովի «Ուշացած ծաղիկներ» վիպակը, որը կազմված է երեք գլուխներից, առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականին «Мирской толк» № 37 ժողովածուում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ[1]։

Պատմությունը նվիրված է գրողի ընկերոջը՝ Նիկոլայ Իվանովիչ Կորոբովին։ Ն. Ի. Կորոբովը «...արագ է մտերմացել Անտոնի հետ, և մինչև վերջին օրերը երկուսն էլ մտերիմ ընկերներ են եղել»[2]։ Իր վիպակի մեջ Ա. Պ. Չեխովը զարգացրել է առօրյա մանրուքների մեջ խճճված մարդկանց ճակատագրերի ողբերգության թեման, ինչը, ի վերջո, նրանց տանում է դեպի տխուր ավարտ:

Չեխովի կենդանության օրոք «Ուշացած ծաղիկներ» պատմվածքը թարգմանվել է սերբախորվաթերեն[3]։

Սյուժե

Վիպակի գործողությունները տեղի են ունենում աշնանը Պրիկլոնսկի իշխանների տանը։ Մարուսյա Պրիկլոնսկայա՝ պարկեշտ և դաստիարակված աղջիկ է, որն ամեն ինչում հարգում և լսում է իր մորը (նրա հայրը մահացել է)։ Մարուսյայի սիրում է նաև իր եղբայր Եգորուշկային, որը պարապ կյանք է վարում, իր ամբողջ ժամանակը ծախսում է խմելու և զվարճանքի վրա: Եգորուշկայի կյանքը կազմում են կռիվներն ու վատ կապերը: Իշխանուհի Պրիկլոնսկայան որդուն դաստիարակում է իրենց նախկին ճորտ Տոպորկովի օրինակով, որին հաջողվել է մարդամեջ դուրս գալ, դառնալ փայլուն բժիշկ։ Այնուամենայնիվ, Եգորին այս պատմությունները քիչ են հետաքրքրում:

Մարուսյան փորձում է եղբոր նման պահվածքը բացատրել անպատասխան սիրով։ Նա կարծում է, որ նա այդպես է խեղդում սրտի ցավը: Եգորը ցավում է իր ընտանիքի համար, բայց մոր և քրոջ մշտական դաստիարակչական զրույցները նրան կատաղության են հասցնում: Եգորը միայն ցանկանում է, որ նրանք անհետանան իր կյանքից. հարբելով՝ իշխանը անիծում է ընտանիքին և ամենևին էլ չի անհանգստանում մոր անքուն գիշերների և քրոջ տառապանքների համար։

  1. Повесть А. П. Чехова «Цветы запоздалые». Примечания]
  2. Чехов М. П. Вокруг Чехова. М. Московский рабочий, 1964, стр. 88
  3. Доцкан. «Београдске новине», 1901, № 280, 281