Քենաք (ագռավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:00, 28 Մարտի 2024 տարբերակ, Meri Baghramyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Քենաք (ագռավ) (մայիսի 9, 2015(2015-05-09)[1]), մարդկանց սովոր վայրի հյուսիսարևմտյան ագռավ Բրիտանական Կոլումբիայի Արևելյան Վանկուվերից։ Հայտնի է դարձել տեղական մակարդակում մարդկանց հետ սերտ հարաբերությունների և տարբեր հնարքների միջոցով, ներառյալ հանցագործության վայրից դանակ գողանալը և Վանկուվերի ստորգետնյա մետրոյով ուղևորվելը: 2018 թվականին նա ճանաչվեց Վանկուվերի ոչ պաշտոնական դեսպան և անհետացավ 2019-ի օգոստոսին:

Կենսագրություն

Վատ համբավ

Երբ Քենաքը դեռ ճուտ էր, նրան դուրս նետեցին բնից։ Նա փրկվեց և մեծացավ Վանկուվերում մի փոքրիկ տղայի կողմից, ով հոգ էր տանում նրա մասին, մինչև նա սովորեց թռչել։ Նախքան նրան ազատ արձակելը (2015 թվական), տղան նրա ոտքին ամրացրեց կարմիր կայծակաճարմանդ[2]։

Քենաքը հայտնի էր իր բնակավայրում, բայց առաջին անգամ հայտնի դարձավ 2015-ի սեպտեմբերին, երբ վայրէջք կատարեց հեծանվորդի վրա և սկսեց ուսումնասիրել նրա ուսապարկը[3]: Empire Field-ի ֆուտբոլային մրցաշարի ժամանակ Քենաքը վայրէջք կատարեց հանդիսատեսի ուսերին, փորձեց վերցնել անձնական իրերը, ներառյալ բանալիները, և խմեց Թիմ Հորթոնի սուրճը[3]:

2016 թվականի հունվարին Global News-ի պրոդյուսեր Նիք Լոգանը նկարահանեց Քենաքին, որը ճանապարհորդում էր Վանկուվերի ցամաքային մետրոյով՝ ավտոմատացված արագընթաց տրանսպորտային համակարգով: Նա մտավ «Հազարամյակի գիծ» կայարանում և դուրս եկավ Արևելյան լեգենդարում՝ այդ կրկնելով նաև երկու օր հետո[4]։

2016 թվականի մայիսի 24-ին Քենաքը հանցագործության վայրից դանակ է գողացել և խանգարել ոստիկանության հետաքննությանը։ Երբ ոստիկանությունը մոտեցել է այրվող մեքենային մի տղամարդ դանակով նետվել է նրանց վրա։Հանցագործը վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Մինչ ոստիկանությունը դեռ դեպքի վայրում էր, Քենաքը վերցնում է նետված դանակը, բայց վայր գցում այն նախքան թռչելը[5]:

Ոստիկանության մեկ այլ հետաքննության ընթացքում Քենակը զննել է կայանված ոստիկանական մոտոցիկլետները և մտել ոստիկանական ֆուրգոն և կեղտոտել այնտեղ[2]:

Քենաքը իր կատարած արարքների և եզակիության շնորհիվ Վանկուվերում դարձավ լեգենդար։ CBC-ի հեռուստադիտողները նրան անվանեցին Վանկուվերի մետրոյի ոչ պաշտոնական դեսպան[6]։ 2018 թվականի եզրափակիչ ընտրություններում 81% ձայնով առաջ անցավ դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսից[7]:

Անձնական կյանք

2017 թվականի մարտին Քենակը ֆուտբոլի դաշտում դրոշակաձողով ծեծի է ենթարկվել մի տղամարդու կողմից, որից հետո ուշագնաց է եղել: Նրան խնամել և բուժել է անասնաբույժ Էնն Մաքդոնալդը[8]։

Քանուկը զուգավորվել է Կասիար անունով էգ ագռավի հետ, իսկ 2019 թվականի մայիսին-հունիսին նրանք ունեցել են երկու ձագ[6]։ Առաջին ձագը սատկել է գիշատիչ թռչնի հարձակման պատճառով, բայց երկրորդը հաջողվել է ողջ մնալ: Կանադացի երգիչ-երգահան Գորդա Դաունիի անունով նրան անվանել են Գորդա։Այս ձագը մեկ այլ ագռավի կողմից վայր է նետվել է բնից, բայց վերականգնվել և որդեգրվել Մեյփլ Ռիջում գտնվող մեկ այլ ագռավ զույգի կողմից[8]։

Անհետացում

Քենաքին վերջին անգամ տեսել են 2019 թվականի օգոստոսի 30-ին: Նրա ընկերուհին՝ Կասիարը, մնաց նրանց բնադրման վայրում՝ հորդորելով վերադառնալ։ Քենաքի մեդիա պրոֆիլների օպերատոր Շոն Բերգմանը հայտարարել էր 10,000 դոլար մրցանակ Քենակին գտնելու և անվտանգ վերադարձնելու համար։ Գումարը հավաքվել էր անանուն նվիրատվություններից[9]: Բերգմանը և մյուսները համոզված էին, որ Քենակը առևանգվել է: Վայրի բնության կենսաբան և ագռավների մասնագետ Ջոն Մարզլաֆը հայտարարել է, որ Քենաքին դեռ կենդանի լինելու հավանականությունը փոքր է[10]: Քենակի նկարագրությանը համապատասխանող սատկած ագռավների մասին հաղորդումները մնացին չստուգված[11]։ Վանկուվերի ոստիկանությունը չհետաքննեց անհետացումը։

Ծանոթագրություններ

  1. https://www.facebook.com/pg/thecrowandI/about/?ref=page_internal
  2. 2,0 2,1 Crew, Bec (26 October 2016). «The Misadventures of Canuck, the World's Most Infamous Crow». Audubon. Արխիվացված օրիգինալից 2016-10-27-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  3. 3,0 3,1 Judd, Amy (29 September 2015). «Vancouver man's close encounter with a crow goes viral». Global News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015-09-30-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  4. Field, Ted (14 January 2016). «'Canuck' the crow skips flying to ride the SkyTrain». Global News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-01-14-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  5. Mangione, Kendra (26 May 2016). «Winged villain strikes again: Crow steals knife from crime scene». CTV News Vancouver (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  6. 6,0 6,1 Little, Simon (2 June 2019). «Canuck the Crow hatches new nest of chicks a month after first brood wiped out». Global News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-06-07-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  7. «Shock and caw: Canuck the Crow voted Metro Vancouver's Unofficial Ambassador». CBC News. 17 August 2018. Վերցված է 28 November 2021-ին.
  8. 8,0 8,1 McIntyre, Gordon (14 July 2019). «Crows Canuck and Cassiar proud parents of little Gord, named after the late frontman of the Tragically Hip». Vancouver Sun (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-07-15-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  9. Kotyk, Alyse (4 September 2019). «$10,000 reward offered for safe return of Vancouver's famous crow». CTV News Vancouver (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-09-04-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  10. Larsen, Karin (11 September 2019). «Disappearance of Canuck the Crow sparks accusations of crow-napping». CBC News. Վերցված է 28 November 2021-ին.
  11. Kelly, Ash (11 October 2019). «'Probably pretty slim' chance Canuck is alive, says scientist». CityNews Vancouver. Արխիվացված օրիգինալից 2021-11-28-ին. Վերցված է 28 November 2021-ին.