Jump to content

Դրակոն (հույն օրենսգիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:17, 26 Մարտի 2024 տարբերակ, ՌոզաԽ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)


Դրակոն կամ Դրակոնտ (հուն․՝ Δράκων [ˈdra.kɔːn]), աթենացի, Հունաստանի ամենահին օրենսդիրներից մեկը:

Օրենքները կազմել Է Աթենքի հանրապետության համար Մ.թ.ա. 621 թվականին: Դրանք ոչ ամբողջությամբ չեղարկվեցին Սոլոնի կողմից: Նրա կիրառած օրենսգիրքն այնքան խիստ էր, որ առաջացավ "դրակոնյան օրենքներ" թևավոր արտահայտությունը, որը վերաբերում էր չափազանց խիստ պատիժներին[1]։

Օրենսդրություն

Դրակոնի հեղինակած սպանության մասին օրենքները պահպանեցին իրենց ուժը Սոլոնից հետո դեռ երկար ժամանակ, ինչպես նաև Մ.թ.ա. 411 թվականին օլիգարխիայի իրականացրած հեղաշրջումից հետո: Քրեական իրավունքի դրակոնյան դրույթները գրի առնվեցին քարե տախտակների վրա և ցուցադրվեցին քաղաքի հրապարակում ՝ ի ցույց բոլորի։ Դրանք ուժի մեջ էին դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում, ինչպես երևում է Դեմոստենեսի բազմաթիվ հիշատակումներից։ Ըստ երևույթին, Դրակոոնը Աթենքի օրենսդրության մեջ մտցրեց կանխամտածված և ոչ դիտավորյալ սպանության տարբերությունը։ Նա մատնանշել է այն պայմանները, որոնց դեպքում ոչ դիտավորյալ սպանությունը ճանաչվել է անպատիժ և թույլ է տվել սպանվածի հարազատների հաշտեցումը մարդասպանի հետ։ Դրակոնտի օրենսդրությունը ուղղված էր գերիշխող փոքրամասնության գույքային շահերի պաշտպանությանը, որին պատկանում էր ինքը՝ Դրակոնտը։ Դաշտային մրգերի գողությունը պատժվում էր մահով, ինչպես սրբապղծությունը, կանխամտածված սպանությունը: Ընդհանրապես, մահապատիժը գերակշռող տեղ էր գրավում Դրակոնի օրենքներով սահմանված պատիժների շարքում, որի շնորհիվ դրանց խստությունը հին ժամանակներում վերածվեց թևավոր խոսքի:

Քաղաքական գործունեություն

Արիստոտելի "Աթենքի քաղաքականություն" աշխատության մեջ Դրակոնը հայտնվում է որպես քաղաքական բարեփոխիչ, ով ճանաչում է բոլոր աթենացիների իրավունքների հավասարությունը, ովքեր ունակ են ծառայելու ծանրազեն հետևակում։ Դրակոնի կառավարման համակարգը ներառում էր 401 հոգուց բաղկացած Ժողովրդական ժողով, արեոպագոս, արքոնտներ, ստրատեգոսներ և այլ պաշտոնյաներ, ովքեր նշանակվում էին վիճակահանությամբ։ Քաղաքացիները բաժանվում էին դասերի ՝ ըստ գույքի և պաշտոնների ընտրության իրավունքի: Այս թեմային վերաբերող տեղեկությունները ձեռագրում պահպանվել են էական բացթողումներով, որովհետև հեղինակը չուներ բավարար փաստական նյութ այդպիսի հնության եղելությունների մասին։

Դրակոնյան հանրապետություն

Ամենայն հավանականությամբ, Աթենքի քաղաքական համակարգը, որը զուգորդվում է Դրակոնի անվան հետ, ոչ այլ ինչ է, քան նրա կողմից պահպանված կառավարման ձևը, որը մշակվել էր նախկինում: Սոլոնը Աթենքի բնակչությանը քաղաքացիություն շնորհելով ավելի ամրապնդեց այն կառույցը, որը ստեղծվել էր նրանից շատ ավելի վաղ շրջանում։ Դրակոնի ժամանակ տեղի ունեցավ անցում բնատնտեսությունից դրամական շրջանառության, ձևավորվեց քաղաքացիների մի դաս, որը ազնվական չէր, բայց հարուստ, ինչով էլ նվաճել էր քաղաքի կառավարմանը մասնակցելու իրավունք: Դրակոնտյան Հանրապետությունը վերջին անհաջող փորձն էր իշխանությունից և փոքրամասնությունից տնտեսական կախվածության մեջ պահելու սակավահող աթենացիների ամենաաղքատ դասը: Դրակոնտը պաշտոնատար անձ չէր, ինչպես, օրինակ, Սոլոնը՝ արքոնտ։ Դրակոնտը ավելի շատ հայտնի է որպես օրենսգիր և ոչ թե քաղաքական գործիչ։

Հին Հունաստանում տարածված էր Դեմադի այն արտահայտությունը, ըստ որի Դրակոնի օրենքները գրված են ոչ թե թանաքով, այլ արյամբ[2]։

Ժողովրդական ավանդույթը ասում է, որ Դրակոնը մահացել է Էգեյան թատրոնում, երբ նրան, որպես հարգված մարդու ծածկել են գլխաշորերով և թիկնոցներով, ինչից էլ վերջինս շնչահեղձ է եղել[3]։

Ծանոթագրություններ

  1. OUPblog (2015-04-25). «Guns, herbs, and sores: inside the dragon's etymological lair». OUPblog (անգլերեն). Վերցված է 2024-03-26-ին.
  2. Плутарх. Сравнительные жизнеописания. Солон 17
  3. Словарь Суды — греческий текст и английский перевод Արխիվացված է Նոյեմբեր 3, 2015 Wayback Machine-ի միջոցով:

Գրականություն

  • Виноградов П. «Первые главы афинской политии Аристотеля» («Филологическое Обозрение»).
  • Cauer, «Ueber d. Gesetzgebung D.» (1890, «Verhandl. d. 40 Philolog. Versaml, zu Görlitz»);
  • Busolt, «Zur Gesetzgebung D.» («Philolog. N. Fr.» IV, 3);
  • Th. Reinach, «La constitution de D. et la const. de l’an 411 d’après Aristote» («Revue des études gr.», IV, 13);
  • Fränkel, «Zur D.Verfassung» («Rh. Mus., N. F.», т. 47);