«Մասնակից:Kar881am/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակներ՝ ProveIt խմբագրում հետշրջված
չ Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
 
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Կառույց}}
'''Հրազդանի քարավանատուն'''<ref>{{Cite web |url=https://hushardzan.am/archives/13635 |title=ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ /ՊԵՏ.ՑՈՒՑԻՉ` 6.1.64/ |last=hushardzantest |website=Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության |language=am-AM |accessdate=2021-10-11}}</ref>, գտնվում է [[Հայաստան]]ի [[Կոտայքի մարզ]]ի [[Հրազդան (քաղաք)|Հրազդան]] քաղաքում՝ Վանատուր թաղամասում, կառուցվել է 13-րդ դարում:

Հրազդանի Վանատուր թաղամասում կառուցված իջևանատունը այժմ գտնվում է մասնավոր սեփականություն համարվող մի առանձնատան բակում: Այն ամբողջապես աշխարհիկ կառույց է: Հատկապես առանձնանում է նրանով, որ շուրջ 200 տարի բուն տարածքը և հետագայում հիմնադրված գյուղը կոչվել է Քարվանսարա: Մեր օրերում մասամբ պահպանվել է շինության միայն ճակատային մասի և թաղածածկ տանիքի մի հատվածը: Գտնվելով տարանցիկ ճանապարհների խաչմերուկում` ծառայել է որպես իջևանատուն: Կառույցը կրում է արևելքի միջնադարյան նմանատիպ շինությունների և առհասարակ այդ ժամանակաշրջանին բնորոշ հայկական ճարտարապետության կնիքը: Միահարկ շինության հիմնական մուտքը արևմտյան կողմից է: Մեզ հասած տեղեկությունները հնարավորություն են ընձեռում մասամբ վերստեղծելու կառույցի մոտավոր պատկերը: Կառուցվել է կարմիր թրծված աղյուսից, ունի լավ պահպանված բուխարի, որն էլ, հավանաբար, ծառայել է ինչպես սնունդ պատրաստելու միջոց, այնպես էլ ձմռանը ջերմություն ապահովելու համար: Ըստ բնակիչների` աղյուսը բերվել է Արարատի մարզից: Շինության հիմքը և պահպանված մնացորդները հնարավորություն են տալիս պնդելու, որ այն ունեցել է մոտ 80մ երկարություն, 60մ լայնություն և թաղածածկ տանիք: Կառույցի չափերը թույլ են տալիս եզրակացնելու, որ տարվա բոլոր եղանակներին այստեղով անցնող քարավաններն ու ճամփորդները կարողացել են իջևանել և հանգստանալ: Այն միանգամից կարողացել է ընդունել ավելի քան 60 մարդ: Ունեցել է նաև ձիերի, ուղտերի և այլ անասունների համար նախատեսված վայր: Քարավանատան գործունեությունը ապահովել է հսկայական եկամուտ և նպաստել առևտրի զարգացմանը: Այն իր նշանակությունը պահպանել է մինչև XIX դարի 30-ական թվականները:

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Քարավանատներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի իջևանատներ]]

Հրազդանի քարավանատուն

Ընթացիկ տարբերակը 06:56, 11 Հոկտեմբերի 2021-ի դրությամբ