«Ջրափիի իջևանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 10. Տող 10.
Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31 մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով։
Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31 մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով։


Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ [[Չրփլիի կամուրջ (Ջրափի)|Չրփլիի կամրջի]] հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է<ref>[http://hushardzan.am/3265/ ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Քարավանատուն]</ref>։
Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ [[Չրփլիի կամուրջ (Ջրափի)|Չրփլիի կամրջի]] հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է<ref>{{Cite web |url=http://hushardzan.am/3265/ |title=ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Քարավանատուն |accessdate=2014-11-11 |archive-date=2013-09-24 |archive-url=https://web.archive.org/web/20130924003420/http://hushardzan.am/3265/ |dead-url=yes }}</ref>։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

00:57, 4 Մարտի 2021-ի տարբերակ

Ջրափիի իջևանատուն, իջևանատան ավերակ շենք Շիրակի մարզի Ջրափի գյուղում։ Ընդգրկված է Ջրափիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]

Ջրափիի քարավանատունը

Պատմություն

Ներկայիս Ջրափի գյուղը հիմնադրվել է 1970 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի կառուցման կապակցությամբ՝ Ներքին Ջրափի (Չըռփլի) և Վերին Ջրափի (Ղեղաջ) գյուղերի ապաբնակեցման պատճառով։ Ներքին Ջրափի գյուղի վրայով է անցել միջին դարերի միջազգային տարանցիկ առևտրի գլխավոր ճանապարհների մի ուղեգիծ։ Այստեղ մինչև հիմա էլ պահպանված է քարավանատան ավերակ շենքը։

Քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին։ Կառուցված է հիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը՝ քարե սալիկներով։ Այն ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ։

Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31 մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով։

Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Քարավանատուն
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Քարավանատուն». Արխիվացված է օրիգինալից 2013-09-24-ին. Վերցված է 2014-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)