«Օբյեկտիվ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 63. | Տող 63. | ||
</center> |
</center> |
||
[[File:Photo lenses with a focal length and angle.png|thumb|center|750px| |
[[File:Photo lenses with a focal length and angle.png|thumb|center|750px| |
||
1.[Սուպեր լայնանկյուն օբյեկտիվ] . 2. |
1.[Սուպեր լայնանկյուն օբյեկտիվ] . 2. [Լայնանկյուն օբյեկտիվ]. 3. [Սովորական օբյեկտիվ] . 4. [Տելեօբյեկտիվ]. 5. [Սուպեր տելեօբյեկտիվ] ]] |
||
20:56, 26 հունվարի 2012-ի տարբերակ
Օբյեկտիվը օպտիկական ոսպնյակներից (հայելիներ, պրիզմաներ և այլն) համակարգ է, որը պրոյեկտում է պատկերը հարթության վրա:
Օբյեկտիվները օգտագործվում են կինո և ֆոտո նկարահանման ժամանակ, պրոյեկցող սարքերի, մանրադիտակների և հեռադիտակների մեջ:
Օբյեկտիվների հատկանիշները
- Ըստ ֆոկուսաին հեռավորության (և ֆոկուսաին հեռավոևությունը փոխելու հնարավորությամբ)
- Օբյեկտիվի տեսողական անկյունը
- Լուսաուժ
- Լուսանցքի մաքսիմալ հարաբերականությամբ
- Օպտիկական շեղումներով (աբերացիաներով)
- Թույլատրելի ընդունակությամբ
- Օբյեկտիվի միացման ձևը ֆոտոխցիկի
Ֆոտոօբյեկտիվների տեսակները
Կցված օբյեկտիվ: Լուսանկարչական և օպերատորական ժարգոնում օգտագործվող «կիտային», այսինքն «KIT» բառից, ինչը թարգմանաբար անգլերենից նշանակում է կոմպլեկտի մեջ: Հաճախ այն լինում է 42 մինչ 58 մմ, ինչը ամենամոտն է մարդու աչքին:
Օբյեկտիվի տեսակները ըստ կառուցվածքի
- Մոնոկլ: Պարզ օբյեկտիվ՝ բաղկացած մեկ հավաքող ոսպնյակից:
- Պերեսկոպ: Սիմետրիկ օբյեկտիվ՝ բաղկացած երկու հավաքող ոսպնյակից:
- Տրիպլետ: Անաստիգմատի ամենապարզագույն տեսակը, որը կազմված է երեք իրար ոչ ամրացված ոսպնյակներից: Այն կազմված է երկու հավաքող և մեկ ցրող ոսպնյակից, որը գտնվում է հավաքողների մեջտեղում:
- Ռետռոֆոկուսային: Օբյեկտիվի տեսակ, որը տարբերվում է նրանով, որ դիմացի օպտիկական հարթությունից մինչ ետին օպտիկական հարթություն ավելի մեծ ֆոկուսային տարածություն է:
- Տելեօբյեկտիվ: Օբյեկտիվների տեսակ (որպես կանոն երկարաֆոկուս), որոնց դիմացի օպտիկական հարթությունից մինչ ետին օպտիկական հարթություն փոքր ֆոկուսային հարթություն է:
- Հայելաոսպնյակային: Օբյեկտիվ, որը պարունակում է ինչպես ոսպնյակներ, այնպես էլ հայելիներ: Հաճախ այսպիսի տեխնոլոգիայով կառուցում են երկարաֆոկուս օբյեկտիվները՝ դրանց չափը փոքրացնելու համար:
- Հայելային: Օբյեկտիվի կազմի մեջ են մտնում միայն հայելիներ: Հայելիներ չունեն դիսպերսիա և նման օբյեկտիվները ավելի շատ օգտագործվում են գիտական լաբորատորիաներում:
Օբյեկտիվի աբերացիաներ
- Ախրոմատ: Օբյեկտիվ մինիմալ խրոմատիկ աբերացիայով:
- Ապլանտ: Սիմետրիկ օբյեկտիվ՝ բաղկացած երկու ախրոմատիկ ոսպնյակներից:
- Անաստիգմատ: Օբյեկտիվ, որի մոտ զգալիորեն փոքրացված է աստիգմատիզմը և այլ մնացած աբերացիաները:
- Ապոխռոմատ: Անաստիգմատ, որի մոտ ավելի լավ է ուղղված խրոմատիկ աբերացիան:
Ֆոկուսային հեռավորոթյամբ
- Ֆիկսված: Ցանկացած օբյեկտիվ, որի ֆոկուսային հեռավորությունը չի փոխվում, կրճատ անվանում են «ՖԻԿՍ»:
- Փոփոխական: Այն օբյեկտիվները, որոնց ֆոկուսային հեռավորությունը փոխվում է, անվանում են փոփոխական (այսինքն՝ «տրանսֆակատոր» կամ «զում»):
Օբյեկտիվի տեսակները ըստ օգտագործման
- Պորտրետային: Օգտագործվում է մասնավորապես պորտրետներ նկարելիս: Նպատակն է փոխանցել պատկերը՝ առանց աղավաղելու (շեղելու):
- Մակրո օբյեկտիվ: Նպատակը հատուկ նկարահանումն է փոքր հեռավորություններից:
- Երկարաֆոկուս: Օբյեկտիվ, որը օգտագործվում է հատուկ հեռավոր օբյեկտներ նկարելու համար:
- Ռեպռոդուկցիոն: Օգտագործվում է գծագրեր և նման այլ սխեմաներ (օրինակ՝ ճարտարապետական հատակագիծ) նկարելու համար:
- Շիֆթ: Օբյեկտիվ (անգլերեն shift-ի շեղումով) օգտագործում են ճարտարապետություն նկարելու համար, զերծ է պահում գծերի շեղումներից:
- Թիլթ: Օբյեկտիվ (անգլերեն tilt-ի շեղումով) օգտագործվում է գեղարվեստական էֆեկտ ստանալու համար (կադրի որոշ մասերը գտնվում են ոչ ֆոկուսի մեջ):
- Ստենոպ: (Պինհոլ, կամերա օբսկուռայի օբյեկտիվը) օգտագործվում է բնապատկեր նկարելիս, երբ օգտագործվում է բարձր պահաժամ:
- Սոֆթ: (անգլերենից soft-փափուկ) նույնպես գեղարվեստական էֆեկտ ստանալու համար:
- Սուպերզում: Նման օբյեկտիվների նկարի որակը համեմատաբար վատն է, բայց նրանք թույլ են տալիս բավականաչափ մոտեցնել պատկերը:
- ՈՒլտրազում: Սուպերզումի ավելի ուժեղ տարբերակը:
- Գիպերզում: ՈՒլտրազումի ավելի ուժեղ տարբերակը:
Նույն օբյեկտի դիտարկումը տարբեր օբյեկտիվներով
-
17 մմ
-
35 մմ
-
50 մմ
-
100 մմ
-
200 մմ
-
500 մմ
-
1000 մմ
-
2000 մմ