«Միասեռ ամուսնություններ Գերմանիայում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Օրենք, որով օրինականացվում են '''Գերմանիայում միասեռ ամուսնությունները''' (պաշտոնապես՝ ''Միևնույն...»:
(Տարբերություն չկա)

08:05, 5 Հուլիսի 2017-ի տարբերակ

Օրենք, որով օրինականացվում են Գերմանիայում միասեռ ամուսնությունները (պաշտոնապես՝ Միևնույն սեռի մարդկանց ամուսնության կնքման իրավունքի ստեղծման մասին օրենք, գերմ.՝ Gesetz zur Einführung des Rechts auf Eheschließung für Personen gleichen Geschlechts), ընդունվել է գերմանական խորհրդարանի կողմից 2017 թվականի հունիսի 30-ին։ Բունդեսթագը քվեարկել է Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի § 1353-ում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որոնց ամուսնությունը կարող է կնքվել նաև միևնույն սեռի անձանց միջև։ Այսպես, միասեռ ամուսնությունները ամբողջովին հավասարեցվել են տարասեռ ամուսնություններին։ Նախագիծը դեռևս պետք է հաստատվի բունդեսթագի կողմից և ստորագրվի նախագահի կողմից, սակայն, դա ձևականություն է գերմանական օրենսդիր համակարգում։ Օրենքի ուժ ստանալուց հետո քաղաքացիական միությունները, որ հասանելի էին միասեռ զույգերին 2001 թվականից, այլևս չեն կնքվի։ Սպասվում է, որ միասեռ ամուսնությունները կկնքվեն 2017 թվականի սեպտեմբերից։ Միևնույն ժամանակ, մի քանի պահպանողական քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են օրենքին դեմ գնալու մասին։