«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն|Սոցեալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն}} |
|||
{{Տեղեկաքարտ Կուսակցություն |
|||
| colorcode = red |
|||
| պատկեր = Logo sdhp.jpg |
|||
| հիմնադրված = [[1887]] թ. [[Ժնև]] |
|||
| թերթ = «[[Հնչակ]]» |
|||
}} |
|||
'''Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)''', հայ ազգային կուսակցություն։ [[1887]] թ. [[Ժնև]]ում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ [[Ավետիս Նազարբեկյան]]ը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), [[Գաբրիել Կաֆյան]]ը (Շմավոն)։ Դա [[Հայ ազգային քաղաքական կազմակերպություններ և կուսակցություններ|Հայ ազգային կուսակցությունների]] շարքում երկրորդն էր՝ [[Արմենականների կուսակցություն]]ից հետո։ |
|||
== Ստեղծումը == |
|||
Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Րաֆֆի|Րաֆֆու]] և ռուս հեղափոխական նարոդնիկ [[Ալեքսանդր Գերցեն]]ի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։ |
|||
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում [[Հնչակ|«Հնչակը»]]։ Այն իր անունը ստացել էր [[Ալեքսանդր Գերցեն|Գերցեն]]ի [[Կոլոկոլ|«Կոլոկոլից»]]։ [[Հնչակ|«Հնչակի]] տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։ |
|||
[[1888]] թ. [[Հնչակ|«Հնչակ»]] թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր [[1887]] թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ [[1888]] թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն [[1890]] թ.։ |
|||
Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին [[Թուրքիա]]յում, [[Արևմտյան Հայաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան]]ում, [[Իրան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա]]յում, [[Եգիպտոս]]ում։ |
|||
== Ծրագիրը և կառուցվածքը == |
|||
Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր ''հեռավոր'' և ''մոտակա'' նպատակներից։ |
|||
Ծրագիրը հայ ծողովրդի ''հեռավոր նպատակ էր'' հայտարարում ''սոցիալիստական հասարակության հաստատումը''՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։ |
|||
Ծրագրի ''մոտակա նպատակ էր հռչակվում [[Արևմտյան Հայաստան]]ի ազատագրումը''։ Ծրագրում նշվում էր, որ այդ նպատակի իրագործումից անմիջապես հետո պետք է գործադրվեն [[Քաղաքական ազատություն|քաղաքական ազատության]] ապահովման հիմնական պայմանները՝ ժողովրդական ներկայացուցիչների ընտրություններ՝ Օրենսդիր ժողով կազմակերպելու համար, նահանգային և համայնական ինքնավարության ընտրական ցենզի վերացում, մամուլի, ժողովների և այլ դեմոկրատական ազատություններ, պարտադիր կրթական համակարգ բոլորի համար։ Այս ամենից հետո իրագործվելու էր ժողովրդի ''տնտեսական դրության բարեփոխումը''։ |
|||
Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում [[հեղափոխություն]]ը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։ |
|||
Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։ |
|||
== Աղբյուրներ և գրականություն == |
|||
* Յիսնամեակ Սօց. Դէմոկրատ Հնչակեան կուսակցութեան /1887-1937/, խմբ. Ստ. Սապահ-Գիւլեանի, Փրովիտէնս, 1938, 352 էջ։ |
|||
* Յուշարձան նուիրուած Սօցիալ Դէմոկրատ Հնչակեան կուսակցութեան Քառասունամեակին, տպագր. Յ. Բ. Թիւրապեան, Փարիզ, 1930, 288 էջ։ |
|||
* Աւետեան Մ., Հայ ազատագրական ազգային յիսնամեայ /1870-1920/ յուշամատեան եւ Զօր. Անդրանիկ, Փարիզ, 1954, 526 էջ։ |
|||
* Կոստանդյան Է., Ակնարկներ արևմտահայ մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի պատմության /19-րդ դարի 80-ական թվականներ/, Երևան, 2005, 175 էջ։ |
|||
* Համբարյան Ա., Ազատագրական շարժումները Արևմտյան Հայատանում /1898-1908 թթ./, Երևան, 1999, 478 էջ։ |
|||
* Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն /1887-1915 թթ./, Երևան, 2012, 354 էջ։ |
|||
* Չելեպյան Ա., Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը, Երևան, 1990, 720 էջ։ |
|||
* Չորմիսեան Լ., Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատ. /1878-1908 թթ./, Պէյրութ, 1974, 572 էջ։ |
|||
* Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան /1887-1962/, հատ. Ա., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1962, 640 էջ։ |
|||
* Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան /1887-1962/, հատ. Բ., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1963: |
|||
* Սերոբեան Մ., Մեր պայքարը հայ ազատագրութեան ուղիով /վերլուծումներ Հայկական հարցին շուրջ/, Գահիրէ, 1948, 384 էջ։ |
|||
== Արտաքին հղումներ == |
|||
* [http://www.hunchak.org.au Հնչակյան կուսակցության պաշտոնական կայքը] |
|||
* [http://www.gaidz.org Կայծ երիտասարդական կուսակցության կայքը] |
|||
{{Հայ ազատագրական շարժում}} |
|||
{{Հայաստանի կուսակցություններ}} |
|||
{{Հայկական սփյուռք}} |
|||
[[Կատեգորիա:Հայաստանի կուսակցություններ]] |
|||
[[Կատեգորիա:Սփյուռքահայ կուսակցություններ]] |