«Բորիս Սմիռնով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։ → : (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 6. Տող 6.
[[Կատեգորիա:1908 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1908 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1982 մահեր]]
[[Կատեգորիա:1982 մահեր]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]

22:53, 18 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Բորիս Ալեքսանդրովիչ Սմիռնով (ռուս.՝ Борис Александрович Смирно́в) (հոկտեմբերի 13, 1908 - դեկտեմբերի 19, 1982), ռուս խորհրդային դերասան: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963): 1925-1929 թվականին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստիտուտում: 1929-1942 թվականին՝ Լենինգրադի Ս․է․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիայի (1939 թվականից՝ Լենսովետի անվան թատրոն), 1943-1950 թվականին՝ Լենինգրադի կոմեդիայի, 1950-1955 թվականին՝ Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնների դերասան: 1955 թվականից աշխատում է ՄԳԱԹ-ում: Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Սմիրնով Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) և այլն: Սմիռնովը ստեղծել է Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» (1956), «Երրորդը՝ պաթետիկականը» (1953), Շատրովի «Հուլիսի 6-ը» (1965) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ 1958), «Ապասիոնատ» (1963), «Հանուն հեղափոխության» (1964) ֆիլմերում: Լենինյան մրցանակ (1959): Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։