«Իմաստաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Իմաստաբանություն''', սեմանտիկա ([[հունարեն|հուն]].՝ σημανξίκός - նշանակվող), 1. ուսմունք [[նշան]]ների և նշանային [[արտահայտություն]]ների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային [[համակարգ]]եր ([[լեզու]]ներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է: Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները: Տրամաբանական Իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը: 30-50-ական թվականներին արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հունարեն, օղյաօա-նշանակություն) տերմինը: Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով: Այժմ էլ Իմաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում: Զանազանում են համաժամանակյա Իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) Իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում:
'''Իմաստաբանություն''', սեմանտիկա ([[հունարեն|հուն]].՝ σημανξίκός - նշանակվող), 1. ուսմունք [[նշան]]ների և նշանային [[արտահայտություն]]ների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային [[համակարգ]]եր ([[լեզու]]ներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է: Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները: Տրամաբանական Իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը: [[30]]-[[50]]-ական թվականներին արտասահմանում, հատկապես [[ԱՄՆ]]-ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է [[լեզու|լեզվ]]ական տարբեր միավորների (ձևույթների, [[բառ]]երի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հունարեն, օղյաօա-նշանակություն) տերմինը: Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով: Այժմ էլ Իմաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով [[հոմանիշ]] (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: [[Ձևաբան]]ության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է [[հոմանիշ]], համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում: Զանազանում են համաժամանակյա Իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի [[լեզու|լեզ]]վի [[զարգացում|զարգացմ]]ան սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) Իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ [[ժամանակ]]աշրջանում:


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

12:34, 4 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Իմաստաբանություն, սեմանտիկա (հուն.՝ σημανξίκός - նշանակվող), 1. ուսմունք նշանների և նշանային արտահայտությունների նշանակության մասին: Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային համակարգեր (լեզուներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում: Լայն առումով՝ Իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է: Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները: Տրամաբանական Իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ: Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին: Տարբերվում են նշանակություն և իմաստ: Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը: 30-50-ական թվականներին արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը: 2. Լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ: Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» (հունարեն, օղյաօա-նշանակություն) տերմինը: Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով: Այժմ էլ Իմաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը: Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում: Զանազանում են համաժամանակյա Իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) Իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։