«Բորիս Սմիռնով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Բորիս Սմիռնով''' (1908), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)։ 1925-1929 թվականի...»:
 
No edit summary
Տող 2. Տող 2.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Խորհրդային դերասաններ]]

08:05, 9 Հուլիսի 2014-ի տարբերակ

Բորիս Սմիռնով (1908), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)։ 1925-1929 թվականին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստ-ում։ 1929-1942 թվականին՝ Լենինգրադի Սմիռնով է․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիայի Р․ Սմիռնովը Լենինի դերում (կադր «Անձամբ ճանաչում եմ» կինոնկարից, 1958) (1939 թվականից՝ Լենսովետի անվ․ թատրոն), 1943-1950 թվականին՝ Լենինգրադի կոմեդիայի, 1950-1955 թվականին՝ Մոսկվայի Պուշկինի անվ․ թատրոնների դերասան։ 1955 թվականից աշխատում է ՄԳԱԹ-ում։ Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Սմիրնով Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) և այլն։ Սմիռնովը ստեղծել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» (1956), «Երրորդը՝ պաթետիկականը» (1953), Շատրովի «Հուլիսի 6-ը» (1965) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ 1958), «Ապասիո¬ նատ» (1963), «Հանուն հեղափոխության» (1964) ֆիլմերում։ Լենինյան մրցանակ (1959)։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։