«Մանկաբարձուհի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից '''Մանակաբարձուհի''', միջնակարգ մասնագիտական կրթությա...»:
(Տարբերություն չկա)

11:39, 29 Ապրիլի 2014-ի տարբերակ

Մանակաբարձուհի, միջնակարգ մասնագիտական կրթությամբ բժշկական աշխատող, որն օգնություն է ցույց տալիս հղիության և ծննդաբերության ժամանակ: Զբաղվում է հղիների պատրոնաժով, կատարում բժշկի նշանակած պրոցեդուրները, ընդունում ծնունդը: Կոլտնտեսային ծննդատներում և մանկաբարձական կետերում մանկաբարձուհին կատարում է հղի կանանց հաշվառում, ընդունում է բնականոն ծնունդները, իսկ սրտի արատով կամ որևէ հիվանդությամբ տառապող և մանկաբարձական բարդություններով հղիներին ժամանակից շուտ տեղափոխում շրջկենտրոնի ծննդատուն: Անհետաձգելի դեպքերում մանկաբարձուհուն թույլատրվում է կատարել պտղապարկի պատռում, շեքահատում, ձեռքով ընկերքի հեռացում, միջամտություն պտղի հետույքային առաջադրության դեպքում են:Մանկաբարձուհին պարտավոր է նան զրույցներ անցկացնել կնոջ հիգիենայի և երեխաների խնամքի մասին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։