«Մասնակից:Զաքարյան Լուսինե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Երկվորյակներ, նույն մոր երեխաներ, ովքեր ներարգանդային շրջանում զարգանում են համատեղ և ծնվում ժամ...»:
 
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1. Տող 1.
Երկվորյակներ, նույն մոր երեխաներ, ովքեր ներարգանդային շրջանում զարգանում են համատեղ և ծնվում ժամանակային քիչ տարբերությամբ:

Երկվորյակների մասին գիտությունը կոչվում է «Գեմելլոգիա» (լատ. gemellus զույգ +հուն. Logos գիտություն):

Երկվորյակները, որոնք իրենց մեջ մարմնավորում են շատերի երազանքը ամեն ինչ հասկացող երկրորդ «ես» ի մասին, գիտնականների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Նրանց օգնությամբ մասնագետները ակնկալում են ստանալ տարբեր հարցերի պատասխաններ, որոնք կապված են կենսաբանական երևույթների, ժառանգականության մեխանիզմների, հոգեբանության, երեխաների դաստիարակության խնդիրների հետ:



Երկվորյակների տեսակները` դիզիգոտային (DZ/ ДЗ)և մոնոզիգոտային (MZ/МЗ) երկվորյակներ[խմբագրել]
Երկվորյակությունն ուսումնասիրելու առաջին լուրջ քայլերը կատարվել են 18 րդ դարում` կրելով նկարագրական բնույթ, իսկ փորձարարական ուսումնասիրությունները սկսվել են 19– րդ դարի վերջին և 20– րդ դարի սկզբին: Սակայն դա չի նշանակում, թե վաղ անցյալում երկվորյակությունը չի գրավել մտածողների ուշադրությունը: Թեկուզ կցկտուր, շատ դեպքերում հարևանցիորեն, երկվորյակության վերաբերյալ տրվել են տեղեկություններ, որոնք իրենց ճշմարտացիությամբ այժմ էլ ուշագրավ են համարվում գիտության համար: Երբ երկվորյակության նկատմամբ եղած ուշադրությունը գիտական բնույթ ստացավ, հայտնի դարձավ, որ որոշ երկվորյակներ զարգանում են երկու ձվաբջջից և տարբերվում են իրենց ժառանգականությամբ: Դրանք կարող են լինել ինչպես միասեռ (աղջիկ-աղջիկ, տղա-տղա), այնպես էլ տարասեռ (տղա-աղջիկ): Երկու ձվաբջջից զարգացող երկվորյակները կոչվում են դիզիգոտային երկվորյակներ (ДЗ) և իրարից զանազանվում են ինչպես միածին քույրերը, եղբայրները: Որոշ երկվորյակներ էլ զարգանում են միևնույն ձվաբջջից` բջջի կիսվելու հետևանքով: Սրանք էլ կոչվում են մոնոզիգոտային երկվորյակներ (МЗ)` միևնույն ժառանգականությամբ, միևնույն սեռի (աղջիկ-աղջիկ, տղա-տղա) և միմյանց չափազանց նման: Ոչ հաճախ միաժամանակ ծնված երեխաները նման են ինչպես ջրի երկու կաթիլը: Դրանք «իրական» երկվորյակներն են, որոնց կարելի է անվանել միևնույն մարդու «պատճեներ»: Նրանք միևնույն սեռի են: Մոնոզիգոտ երկվորյակները (МЗ) ունեն միանման արտաքին տեսք, մազեր, կազմվածք, աչքերի գույն, ականջներ, մատների միանման դակտիլոսկոպիկ նախշեր: Շները չեն կարողանում տարբերել մոնոզիգոտ երկվորյակների հոտը: «Կեղծ»երկվորյակները (դիզիգոտային երկվորյակներ (ДЗ) ) պարզապես քույրեր ու եղբայրներ են, միայն թե` միաժամանակ ծնված:



Երկվորյակները առասպելներում և պաշտամունքներում[խմբագրել]
Առասպելներ[խմբագրել]
Երկվորյակները հին ժամանակներից ի վեր իրենց նկատմամբ հետաքրքրություն, զարմանք ու վախ են առաջացրել` որպես անսովոր երևույթ, քանի որ մարդկային հասարակությունում երկվորյակները ամբողջ ծնունդների մոտ 1% են կազմում, իսկ եռյակները, քառյակները և սիամական երկվորյակները շատ ավելի հազվադեպ են: Այն մասին, թե ինչպես են ընկալել երկվորյակներին, ինչ են նրանց մասին մտածել, ինչպես են նրանց մասին արտահայտվել հնագույն քաղաքակիրթ ժողովուրդները, կարելի է իմանալ պաշտամունքներից ու ծեսերից, աղոթքներից, երգերից, հեքիաթներից, առասպելներից, ինչպես նաև արվեստի գործերից (հիմնականում քանդակներից):



Երկվորյակներ համաստեղությունը Urania's Mirror աստղագիտական բացիկի վրա, Լոնդոն, 1825
Այսպես, Հին Եգիպտոսում գլխավոր աստվածներ Օսիրիսն ու Իսիսը երկվորյակներ են եղել: Հին Պարսկաստանի գլխավոր աստվածները` լույսի աստված Օրմուզդը և խավարի աստված Արիմանը, նույնպես երկվորյակներ են եղել: Բաբելոնացիներն ու ասորիները նույնպես շատ երկվորյակ աստվածներ են ունեցել: Այդ բարերար աստվածներից մի զույգի պաշտամունքը կապված է մի համաստեղության հետ, որն այժմ կոչվում է Երկվորյակներ: Հավանաբար աստղագիտության մեջ այս համաստեղությունն առաջին անգամ մուտք է գործել այս պապշտամունքի հետ կապված: Եվրոպական ժողովուրդների մոտ Երկվորյակներ համաստեղությունը կապված է հին հույն երկվորյակ հերոսներ Դիոսկուրի պաշտամունքի հետ: Հին Չինաստանում գոյություն ուներ երկվորյակներ Խե Խե Էրշանի պաշտամունք: Հին Հնդկաստանում գոյություն ուներ մարդկության բարերարներ, արշալույսի աստվածներ երիտասարդ Ասվին երկվորյակ եղբայրների պաշտամունքը: Ասվինները տարբեր ցավերի հիվանդություննեի բժիշկ էին, ընտանի կենդանիների հովանավոր և այլն: Նրանց անվան մեջ հնչում է սանսկրիտերեն (asva) «ձի» բառի արմատ: Նրանց համարել են ձիերի հովանավոր ու սանձահարող: Ասվինների կերպարը շատ մոտ է հռոմեական Դիոսկուրներին (Զևսի զավակներ):

Հելլադայում կային երկվորյակների բազմաթիվ պաշտամունքներ, առասպելներ ու ավանդազրույցներ նրանց մասին: Այս երկվորյակներից մի քանիսը թափանցել են համընդհանուր եվրոպական մշակույթ` պոեզիայի ու արվեստի ձևով: Այսպես, Ապոլլոնը (Ֆեբը) և Արտեմիսը` Արևի ու Լուսնի աստվածները, երկվորյակներ էին, Զևսի ու Լատոն աստվածուհու զավակները: Մեկ այլ զույգ` երկվորյակ եղբայրներ Կաստորն ու Պոլլուկսը (Պոլիդևկը) ծագումով սպարտացի հերոսներ էին: Աստիճանաբար նրանց պաշտամունքը տարածվել է ողջ Հին Հունաստանում, իսկ ավելի ուշ նաև Հռոմում: Այս երկվորյակների սերումը տարբեր ավանդազրույցներում տարբեր կերպ է մեկնաբանվում: Նրանք Լեդայի որդիներն էին, ում ամուսինը սպարտացի թագավոր Թինադարեյն էր: Սակայն Լեդային, ինչպես հայտնի է, գերել էր Զևսը, նրան հայտնվելով կարապի տեսքով, որն էլ իր նկարում պատկերել է Լեոնարդո դա Վինչին: Զևսից Լեդան ունեցել է հայտնի գեղեցկուհի Հեղինեին` Տրոյական պատերազմի հերոսուհուն:

Մի այլ պատմություն կապված է պատերազմի աստված Մարսի և քրմուհի Սիլվիի որդիներ` Հռոմուլոսի և Հռեմոսի հետ: Ինչպես հայտնի է, նրանց կերակրել է մի գայլ: Երբ նրանք մեծացան, այդ նույն տեղում հիմնադրեցին քաղաք և կոչեցին Հռոմ: Ըստ լեգենդի` Հռոմուլոսը սպանեց եղբորն ու դարձավ Հռոմի թագավոր:

«Սասունցի Դավիթ» հայկական էպոսում Ծովինարի որդիները` Սանասարն ու Բաղդասարը ևս երկվորյակ եղբայրներ էին:

Պաշտամունքներ[խմբագրել]
Վաղ ժամանակներում լայնորեն տարածված էր այն համոզմունքը, թե երկվորյակները կախարդական ուժով ազդում են բնության և, հատկապես, անձրևի ու եղանակի վրա: Համարում էին, որ նրանք ի վերուստ տրված այլ հատկություններ էլ ունեին և կարող էին գուշակել չծնված երեխայի սեռը, բուժում էին անպտղությունը, անմահություն էին պարգևում ճակատամարտում, անզգա էին դարձնում օձի և կարիճի թույների հանդեպ: Մի շարք ազգեր համարում էին, որ մայրը միաժամանակ չի կարող ունենալ մեկից ավելի երեխա, և որ մայրը, հետևաբար, անհավատ է: Հարավային Ասիայում, Ճապոնիայում և Հնդկաստանում երկվորյակների մայրը համարվում էր անմաքուր: Մի շարք վայրերում երկվորյակներից մեկին կամ երկուսին էլ ոչնչացրել են: Կուլումբիայում հնդկացիները վախենում էին երկվորրյակներից, քանի որ կարծում էին, թե նրանց ցանկությունները միշտ կատարվում են, և երկվորյակները կարող են կախարդել նրանց ում ատում են:

Մի շարք հնդկացիական ցեղեր կարծում էին, թե նրանք կերպարանափոխված սաղմոններ են և թույլ չէին տալիս նրանց մոտ գնալ ջրին, որպեսզի նորից ձուկ չդառնան: Նոր Գվինեայում կարծում էին, որ եթե կինն ուտի երկու սերտաճած բանան, նա երկվորյակներ կունենա: Իսկ երբ երկվորյակներից մեկը մահանում էր, մյուսին տալիս էին նրա եղբոր կամ քրոջ փայտյա կերպարը:

Հարավային Ամերիկայում հնդկացի գուարանիները կարծում էին, որ կինը երկվորյակների մայր կդառնա, եթե ուտի կրկնակի կորեկի հատիկ:

Երկվորյակները հայոց բանահյուսության մեջ[խմբագրել]
Երկվորյակների առասպելն առկա է հայ բազմադարյան վիպական ավանդության բոլոր նշանավոր հուշարձաններում` («Վիպասանք», «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ», «Սասնա ծռեր»: Դրանք , իբրև հնագույն մշակույթի դրսևորում,հայ ժողովրդի դարավոր վիպական հարուստ բանահյուսության մեջ թողել են իրենց մնայուն հետքերը: Երկվորյակների ընդհանուր միջազգային առասպելներում առկա է հակասություն եղբայրների միջև, որը հայոց վիպական որոշ զրույցներում գրեթե բացակայում է (Երվանդ-Երվազ, Դեմետր-Գիսանե): Երկվորյակների միջև գոյություն ունի նաև կերպարների հակադրություն. մեկն ավելի հզոր է, խելոք, քան մյուսը (Սանասար-Բաղդասար), մեկն աշխարհական է, մյուսը` հոգևորական (Երվանդ-Երվազ): Մեր հին վեպում՝ «Վիպասանքում» և համեմատաբար նոր՝ «Սասնա ծռեր» էպոսում երկվորյակներն ունեն բացահայտ առասպելաբանական ծագում, իսկ մյուս երկու ավանդական վեպերում՝ «Պարսից պատերազմում» և «Տարոնի պատերազմում» Երկվորյակների առասպելները դրսևորվում են պատմական զրույցների մակարդակով: «Վիպասանք» առասպելաբանական վեպն ավանդվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությամբ»և բաղկացած է երկու վիպաշարից՝ Տիգրանի և Արտաշեսի վեպերից: Հայոց հնագույն վեպում՝ «Վիպասանքում» պահպանվել է Երվանդ ու Երվազ երկվորյակ եղբայրների հրաշալի ծննդի պատմությունը: Նշենք, որ Երվանդի ու Երվազի զրույցը թեպետ ունի պատմական ավանդության մակարդակ, այդուհանդերձ, «Վիպասանքում» երկվորյակների մասին պատմող սյուժեն ունի բացահայտ առասպելաբանական բնույթ: Մովսես Խորենացին հաղորդում է, որ Արշակունյաց ազգից մի կին` խոշորանձն, պարարտ ու վավաշոտ, որին ոչ ոք չէր համարձակվում կնության առնել,«ծնանի երկու մանկունս յանկարգ խառնակութենէ, որպէս Պասիփայէ զՄինոտավրոս: Եւ ի զարգանալ մանկանցն` կոչեն անուանս Երուանդ և Երուազ»: Երվանդի և Երվազի առասպելում դրսևորված են երկվորյակների զրույցներին խիստ բնորոշ մոտիվներ, որպիսիք են Երվանդի` իբրև տոհմային և մշակութակերտ նախնու հետևյալ գործառույթները. Երվանդաշատ մայրաքաղաքի, Երվանդավան, Երվանդակերտ բնակավայրերի, Բագավան պաշտամունքային կենտրոնի, Ծննդոց անտառի հիմնադիր: Երվանդը, հասակ առնելով, դառնում է մի խիզախ ու հաղթանդամ մարդ, որը ծառայության է անցնում Սանատրուկ թագավորի մոտ: Սանատրուկի մահից հետո բոլոր նախարարները միաբանվում են և Երվանդին կարգում թագավոր: Սակայն Երվանդը թագավոր դառնալուց հետո կոտորում է Սանատրուկի զավակներին: Փրկվում է միայն մեկը` Արտաշես անունով, որին իր ստնտուն` Սմբատ Բագրատունին, փախցնում է Պարսկաստան: Երվանդի թագավորության ժամանակ արքունիքը զրկվում է խմելու ջրից:Նա արքունիքն Արմավիրից տեղափոխում է բարենպաստ վայր և այն ապահովում խմելու ջրով: Այնուհետև կառուցում է միջնաբերդը և ամրացնում այն բարձր պարիսպներով: Այդ նոր քաղաքը նա կոչում է իր անունով` Երվանդաշատ: Երվանդն իր ապահովության համար կռատունը հեռացնում է մայրաքաղաքից և դեպի հյուսիս՝ Ախուրյան գետի ափին, կառուցում է մի փոքրիկ քաղաք, կոչում Բագարան: Արմավիրից այնտեղ է տեղափոխում բոլոր կուռքերը, մեհյաններ կառուցում և իր եղբորը` Երվազին կարգում քրմապետ: Գետի հյուսիսային կողմում տնկում է մի մեծ անտառ, պարսպապատում, դարձնում որսարգելարան ու անվանում Ծննդոց անտառ: Կառուցում է գեղեցիկ ու չքնաղ հորինվածքով մի դաստակերտ` Երվանդակերտը: «Վիպասանքում» Երվանդն ու Երվազը հանդես են գալիս իբրև ցլածին, հրաշածնունդ երկվորյակներ: Այսինքն` նրանց հայրը ցուլն է, որը խորհրդանշում է ամպրոպային աստծո վաղնջական կերպարը, իսկ նրանից ծնված երկվորյակները, բնականաբար, կապվում են երկնային խոնավության՝ անձրևի, պտղավորման գաղափարի հետ:Երկվորյակներն ամպրոպային աստվածություններ են, հետևաբար հանդես են գալիս նաև իբրև վիշապամարտիկներ, որոնք պայքարում են երկրին սպառնացող չար ուժերի` վիշապների դեմ, ազատագրում են արևն ու ջուրը` ապահովելով պտղաբերություն և բարգավաճում: Ջրերի ազատման մոտիվը ևս դրսևորված է Երվանդի վեպում, որը երևում է նրա` արքունիքն Արմավիրից դեպի արևմտյան կողմում գտնվող միակտուր ապառաժ բլրի վրա տեղափոխելուց, որի մի կողմը շրջափակում էր Երասխը, իսկ դիմացից հոսում էր Ախուրյան գետը: Երվանդը պարսպապատում է բլուրը, պարսպից ներս շատ տեղերում ժայռի քարերը կտրել տալով` փորվածքներ է բացում, հասցնում մինչև բլրի հատակը, հավասարեցնում գետնի մակերևույթին` այնպես, որ գետի ջրերն սկսում են հոսել փորվածքի մեջ և խմելու ջուր մատակարարել քաղաքին: «Տարոնի պատերազմը» մեզ է հասել երկու գրավոր աղբյուրներով՝ Սեբեոսի (VII դ.) և Հովհան Մամիկոնյանի (VIII դ.) պատմություններում: Զույգ եղբայրները դավադրություն են կազմակերպում իրենց արքայի դեմ: Դավադրությունը բացահայտվում է, թագավորը զորքով հալածում է նրանց, որոնք, փախչելով Հնդկաստանից, ապաստանում են Հայոց Վաղարշակ թագավորի մոտ: Դեմետրի և Գիսանեի առասպելում բացակայում է երկվորյակների միջև եղած հակասության համընդհանուր հատկանիշը: Եվ, ի վերջո, սեփական երկրից հալածված եղբայրներն ապաստանում են Հայոց աշխարհում, դառնում Տարոնի իշխաններ, հիմնում Վիշապ քաղաքը, Աշտիշատում կուռքեր կանգնեցնում, իրենց մահից հետո սրբացվում և դառնում պաշտամունքի առարկա: Գրեթե բոլոր պատումներում երկվորյակ հերոսներն օժտված են յուրատիպ հատկանիշներով.

ա) Վայելում են աստվածային հովանավորություն (ինչպես իրենց միջազգային զուգորդները, հատկապես Աշվիններն ու Դիոսկուրները):

բ) Հիմնականում երկու տիպաբանական խմբերում (Մոկաց, Սասնա) երկվորյակներն օժտված են ամպրոպային հերոսների հատկանիշներով. կռվում են վիշապների դեմ, հաղթում, ազատագրում ջրերը և հատկապես այդ ջրերը խորհրդանշող կույսերին, վերջիններիս հետ ամուսնանում են, մի գիծ, որ յուրահատուկ է ամպրոպային հերոսներին:

գ) Երկվորյակների տոտեմիստական ծագման հնագույն ընկալումները ևս դրսևորված են «Սասնա ծռեր» էպոսում, որտեղ շեշտված է հատկապես նրանց ձիային նախասկիզբը (ձիերի ձեռք բերելը, ձիու կճղակից գոյացած ջրից հղիանալը և այլն)՝ ի տարբերություն մեր մյուս վիպական երկվորյակների՝ Երվանդի և Երվազի, որոնց կապը դրսևորված է մյուս տոտեմիստական նախնու՝ ցլի հետ:

դ) Երեք տիպաբանական խմբի փոփոխակներում էլ իրենց միջազգային շատ արյունակիցների նման նրանք հանդես են գալիս իբրև սրբազան նախնիներ` դառնալով վիպականացված մշակութաստեղծ հերոսներ, որոնք հիմնադրում են Սասնա բերդը, քաղաքը, իշխանությունն ու դյուցազնական տոհմը:

Երկվորյակների հնագույն առասպելը տարբեր դարաշրջաններից վկայված հայոց վիպական հուշարձաններում ունի հորինվածքային կայուն կառուցվածք, որով պայմանավորված են տվյալ հուշարձանների վիպական իրադարձությունների հետագա ընթացքն ու զարգացումը: Բացի իր կառուցվածքային տվյալ հատկանիշից երկվորյակային առասպելների առկայությունը վիպական տարբեր հուշարձաններում մատնանշում է դրանց հնադարյան առասպելաբանական մտածողության՝ միասնական կաղապարներով կերտված լինելու իրողությունը:

Երկվորյակների ծնունդը[խմբագրել]
Հետաքրքրական է, թե ծնողներից որի` հոր, թե մոր կողմից է ժառանգվել երկվորյակությունը: Իտալացի գիտնականներ Գեդդան և Բրենչը բացահայտել են, որ երկվորյակությունն ժառանգվում է ավելի շատ մորական գծով: Բազմապտուղ հղիության և ծննդաբերության ժամանակ առաջանում են մի շարք բարդություններ, որոնք, բնականաբար, ազդում են երկվորյակների հետագա զարգացման վրա: Դրանք են` 1. ներարգանդային զարգացման պայմանները

2. ծննդաբերության բնույթը

3. առաջին և երկրորդ զուգընկերների ծնունդների ժամանակային տարբերությունը

4. նորածին երկվորյակների կշիռը

5. վաղ մանկության շրջանում տարած վարակիչ հիվանդություններն ու վնասվածքները

6. սնունդը (մայրական կաթով, արհեստական):


1. Բազմապտուղ հղիության ընթացքում տոքսիկոզի հաճախականությունը, միածինների համեմատությամբ, նկատելիորեն բարձր է:

2. Բազմապտուղ հղիության բարդություններից մեկն էլ ժամանակից շուտ ծնունդն է:

3. Երեխաների հոգեֆիզիոլոգիական նորմալ զարգացումը բարդացնող պայմաններից կարելի է համարել շնչահեղձությունը, որի տոկոսը երկվորյակության դեպքում բարձր է: Ինչպես և ժամանակից շուտ ծնունդը, շնչահեղձությունը նույնպես կարող է հասցնել օրգանական ֆունկցիոնալ խանգարումների, մտավոր զարգացման դանդաղեցման, բարձր գրգռվածության, շարժողական խանգարումների և այլն: Տվյալներ կան, որ շնչահեձության դեպքում առաջին հերթին տուժում են գլխուղեղի կեղևը, ենթակեղևային բաժինները, մասնավորապես վեգետատիվ նյարդային համակարգը:

4. Երկվորյակների զուգընկերները ծնվում են մեկը մյուսից ժամանակի քիչ տարբերությամբ: Նրանց ծննդյան միջև ընկած ժամանակահատվածը դիտվում է երկրորդի համար որպես զարգացման որոշիչ գործոն: Երկրորդ զուգընկերոջ ծննդի ուշանալը և ընդունված մանկաբարձական նորմաներից շեղումը բացասաբար են ազդում վերջինիս հետագա զարգացման վրա: Ընդունված է համարել, որ զուգընկերների ծննդյան տարբերության միջին ժամանակահատվածը 15 րոպե է: Ուշացումը հաճախ ուղեկցվում է բարդություններով, որն անդրադառնում է երկվորյակների ծննդի վրա:

5. Կենսական նշանակություն ունի մայրական կաթով սնվելու տևողությունը, թե միածինների, թե երկվորյակների համար:

6. Երկրորդ զուգընկերոջ ծննդի ժամանակ ծննդաբերությունն ընթանում է ավելի դժվար, քան առաջինի: Երկվորյակների ծննդյան պահի քաշը երեխայի ներարգանդային կոմֆորտի կամ դիսկոմֆորտի անուղղակի ցուցանիշներից է և այն ազդում է նրա հետագա հոգեկան և ֆիզիոլոգիական զարգացման վրա:

Երկվորյակությունը որպես յուրահատուկ վիճակ[խմբագրել]
Հարց է ծագում. արդյոք երկվորյակային վիճակը թողնու՞մ է իր կնիքը նրանց անհատականության ձևավորման վրա, թե՞ ոչ, ինչպիսի՞ն են երկվորյակների նկատվող վարքային դրսևորումների տարբերությունները և դրանք ինչպե՞ս են ընկալում երկվորյակներին շրջապատողները, որովհետև հաճախ երկվորյակների արտաքին նմանություններն այնպիսի ուժով են գրավում մեր ուշադրությունը, որ կարծես թե անտեսվում են նրանց միջև եղած տարբերությունները: Հետաքրքրական է պարզել, թե ինչպես են զգում զույգերը որպես երկվորյակներ, ինչպիսին են նրանց փոխհարաբերությունները, նրանցից յուրաքանչյուրի արտազույգային կապերը և ինչպիսին է նրանց ինքնուրույնության զարգացման դրսևորումը: Երկվորյակնությունը յուրահատուկ վիճակ է հենց ֆիզիոլոգիական տվյալներով (նախածննդյան և հետ ծննդյան), միմյանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև շրջապատի հետ փոխհարաբերություններում երկվորյակները ոչ երկվորյակների նման հասկանալի է, առօրեական իրադրություններում չեն: Սկսած ծննդյան օրից սովորաբար երկվորյակ երեխաներին վերաբերվում են իբրև մեկ երեխայի: Բայց այդ նույնանման վերաբերմունքը հետագայում արգելակում է երեխաների անհատականության զարգացումը: Սա առանձնապես խորանում է, երբ երկվորյակները լինում են միասեռ և միմյանց այնքան նման, որ երբեմն նրանց արտաքուստ տարբերելը դժվար է: Պարզվել է, որ զույգին որպես մեկ երեխա դիտելու մոտեցումը բացասական է անդրադառնում երեխաների հոգեբանության վրա: Նրանցից շատերը վիրավորվում են և դժգոհում, երբ նրանց շփոթում են իրար հետ: Երկվորյակները մշտապես գտնվում են ֆիզիկական և հոգեկան զարգացման միևնույն փուլում, ունեն շփման շրջանակների կենսափորձի միանմանություն և շրջապատը հաճախ չի դիտում նրանց, ինչպես ասենք միածիններին: Երկվորյակները, միածին երեխաների համեմատությամբ, ներարգանդային կյանքից սկսած մեծանում են այսպես ասած, երկվորյակային վիճակում «երկվորյակային իրադրությունում»:«Երկվորյակային իրադրություն» ը դառնում է երկվորյակների հոգեբանական առանձնահատկությունների ձևավորման հիմքը:



photo
Երկվորյակային ինքնազգացողություն[խմբագրել]
«Երկվորյակային ինքնազգացողությունը»` երկվորյակային անձնավորության բավականին բարդ և հակասություններով լի հոգեբանական երևույթ է: Վաղ հասակից ձևավորում և ղեկավարում են նախ ծնողները, այնուհետև այն մեծահասակներն ու հասակակիցները, որոնց հետ երկվորյակը շփվում է: Ընդ որում որոշակի են յուրաքանչյուր զուգընկերոջ անհատական առանձնահատկությունները: «Երկվորյակային ինքնազգացողության» համար կարևոր է երկվորյակային հուզական կապվածությունը, որը ներառում է հակասական զգացմունքների մի ամբողջ կոմպլեքս: Այդ կապվածությունը մշակվում է երկվորյակների համատեղ կյանքում, սկսած ամենօրյա կենցաղային պայմաններից, վերջացրած քնքուշ սիրով և գաղտնի նախանձով, փոխլրացման ամենատարբեր արտահայտություններով, երբեմն զուգընկերոջ կերպարի հետ ձուլվելու և վերամարմնավորվելու չգիտակցված միտումով: Սակայն ինքնաճանաչման, ինքնահաստատման հետ զուգընթաց առաջանում է այդ կապվածությունից ազատագրվելու ձգտում, որը կրում է խիստ անհատական բնույթ և թողնում է իր յուրօրինակ հետքը յուրաքանչյուր երկվորյակի վարքի ողջ կոմպլեքսի վրա:

Երկվորյակների խոսքը[խմբագրել]
Երկվորյակների խոսքում արտացոլվում են նրանց մտավոր և հուզական զարգացման առանձնահատկությունները: Սակայն նրանց խոսքը միատեսակ չէ: Երկվորյակային իրադրությունը որոշում է ինչպես նրանց ընդհանուր հոգեբանությունը, այնպես էլ խոսքային հմտությունների ձևը: Հաճախ, նրանք իրար հետ խոսում են նորաբանություններով, որոնք անհասկանալի են ուրիշներին, նույնիսկ նրանց ծնողներին, իսկ ուրիշներին դիմում են սովորական լեզվով: Ուրիշներին անհասկանալի այդ լեզուն կոչվում է«Երկվորյակային կրիպտոֆազիա» (գաղտնախոսություն), որը համապատասխանում է Ա.Ռ.Լուրիայի բնութագրած «ավտոնոմ լեզվին»:

Երկվորյակների շփումը[խմբագրել]
Երկվորյակների ինքնագիտակցության ձևավորումը պայմանավորված է նախ` զուգընկերոջ հետ շփման առանձնահատկություններով, և նոր միայն, միածինների նման, հասակակիցների ու շրջապատող մեծահասակների հետ շփմամբ: Շփման այս յուրահատկությունը չի կարող չթողնել իր որոշակի ներգործությունը երկվորյակ երեխայի անձնավորության ձևավորման վրա: Երկվորյակների փոխհարաբերություններն ու շփման առանձնահատկություն¬ները որոշակիորեն կապված են «երկվորյակային իրադրության» սահմանափակումների հետ: Երկվորյակների շփման ոլորտում ավելանում է յուրահատուկ հաղորդակցման երկվորյակային ձևը` ներզույգայինը, որն արտահայտվում է որպես յուրաքանչյուր զուգընկերոջ համար կարևոր ինտելեկտուալ պահանջմունք: Սա բարդ գործընթաց է, որը ներառում է երկվորյակների փոխհարաբերությունների տարբեր կողմերը: Երկվորյակային շփման յուրահատկությունն այն է, որ բացի շրջապատի հետ հաղորդակցվելուց, գոյություն ունի նաև ֆիզիկական ու հոգեկան զարգացման միևնույն փուլում գտնվող երկու երեխաների` միայն երկվորյակներին բնորոշ շփման ձև: Սա արմատապես փոխում է երկվորյակների շփման բնույթը, ոլորտը, խորությունը, լայնությունը և բովանդակությունը: Միջանձնային հարաբերություններում կարևոր տեղ ունի շփման հուզական տոնը: Համակրանքը կամ հակակրանքը միջանձնային հարաբերությունների բնորոշ ցուցանիշներից են: Հուզական կապվածությունն ընդհանրապես ունի որոշակի դեր մարդկային փոխհարաբերություններում` անձնավորության վարքի և ակտիվության մեխանիզմները բացահայտելիս: Երկվորյակության դեպքում այն ընդգծվում է ,որովհետև սերտ արյունակցությունն ավելի է կապում երեխաներին և դա հասցնում է վառ արտահայտված հուզական կապվածության: Երկվորյակները սիրում են իրար, ասես լրացնում են մեկը մյուսին, շատ կապված են, չնայած նրանց հարաբերությունների պատկերը դրանով չի սահմանափակվում: Երկվորյակների փոխհարաբերությունները զարգանում են շատ բարդ:

Տես նաև[խմբագրել]
Երկվորյակներ (համաստեղություն)
Աղբյուրներ[խմբագրել]
Քալանթարյան Է.Ս. (1987.)։ Երկվորյակներ, թե երկու երեխա, 96։
Թութունջյան Հ. Մ. (1980.)։ Երեխաների հոգեբանության հարցեր, 187։
Канаев И.И. (1959.)։ Близнецы.Очерки по вопросам многоплодия։ Москва: АН СССР, 382։
Мухина В.С (1969.)։ Близнецы., 416։
Ушакова Г. К. (1977.)։ Особенности развития близнецов, 192։
Кантонисова Н.С. (1980)։ Исследование интеллектуальной деятельности близнецов։
Երկվորյակների հոգեբանական զարգացման առանձնահատկությունները
Երկվորյակների հոգեբանություն
Երկվորյակների և զույգերի հոգեբանություն
Երկվորյակներ
Երկվորյակների խոսքի զարգացումը

19:59, 4 Ապրիլի 2014-ի տարբերակ