«Linux From Scratch»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 20 բայտ ,  11 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Linux From Scratch''' (LFS, հայ․ ''Լինուքսը զրոյից'') տեղակայման տարատեսակներից մեկն է։ Դա մի գիրք է, որի հեղինակներից մեկը Gerard Beekmans-ն է։ Այդ գրքում նկարագրված է, թե ինչպես [[սկզբնական կոդ]]ից ստեղծել Linux-ը։ Linux From Scratch կայքում այս գիրքն անվճար հասանելի է օգտագործման համար և նրա ընթացիկ տարբերակը 6.5-ն է։
 
'''Beyond Linux From Scratch (BLFS)''' գիրքը նկարագրում է քայլերի հաջորդականություն LFS-ով ստեղծված Linux-ը զարգացնելու համար, ինչը թույլ է տալիս LFS-ին մնալ չափերով փոքր և կենտրոնացված։ Այն ընթերցողին ներկայացնում և ուղղորդում է համակարգի լրացումներով, ներառյալ ցանցերը, [[X window system|X]]-ը, ձայնը, տպիչը և սկաները։ Սկսած 5.0 տարբերակից, BLFS և LFS գրքերի տարբերակները համընկնում են։
 
Որպես LFS և BLFS գրքերին լրացումներ, '''Cross Linux From Scratch-ը (CLFS)''' նկարագրում է միջկոմպիլյացիան, իսկ Hardened Linux From Scratch գրքի միտքը կենտրոնացված է անվտանգության բարելավումների շուրջ, ինչպես օրինակ՝ Stack-smashing protection-ը, PaX-ը և Address space layout randomization-ը։ Cross Linux From Scratch-ն ապահովում է անհրաժեշտ հրահանգներ միայն հրամանային տողով բազային Linux-ի դիստրիբյուտիվ ստեղծելու համար։ Մինչ LFS-ը սահմանափակված է միայն x86 ճարտարապետությունով, CLFS-ն ապահովում է ավելի շատ տեսակի պրոցեսորներ։ CLFS-ում ներառված են միջկոմպիլացված գործիքները, բազմագրադարանային ապահովումը (32 և 64 բիթային գրադարաններ), և այլընտրանքային ճարտարապետությունները (x86-64, Itanium, SPARC, MIPS, and Alpha), որոնք բացակայում են LFS-ում: Hardened Linux From Scratch-ի հիմնական նպատակն է ստեղծել Linux From Scratch-ի ավելի ապահով տարբերակ, ներառյալ ներդրված համակարգերը։
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ