«Իրավահարաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Իրավահարաբերությունը''' երկու անձանց միջեւ առաջացող այնպիսի հարաբերություններն են որոնք կարգավորվ...
(Տարբերություն չկա)

20:00, 10 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Իրավահարաբերությունը երկու անձանց միջեւ առաջացող այնպիսի հարաբերություններն են որոնք կարգավորվում են իրավական նորմերով:

Իրավահարաբերությունը բաղկացած է իրավահարաբերության սուբյեկտներից, օբյեկտից, եւ բովանդակությունից :Տվյալ դեպքում իրավունքի սուբյեկ է համարվում այն անձը, որը կարող է կրել իրավունքներ եւ պարտականություններ: Իրավահարաբերության օբյեկտ է համարվում այն խնդիրը որի շուրջ սուբյեկտները մտել են իրավահարաբերության մեջ: Իրավահարաբերության բովանդակություն է համարվում օբյեկտի շուրջ իրավահարաբերության մեջ մտած սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները:

Իրավահարաբերությունների սուբյեկտներ կարող են լինել՝

  1. Պետրությունը` ի դեմս իր ներկայացուցչի՝ պաշտոնատար անձանց
  2. Տեղական ինքնակառավարման մարմինները
  3. Իրավաբանական անձինք
  4. Ֆիզիկական անձինք