Jump to content

"Բռնվեցիր" ձևի օգնություն

Այն կայքերը, որոնք ընդունում են հասարակական մուտք, ինչպես օրինակ Վիքիպեդիան է, հաճախ ահաբեկվում են սփամերների կողմից, որոնք օգտագործում են ավտոմատացված գործիքներ բազմաթիվ հղումներ ստեղծելու համար: Իհարկե, սփամ հղումները վերացվում են, բայց պահանջվում է ժամանակ, և այն ընդհանրապես տհաճ երևույթ է։

Երբեմն, հատկապես երբ էջերում ավելացվում են հղումներ դեպի այլ կայքեր, Վիքին կարող է ձեզ ցույց տալ գունավոր կամ խճճված տեքստի նկար և պահանջի, որ դուք մուտքագրեք այդ տեքստը տվյալ տուփում։ Քանի որ այդ գործողությունը անհնար է ավտոմատացնել՝ պահանջվում է մարդկային գործողություն տվյալ խնդիրը լուծելու համար, ինչը և կանխում է ռոբոտային ավտո գործողությունները, հետևաբար ավտոմատացված սփամը։

Դժբախտաբար այս երևույթը խանգարում է այն մասնակիցներին, որոնք օգտագործում են սահմանափակ ծրագրային օրինակ, կամ տեքստային և ձայնային հիմնվածությամբ դիտարկիչներ։ Տվյալ պահին մենք չունենք ձայնային ստուգման տարբերակը: Խնդրում ենք կապվել կայքի ադմինիստրատորներից որևէ մեկի հետ, եթե կզգաք, որ տվյալ ստուգման ձևը անխուսափելիորեն խանգարում է ձեզ՝ օրինական գործունեություն կատարելուն։

Սեղմեք "back" կոճակը էջի խմբագրում վերադառնալու համար։