Սուրբ Սարգիս մատուռ (Շահապոնք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս մատուռ (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս մատուռ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Շահապոնք, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Շինանյութկիսամշակ քար

Սուրբ Սարգիս մատուռ, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Շահապոնք 1-5 կմ հյուսիս-արևմուտք[1]։

Հորինվածքը միանավ է, փայտածածկ դահլիճով։ Կառուցված է կիսամշակ քարից։ Վերանորոգվել է 17-րդ դարում։ Մուտքը արևմուտքից է։ Աբսիդը ուղղանկյուն է։ Շրջակայքում կան 17-րդ դարի մի քանի փոքրիկ խաչքարեր։ 1980-ականների դրությամբ գտնվում էր ավերված վիճակում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 141, էջեր 141 — 224 էջ։